Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին.աղբյուր
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ մարտի 25-ին կայանալիք խաղին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է մարզական լրագրող Սուրեն Մելիքսեթյանը:
«Իմ ունեցած տեղեկություններով Հրանտ-Լեոն Ռանոսը չի կարողանա մասնակցել Թուրքիայի դեմ խաղին, քանի որ վերջինիս փաստաթղթերը դեռևս պատրաստ չեն։ Ըստ ներկայիս տեղեկության` արդեն Կիպրոսի դեմ խաղին Ռանոսը խաղալու հնարավորություն կունենա»,- գրել է Մելիքսեթյանը:

