Ադրբեջանը հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում
Սպորտ«Ադրբեջանն այս պահին հաստատել է մասնակցությունը Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, բայց սա դեռ վերջնական չէ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Մարտի վերջին ԵԱ-ին հայտ ներկայացրած երկրների ֆեդերացիաները պետք է որոշակի դրամական փոխանցում կատարեն մարզաձևի Եվրոպական ֆեդերացիային: Այսինքն Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը վերջնական կհաստատվի այն դեպքում, եթե մարտի վերջին նրանք կատարեն գրանցումն ու փոխանցեն գումարը»,- պարզաբանել է Կարեն Գիլոյանը:
Հիշեցնենք՝ առաջնությունն անցկացվելու է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Բացման արարողությունը նախատեսված է ապրիլի 14-ին: Երևանում կայանալիք մրցաշարը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

