Որ ընկերության ծխախոոտն է փորձ արվել մաքսանենգ ճանապարհով արտահանել ՌԴ. Բացառիկ մանրամասներ ուր է տանում մաքսանենգ ծխախոտի «ծուխը»

Հանդիպում

Շաբաթներ առաջ ՀՀ ՊԵԿ Ա­րե­ւե­լյան մաք­սա­տուն վար­չու­թյան Բագ­րա­տա­շե­նի մաք­սա­յին կետ ­բա­ժին է ժա­մա­նել տրանս­պոր­տա­յին մի­ջոց, ո­րը, տա­րանց­ման հայ­տա­րա­րագ­րով ձե­ւա­կերպ­ված, ՌԴ պետք է տե­ղա­փո­խեր թարմ խա­ղող: Սա­կայն զննման ար­դյուն­քում հայտ­նա­բեր­վել են մաք­սա­յին հսկո­ղու­թյու­նից թաքց­ված, մաք­սա­յին հսկո­ղու­թյան են­թա­կա ապ­րանք­նե­րի` տար­բեր տե­սա­կի ծխա­խոտ­ներ մեծ խմբա­քա­նակ` ընդ­հա­նուր քա­նա­կը 303 հա­զար 460 տուփ:

Խոս­քը բա­վա­կա­նին մեծ խմբա­քա­նա­կի մա­սին է, որն այդ տես­քով ար­տա­հա­նել, ա­ռանց ար­տադ­րո­ղի հետ հա­մա­պա­տաս­խան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ի­րա­տե­սա­կան չէ: Այ­սինքն, թե­եւ գոր­ծի քննու­թյունն ըն­թա­նում է, բայց ա­սել, թե այն վեր­ջին կհաս­նի, կամ որ մի­այն «սլա­քա­վար­նե­րը» չեն պատժ­վի, դժվար է ա­սել: Ա­ռա­վել եւս, որ նա­խա­դեպ կա. եր­կու-երեք տա­րի ա­ռաջ ՌԴ-ում հայտ­նա­բեր­վեց հայ­կա­կան ծխա­խո­տի մեծ խմբա­քա­նակ` ա­ռանց դրոշ­մա­նի­շնե­րի: Շատ վար­կած­ներ շրջա­նառ­վե­ցին, այդ թվում` դե­պի Նի­կո­լը տա­նող: Վեր­ջում... չնա­յած այդ­պես էլ այդ գոր­ծի վեր­ջը չտե­սանք:

Ով­քե՞ր եւ ո՞ր ըն­կե­րու­թյան ծխա­խոտ­ներն են փորձ ար­վել մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով ծխա­խոտ ար­տա­հա­նել ՌԴ: Հար­ցե­րի պա­տաս­խաննե­րը գրա­վոր հարց­ման մի­ջո­ցով փոր­ձել ենք ստա­նալ ՊԵԿ-ից` մի­ա­ժա­մա­նակ հե­տաքրքր­վե­լով, թե ի՞նչ ըն­թաց­քի մեջ է ե­րեք տա­րի ա­ռաջ ՌԴ-ում առգ­րավ­ված տաս­նյակ տոն­նա­նե­րով ծխա­խո­տի գոր­ծով քննու­թյու­նը, որն այն ժա­մա­նակ կապ­վում էր Նի­կո­լի հա­րա­զատ­նե­րի հետ:

Եվ ահա ՊԵԿ նա­խա­գա­հի տե­ղա­կալ ԾՈ­ՎԻ­ՆԱՐ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱ­ՆԻՑ ստացել ենք հետեւյալ պատասխանը.

-Գրության մեջ նշված ծխախոտը 19.02.2023թ. հայտնաբերվել է «ԳՄ» ՍՊԸ-ից կողմից ներկայացված հայտարարագրի հիման վրա ՌԴ արտահանվող բեռի մաքսային հսկողության ընթացքում, ինչ կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում իրականացվում է վարույթ:

Վերոնշյալ ծխախոտը արտադրված է «Արմենիան Տոբակո Քոմպանի» ՍՊԸ կողմից:

Ինչ վերաբերում է 2020թ. ՌԴ-ում բռանագրված ծխախոտի  գործի քննության ընթացքին., ապա հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի  պետական մարմիններն ու պաշտոնատար անձիք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով: Նշված գործով քննությունը իրականացնելը ՊԵԿ-ի իրավասությունում չէ,ուստի դրա վերաբերյալ տեղեկատվություն տալ  չենք կարող:

Հատկանշական է, որ 2020թ.-ին եւս մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտը արտադրվել էր «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ի կողմից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում