Փաշինյանը հույս թող չունենա, չի հասցնելու փախնել. Հայկ Մամիջանյան

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչած մի շարք հայտարարությունների եւ հնչեցված թեզերի վերաբերյալ ՔՊ-ականների «կրկներգի» մասին զրուցել ենք Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ:

«ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՂԱՎ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ 15-ԻՑ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ»

— Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին ՀԱՊԿ-ի վերաբերյալ, Ազգային ժողովում եւս մեկ անգամ հաստատեց, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս: Սակայն, ըստ Պապիկյանի, «եթե դուրս եկողներ կան, ՀՀ-ից են դուրս գալիս» եւ դրանով մտահոգ են: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյա՞նն է պատրաստվում ՀՀ-ից դուրս գալ, թե՞ իրականում նպատակն այն է, որ այնքան վատ իրենց դրսեւորեն` մինչեւ ՀԱՊԿ-ը դադարեցնի Հայաստանի անդամակցությունը:

— Առաջին հարցի հետ կապված` միանգամից ասեմ` Փաշինյանը հույս թող չունենա, չի հասցնելու փախնել: Երկրորդ` այն, ինչ տեղի է ունեցել դեռեւս 2018-2019 թվականներին, նաեւ ամիսներ շարունակ ու օրեր առաջ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայի հրաժարումով, հստակ տարանջատման քաղաքականության դրսեւորում է, որով հայկական կողմը փորձում է ցույց տալ իր մոտեցումը ՀԱՊԿ-ին: Մի զուգահեռ, եթե թույլ տաք, տանեմ. հիշեցնեմ, որ պաշտոնական Երեւանը, պատճառաբանելով քաղաքական գնահատականի բացակայությամբ, հրաժարվեց ՀԱՊԿ փոխօգնության, աջակցության ծրագրից, որը, ըստ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի, պարունակում էր նաեւ սպառազինության աջակցություն: Առկա են նաեւ այլ դեպքեր, մասնավորապես` նախորդ երկամսյա ԵՄ դիտորդական առաքելության ժամանակ եղավ  հրադադարի ռեժիմի 15-ից ավելի խախտում, որի վերաբերյալ չեղավ քաղաքական գնահատական, բայց հաջորդ առաջարկությանը Հայաստանը համաձայնեց: Իհարկե, ես կողմ եմ ցանկացած միջազգային ներգրավվածության, որն իրապես նպաստում է Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգերի ուժեղացմանը, ուղղակի, ուզում եմ ցույց տալ, թե ինչքան երկակի ստանդարտներ են գործում այս պահին:

— Ըստ էության, հերթական անգամ ձեռքերը լվանալով` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է պատասխանի` ի՞նչ ճակատագիր է ուզում իր համար: Այս հարցի պատասխանը դեռ հայտնի չէ՞:

— Արցախը դրան պատասխանել է, ընդ որում` վերջին երեք ամիսը պատասխանում է հերոսական զրկանքներով, տոկունությամբ` շրջափակման մեջ պայքարելով թե՛ սեփական, թե՛ ՀՀ անվտանգության համար: Այնպես որ, Արցախն իր խոսքն ասել է, ուղղակի, Հայաստանի կառավարիչները լսել չեն ուզում: Այո՛, Նիկոլ Փաշինյանը վերահաստեց, որ «ձեռքերը լվանում է» Արցախից, հիմա` մեր բոլորի հերթն է` խոսք ասելու:

«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ»

— Բայց Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ` Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է…

— Հիշեցնեմ, որ Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին փաստարկում արված է Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում: Իր ասուլիսի ժամանակ նա պետք է հայտարարեր, որ իր կառավարության ծրագիրը գոնե այդ մասով ձախողել է: Եվ եթե Արցախի անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք այսօր հասել են պատմական նվազագույնի: Ինչո՞ւ է Արցախի հարցի կարգավորման այնպիսի ձեւաչափ ընտրվում, որտեղ ՌԴ-ն ներկայացված չէ: ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Արցախի հարցի կարգավորման Ռուսաստանի առաջարկած սկզբունքից, ըստ որի` Արցախի կարգավիճակի հարցն առաջիկային է թողնվում: Այս իրողությունները հակասում են ՌԴ-ի` Արցախի անվտանգության երաշխավոր լինելու մասին Նիկոլ Փաշինյանի պնդումներին:

— Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խուսանավեց ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ իշխանական շրջանակներից էլ սկսել են քննարկել, թե  իր պաշտոնավարման տարիներին ե՞րբ է Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որ հիմա էլ նույնն ուզում են լսել Նիկոլ Փաշինյանից:

—  Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ, այդ թվում՝ նաեւ միջազգային ամբիոններից է հայտարարել, ԵԽԽՎ-ում հաստատ ասել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հորդորում եմ այդպիսի հարցեր բարձրացնողներին հետեւել բանակցային հետագծին, որտեղ դա կարմիր գիծ էր: Հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի նախագահները Փաշինյանին մի քանի անգամ ասել են, որ Ադրբեջանն ընդունում է կամ համակերպվել է, հասկանում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵԿԵԼ ԷՐ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԱՍԵԼՈՒ, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՀՈՒՅՍ ՉԴՆԵՔ»

— Ի վերջո, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի հիմնական ուղերձը, ինչը կարելի է համարել, որ նորություն էր:

— Եկել էր վերջնականապես ասելու, որ իր վրա հույս չդնեք, ավելի լայն բացեց օվերտոնի պատուհանը, որը արդեն բացված է: Նաեւ եկել էր առաջ տանելու այն թեզը, որը նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը թելեց` ասելով, թե Փաշինյանն ի՞նչ մեղք ունի պատերազմի պարտության մեջ, 5-րդ շարասյունն է մեղավոր: Միակ ճիշտ բանը, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը, այն էր, որ Հայաստանն ու Արցախն իրապես գտնվում են Ադրբեջանի ռազմական նոր ագրեսիայի շատ բարձր վտանգի առջեւ:

— Պարոն Մամիջանյան, իսկ ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է նախատեսում ընդդիմությունը:

— Այս հարցին խոսքերով պատասխանելն արժեք չունի, այստեղ էական են գործերը, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միշտ պատրաստ է եղել, այժմ էլ պատրաստ է մասնակցել ցանկացած ընդդիմադիր գործընթացի: ՀՀԿ-ի առաջնային նպատակն է իշխանափոխությունը: Համոզված եմ` եթե բոլորը միասնաբար եւ իրապես ձգտեն իշխանափոխության, գործը գլուխ կգա: Ես ու իմ գործընկերները մասնակցել ենք անգամ հանրահավաքների, որտեղ հարթակից մեզ են փնովել, այսօր էլ պատրաստ ենք այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք ՀՀԿ-ին փնովելով են քաղաքական դիվիդենտներ հավաքում` դուրս գալ փողոց նրանց հետ, եթե գործընթացն իրապես ընդդիմադիր լինի:

— Ի դեպ, տարածաշրջանում վերջին զարգացումներով պայմանավորված` մի շարք փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանը փորձելու են դարձնել երկրորդ Ուկրաինա: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եկեք պետությունների անուններ չտամ, բայց ասեմ, թե այս հարցի շուրջ ինչ եմ մտածում: Բոլոր այն երկրները, որոնք երբեւէ համարձակվել են սեփական երկրի տարածքում սեփական շահերը դարձնել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման թատերաբեմ, շատ վատ ավարտ են ունեցել կամ ունենում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում