Ուգոչուկվու Իվուն` Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու մասին
ՍպորտFastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն մեկնաբանել է առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը:
«Սա այն է, ինչին ես անհամբերությամբ սպասում էի: Արդեն 6 տարի է, ինչ խաղում եմ Հայաստանում, այն իմ երկրորդն տունն է, ուստի այս երկրի ազգային հավաքականում խաղալն ինձ համար մեծ պատիվ է: Շնորհակալություն բոլորին աջակցության և վստահության համար»,- Իվուի խոսքը մեջբերում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

