Սուտ պաթոսակոխ խոսքեր, կեղծ հայրենասիրություն, բայց արդյունքում գրկաբաց ընդունելություն թշնամուն եւ Ադրբեջանի դրոշի ծածանում՝ Երեւանում

Սպորտ

Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 14-23-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին, նախնական տվյալներով՝ մասնակցելու են 40 երկրի 500-ից ավելի մարզիկներ։

Ամեն բան շատ հրաշալի եւ բնական հունով կընթանար, գոնե իմ համար, եթե չլիներ կարեւոր հանգամանք՝ Ադրբեջանի մասնակցությունը, որը ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը գրեթե հաստատել է։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը վերջնական հաստատել է մասնակցությունը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում եւ մասնակցելու է 5 մարզիկով, սակայն առավել հստակ կլինի, երբ Ադրբեջանը կկատարի իր գրանցումը ու կփոխանցի սահմանված գումարը։

Ի՞նչ է ստացվում, որ Հայաստանը գրկաբաց պատրաստ է ընդունելու թշնամուն՝ ադրբեջանցուն, թեկուզ սպորտսմեն, սակայն արի ու տես, որ թշնամին դեռ մտածում է՝ մասնակցել, թե՝ ոչ։ Եվ պետք չէ ասել, որ սպորտը չի կարելի քաղաքականացնել։ Եթե ուզում եք իմանալ, ամենից քաղաքականացվածը հենց սպորտն է։ Ու կրկին, ի՞նչ է ստացվում՝ սուտ պաթոսակոխ խոսքեր, կեղծ հայրենասիրություն, բայց արդյունքում՝ Եռաբլուր, չիրականացված երազանքներ, պարտված երկիր, կորսված հողեր, սակայն գրկաբաց ընդունելություն նույն թշնամուն եւ Ադրբեջանի դրոշի ծածանում՝ Երեւանում։

Թարմացնեմ կարճ հիշողություններդ. երբ հայ ըմբիշը մոտեցել է ադրբեջանցի պարտված ըմբիշին, որպեսզի ձեռքը սեղմի, իսկ դա ընդունված կարգ է սպորտում, թշնամին հարվածել է հաղթանակած հայ մարզիկին։ Երբ հնչել է մեր հիմնը ու բարձրացվել է Եռագույնը, պատվո հարթակից իջել ու գնացել է ադրբեջանցի մարզիկը։ Էլի հիշեցնե՞մ, թե ինքներդ ուղեղներդ կշարժեք, գոնե մի քիչ։

Կարճ հիշողություն ունեք, պարոնա՛յք։ Պատվի հարց է, պարոնա՛յք։ Ես, որպես սպորտային ծրագրի հեղինակ, խմբագիր եւ վարող, որպես նախկին սպորտսմեն, որպես հայ կին եւ մայր կտրականապես դեմ եմ ադրբեջանցի մարզիկների մասնակցությանը եւ առհասարակ նրանց մուտքին Հայաստան։ Հույս ունեմ, որ մեր անվանի մարզիկները, վարպետները, սպորտասեր հասարակությունը եւս կունենան իրենց մոտեցումն այս հարցի շուրջ եւ կբարձրաձայնեն այն: Հակառակ դեպքում՝ ես պարզապես կամաչեմ նրանց փոխարեն։ Ես կամաչեմ Եռաբլուր այցելել, կամաչեմ զոհվածի մոր եւ հոր երեսին նայել։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի