«Փլուզվող աշխարհն» էլ ավելի է պարտադրում ընտրել ՌԴ-ին կամ ԱՄՆ-ին

Վերլուծություն

Ի­րա­կա­նում այս պա­հին աշ­խար­հում տեկ­տո­նիկ տե­ղա­շար­ժեր են նկատ­վում, եւ չբա­ցա­ռենք, որ այդ ցնցում­նե­րը կա­րող են հեր­թա­կան ան­գամ շրջա­դար­ձա­յին ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ նա­եւ Նի­կո­լի «աշխար­հա­յաց­քի» վրա (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=250972&l=am): Այդ թվում, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, Թուր­քի­ա­յի, Վրաս­տա­նի ուղ­ղու­թյամբ այն­պի­սի գոր­ծըն­թաց­ներ են, ո­րոնց ռե­զո­նան­սա­յին է­ֆեկ­տին չհե­տե­ւե­լու դեպ­քում Նի­կոլն ինքն ի­րեն կա­րող է այն­պի­սի փա­կու­ղի մտցնել, որ դրա­նից այ­լեւս ելք չգտնի: Ա­ռա­վել եւս, որ ե­րեկ­վա ա­սու­լի­սում ար­դեն խո­սում էր «փլուզ­վող, ան­կան­խա­տե­սե­լի աշ­խար­հից»: Ու, ըստ սո­վո­րույ­թի, նույն սխա­լը ի ցույց դնե­լով, որ խոսքն ըն­դա­մե­նը ա­րեւմ­տյան հե­գե­մո­նի­ա­յի, «արեւմ­տյան աշ­խար­հի» փլուզ­ման մա­սին է, ո­րին ար­դեն իսկ փո­խա­րի­նե­լու է գա­լիս այլ աշ­խար­հա­կարգ:

Այդ գոր­ծըն­թաց­նե­րը սկսել են ծա­վալ­վել նա­եւ Ադր­բե­ջա­նում` Ի­րա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի  հեր­թա­կան սրաց­ման տես­քով, եւ այդ փաս­տին եւս Նի­կո­լը չի կա­րող ա­ռաջ­նա­յին կա­րե­ւո­րու­թյուն  չտալ: Ադր­բե­ջա­նում այս օ­րե­րին տաս­նյակ­նե­րով «իրա­նա­կան գոր­ծա­կալ­նե­րի» են բռնում, եւ վեր­ջին մի քա­նի ա­միս­նե­րի ըն­թաց­քում ակ­տի­վո­րեն նա­խա­պատ­րաս­տվում էր հա­սա­րա­կա­կան կար­ծի­քը` Ի­րա­նի հետ հնա­րա­վոր պա­տե­րազ­մի հա­մար: Զու­գա­հե­ռա­բար, իսրա­յե­լա­կան լրատ­վա­մի­ջոց­նե­րը խո­սում են, թե Բա­քուն ար­դեն պատ­րաս­տել է օ­դա­նա­վա­կա­յան, ո­րը կա­րող է տրա­մադր­վել Թել Ա­վի­վին՝ Ի­րա­նի դեմ հար­ված­ներ հասց­նե­լու հա­մար: Բա­քուն, բնա­կա­նա­բար, պաշ­տո­նա­պես հեր­քում է դա, սա­կայն այս մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ի հայտ են գա­լիս: Ա­մեն դեպ­քում, Ա­լի­եւն այդ­պես էլ չի կա­րո­ղա­նում բա­ցատ­րել, թե ին­չո՞ւ է Ար­ցա­խից խլված տա­րածք­նե­րում մե­կը մյու­սի հե­տե­ւից օ­դա­նա­վա­կա­յան­ներ կա­ռու­ցում` դրանց քա­ղա­քա­ցի­ա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը ո­րե­ւէ կերպ չհիմ­նա­վո­րե­լով: Այն, որ դրանք Ի­րա­նին հար­վա­ծե­լու հա­մար է­ին, հաս­կա­նում են բո­լո­րը: Մի­այն թե այս պա­հին «մի փոքր» այլ պատ­կեր է: Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ա­րա­գո­րեն ձե­ւա­վոր­վող նոր ի­րա­վի­ճա­կը ա­րա­գո­րեն փա­կում է Իս­րա­յե­լի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հա­նը` Ի­րա­նին հար­վա­ծե­լու հար­ցում: Դա շատ լավ հաս­կա­նում է նա­եւ Ա­լի­ե­ւը, որ վեր­ջին պահն է, եւ ե­թե այդ հնա­րա­վո­րու­թյունն ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս չգոր­ծարկ­վի, ա­պա շատ ա­րագ այդ պա­տու­հա­նը վերջ­նա­կա­նա­պես կփակ­վի: Իսկ դա Ա­լի­ե­ւի հա­մար ոչ մի­այն Ի­րա­նի հաշ­վին ընդ­լայն­վե­լու հույ­սե­րի կոր­ծա­նում է, այլ նա­եւ Ադր­բե­ջա­նին դարձ­նում է փա­կու­ղի` ՌԴ-Իրան զար­գա­ցող հա­րա­բե­րու­թյու­ննե­րի հա­մա­տեքս­տում: Ա­ռա­վել եւս, երբ Վրաս­տանն էլ իր հեր­թին է սկսել ի­րեն շատ «տա­րօ­րի­նակ» պա­հել` բա­ցա­հայտ ցույց տա­լով, որ ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման մեջ է տես­նում իր ա­պա­գա անվ­տան­գու­թյու­նը:

Ի­հար­կե, նա­եւ այս հե­ռան­կարն է պատ­ճառ­նե­րից մե­կը, որ Ա­լի­եւն ա­մեն ջանք գոր­ծադ­րում է «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» ուղ­ղու­թյամբ, ո­րը հնա­րա­վոր շրջա­փա­կու­մից խու­սա­փե­լու ե­րաշ­խիք է: Բայց, կրկնենք նույն բա­նը, դրա հա­մար պետք է ռու­սա­կան ու­ժե­րից ա­զատ­վել: Ընդ ո­րում, քա­նի դեռ Իս­րա­յե­լի «հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի պա­տու­հա­նը» վերջ­նա­կա­նա­պես փակ չէ: Իսկ փակ­վե­լու դեպ­քում պար­զա­պես չի կա­րող չին­տեգր­վել ՌԴ-Իրան ա­ռանց­քին: Այդ դեպ­քում ար­դեն ա­րեւմ­տա­մետ խա­ղե­րը Նի­կո­լի հա­մար կորց­նում են բո­լոր հե­ռան­կար­նե­րը, ինչ­քան էլ որ ներ­կա­յումս նրան դեռ փոր­ձում են հա­կա­ռա­կը քա­րո­զել: Բայց, թե­րեւս, Նի­կո­լի հա­մար ա­մե­րի­կյան մեկ փլուզ­ված բան­կը պետք է որ շատ ա­վե­լի հա­մո­զիչ լի­նի:

Ա­մեն դեպ­քում, թե ի­րա­կա­նում ուր է գնում Նի­կո­լի ա­սած «փլուզ­վող աշ­խար­հը», շատ ա­վե­լի հստակ կա­րող է դառ­նալ ողջ աշ­խար­հի մաս­շտա­բով թիվ 1 հե­տաքրք­րու­թյուն դար­ձած` նա­խա­գահ Սի­ի սպաս­վող այ­ցը Մոսկ­վա: Բուն այդ փաստն ար­դեն իսկ շատ բան է ա­սում. նա­խա­գահ Սին, եր­րորդ ժամ­կե­տով այդ պաշ­տո­նը ստանձ­նե­լուց հե­տո իր ա­ռա­ջին մի­ջազ­գա­յին այ­ցը կկա­տա­րի Ռու­սաս­տան, եւ դա մի­ան­գա­մայն պարզ ցու­ցիչ է, թե ինչ նա­խա­պատ­վու­թյուն­ներ ու­նի Պե­կի­նը:

Ի՞նչ պետք է բուն այ­ցից սպա­սել: Ի­րան­ցի հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գայ­նա­գետ, լրագ­րող Հա­յալ Մու­րա­զին այ­ցի այս նպա­տակ­ներն է տես­նում.

«Ուկրա­ի­նա­յի պա­տե­րազ­մի այս կրի­տի­կա­կան պա­հին Պու­տի­նին ա­ջակ­ցե­լը խորհր­դան­շա­կան է:

Սա ապ­տակ է ԱՄՆ-ին, ո­րը փոր­ձել է վա­խեց­նել Չի­նաս­տա­նին՝ Ռու­սաս­տա­նին զի­նե­լու հար­ցում:

Պետք է լի­նեն լուրջ եւ շատ նուրբ եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րու­թյան պլա­նա­վոր­ման նիս­տեր: Հա­կա­ռակ դեպ­քում, դա կա­րող է կա­տար­վել հե­ռա­խո­սով:

Պու­տի­նի եւ Սի­ի բա­րե­կա­մու­թյունն  ի­րա­կան է. 10 տա­րի ա­ռաջ, երբ Սին դար­ձավ նա­խա­գահ, նրա ա­ռա­ջին ար­տա­սահ­մա­նյան այ­ցը Ռու­սաս­տան էր:

Իս­կա­պես հե­ռա­տես ա­ռաջ­նորդ­ներ, ով­քեր կձե­ւա­վո­րեն զար­գա­ցող բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հը»:

Թե­րեւս այս ա­մե­նը սպա­սե­լի տար­բե­րակ է, եւ այլ հարց է` իսկ կկա­րո­ղա­նա՞ ԱՄՆ-ն այս ի­րա­վի­ճա­կը փո­խել: Ե­թե ոչ, ա­պա նա­խա­գահ Սի­ի մոս­կո­վյան այ­ցը կազ­դա­րա­րի այն գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րը, ո­րը Նի­կո­լի հա­մար «աշխար­հի փլու­զում» է: Բայց ի՞նչ է նա ա­նե­լու «աշխար­հի փլու­զու­մից» հե­տո, ա­հա այս վերջ­նա­կան կողմ­նո­րո­շումն է, որ պետք է հայտ­նի եւ շատ ա­րագ:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում