Մեսսին կիսատ է թողել մարզումը վնասվածքի պատճառով
ՍպորտՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին թիմի մարզումն անավարտ է թողել մկանային խնդիրների պատճառով, հաղորդում է Get French Football News-ը։
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Մեսին տարաձայնություններ է ունեցել ՊՍԺ-ի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Կրիստոֆ Գալտիեի հետ եւ ժամանակից շուտ է լքել մարզումն այդ պատճառով։
ՊՍԺ-ն պատրաստվում է «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 19-ին։

