Չեմ հասկանում` ինչպես է պաստառի վրա Լեւսին նայել ու իրեն տեսել. Մհեր Մկրտչյան

Մշակութային

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, իր ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Իշխանություն» ֆիլմին` ընդգծելով, որ խիստ հակաիշխանական ֆիլմը ցուցադրվում է թիվ մեկ կինոթատրոնում:

«Մեր գործընկերներից մեկն ասաց, որ ձեր երկրում իմ մասին վատ ֆիլմ են ցույց տալիս, ինչո՞ւ չեք արգելում: Այնպես էր ստացվել, որ ես այդ օրը օդանավակայան մեկնելուց առաջ որոշեցի «Մոսկվա» կինոթատրոնի կողքի սրճարանում սրճել ընտանիքիս հետ: Պատուհանից երեւում էր թվային աֆիշան: Սուրճ եմ խմում, մեկ էլ տեսնեմ՝ իմ նկարը: Ու գրած է` «Իշխանու…»: Ինչ-որ անուն է գրած ֆիլմի: Հիշեցի, որ նման մի ֆիլմ կար, չգիտեի… Անհարմար վիճակից դուրս գալու համար ասացի՝ բա գիտե՞ք իմ մասին ինչ են ցույց տալիս երկրի թիվ մեկ կինոթատրոնում: Չհավատաց, ասացի, որ իմ արարողակարգին կխնդրեմ տոմսեր գնել ու ուղարկել ձեր դեսպանատուն: Ոնց որ թե հարցը դրանով փակվեց», - ոգեւորված պատմեց Փաշինյանը:

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

— «Իշխանություն» ֆիլմի մասին Նիկոլ Փաշինյանի անդրադարձի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

— Ասելու բան չկա: Չեմ հասկանում՝ ինչպես է պաստառի վրա իրեն տեսել: Ես միշտ մտածել եմ, որ պաստառի վրա Լեւս Դավթյանն է: Ամեն դեպքում, անտարբեր չի անցել` արդեն բան է: Վատ է, երբ ֆիլմի մասին չեն խոսում:

— «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ասում է, որ հրաժարվել է ներկա գտնվել «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերային, որովհետեւ չէր ցանկանում «մասնակցել «հանճարեղ» մարկետինգային հնարքին, որի գագաթը նրա ասուլիսի անդրադարձն էր: Նա հարց է բարձրացնում, թե ինչու են Չաուշեսկուի գնդակահարության անվճար ներկայացման համար ռեժիսորին դատում, իսկ Ձեր ֆիլմը` գովազդում: Ի՞նչ կասեք այս մասին:

— Դա նույնն է եթե հարցնեք` ինչու է երկրի վարչապետը պաստառի վրա նայել Լեւսին ու տեսել ինքն իրեն: Իմ գիտելիքները սահմանափակվում են կինոյով, թատրոնով... Մի խոսքով` նեղ են:

Պարոն Մկրտչյան, ֆիլմի պաստառում տեղ գտած կերպարը կերտելիս հետեւանքների մասին մտածե՞լ եք:

— Ես չեմ հիշում օրինակներ, երբ ստեղծագործողը վախենալով, լավ գործ է ստեղծել: Արդեն 50 տարեկան մարդ եմ, իհարկե, ամեն ինչ վերլուծում եմ:

Ձեր գնահատմամբ` «Իշխանություն» ֆիլմի ասելիքն իր գործառույթը կարողացա՞վ իրականացնել:

— Ես չգիտեմ` ինչ գործառույթ պետք է ունենա գեղարվեստական ֆիլմը: Ես նկարահանել եմ այն, ինչ ինձ հուզել է, ինչով ապրել եմ: Լավ թե վատ՝ արդեն ուրիշ հարց է: Ըստ հանդիսատեսի` ամեն դեպքում հաջողված:

Մեկնել էիք ԱՄՆ, հետաքրքիր է` այնտեղ ի՞նչ ընդունելության արժանացավ «Իշխանություն» ֆիլմը:

— Այն ցուցադրությունը, որին ներկա էինք Անիի հետ միասին, անցավ շատ լավ: Բայց չեմ կարծում, որ Լոս Անջելեսի մեր հայրենակիցների ավելի լայն հատվածին ֆիլմը լինի հետաքրքիր: Նրանք ունեն լրիվ ուրիշ արժեքներ:

Այսօր որոշ մշակույթի գործիչներ նույնիսկ Արցախի շրջափակման մասին  խուսափում են խոսել` ասելով, որ դրանք քաղաքական հարցեր են, թող այդ մասին բարձրաձայնեն քաղաքական այրերը: Ձեր ֆիլմով Դուք քաղաքական շատ հարցերի լուծումը ներկայացրել էիք: Ի վերջո, արտահայտվե՞լն է ճիշտ, թե՞ լռելը…

Ես լռում եմ, երբ ասելու նոր բան չունեմ: Հիմա հենց այդ պահն է: Իսկ ով երբեք ոչինչ չի ասել` տեսնելով ինչպես կործանվեց երկիրը, ինչպես տղաների մի սերունդ կործանվեց` երեւի ուղղակի վախկոտ, հարմարվող, լպրծուն մարդ է: Պաշտոնն այսօր կա, վաղը չկա` ապրել ու հետո չամաչելն է ավելի արժեքավոր:

Մարդկային ո՞ր տեսակն է, ըստ Ձեզ, զզվելի` վախկոտությունը, թե՞ օրը մի իշխանության օգտին պաթետիկ խոսքեր ասելը:

— Դա նույն տեսակն է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում