Կարևոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական. Սպերցյանը` Թուրքիայի դեմ խաղի մասին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Թուրքիայի թիմի դեմ առաջիկա խաղի մասին.
«Հավաքականում շատ կարևոր խաղ ունենք, կարելի է ասել՝ պատմական: Պետք է ուշադրությունն ակումբից կենտրոնացնենք ազգային թիմի խաղերի վրա: Հնարավո՞ր է հաղթահարել ընտրական փուլի արգելքը. հնարավորություն միշտ էլ կա»,- Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

