Վարազդատ Հարոյանի «նոր» ակումբը հայտնի է
ՍպորտՀայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել «Աստանայի» հետ, պաշտոնական հայտարարությունը կլինի առաջիկա օրերին, հաղորդում է Sports.kz-ը՝ հղում անելով Meta-ratings.kz-ին։
Երեկ պարզ դարձավ, որ երկուստեք համաձայնությամբ Հարոյանը եւ կիպրական «Անտորտոսիսը» խզել են պայմանագիրը, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը անցկացրել է 20 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։
2021 թվականի մրցաշրջանում Հարոյանը «Աստանայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։

