Մխիթարյանը` «Պորտուի» դեմ խաղի մասին
ՍպորտՄիլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուի» հետ խաղն ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելը.
«Մենք միշտ կարող ենք երազել և ցանկանում ենք անել առավելագույնը մեր ուժերի սահմաններոմ: Սա մեծ հնարավորություն է, քանի որ «Ինտերը» երկար ժամանակ չէր հասել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:
Առջևում երկու շատ դժվար խաղեր կան, բայց մենք պետք է կենտրոնանանք ու շարունակենք նույն ոգով: Գիտեինք, որ «Պորտուի» դեմ խաղը դժվար է լինելու, ցանկանում եմ շնորհավորել թիմակիցներիս, քանի որ ծանր պայքար մղեցինք:
Մենք պետք է պայքարենք մինչև վերջ, գիտենք, որ սա մեծ հանդիպում է լինելու, սակայն մենք միշտ փորձում ենք լավագույնս ելույթ ունենալ նման խաղերում և հույս ունեմ, որ այս արդյունքը մեզ վստահություն կհաղորդի»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

