«Փաստ». Նոր «օպերացիան» անվստահություն և մտահոգություն է առաջ բերել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տարբեր շրջանակներում ներկայացնում է Արցախի նախագահի՝ իր համար նախընտրելի թեկնածուների «ցուցակ», Հարությունյանի այդ «նախաձեռնության» հետ կապված Արցախում առկա է որոշակի անվստահություն և մտահոգություն։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կասկածներ կան, որ ՀՀ գործող իշխանությունների ուղղորդմամբ Հարությունյանը, խորհրդարանում ունենալով մեծամասնություն (Սամվել Բաբայանի խմբակցության հետ միասին), վերջին պահին նախագահի թեկնածու է առաջադրելու ներկայիս պետնախարար Գուրգեն Ներսիսյանին, ինչի մասին, ի դեպ, մենք գրել էինք դեռ վերջինիս՝ պետնախարար նշանակվելուց առաջ, իսկ Ներսիսյանը ինտենսիվ հերքումներ էր տարածում:

Ըստ արցախյան մեր աղբյուրների, դրանից հետո նախատեսվում է պետնախարար Սամվել Բաբայանին, որի անունն, ի դեպ, Հարությունյանի՝ վերը նշված «ցուցակում» չկա։ Մեր տեղեկություններով, Արայիկ Հարությունյանը վերջինիս վերաբերյալ պնդում է, թե չի կարող նման բան տեղի ունենալ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա նման պնդում էր անում նաև 2020-ի նախագահական ընտրությունների շեմին, իսկ նախագահ ընտրվելուց հետո անմիջապես ԱԽ քարտուղար նշանակեց նույն Բաբայանին, ապա չի բացառվում, որ հերթական անգամ գնա նման գործարքի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանն այս փուլում իրականում ընդամենը փորձում է բորբոքվող կրքերը հանգստացնել, քանի որ, ինչպես հայտնի է, Բաբայանն Արցախում, մեղմ ասած, ոչ միանշանակ է ընկալվում, ուստի ժամանակից շուտ նրա անվան հրապարակայնացումը կարող է խնդրահարույց դառնալ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, Բաբայանը տարբեր մարդկանց հետ զրույցներում ակնարկել է, որ ինքը մի քանի ամսից նշանակվելու է պետնախարար։ Մեր տեղեկություններով, նա նպատակ ունի պետական բոլոր ռեսուրսները կենտրոնացնել իր ձեռքում և շարժվել բացառապես իր պատկերացումների շրջանակներում, ինչի մասին հաճախ բարձրաձայնում է իր հայտարարություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին