ՀՈՌՈՄՑԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 21-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՑԱՅՏԱՂԲՅՈւՐ ԲԱՑՎԵՑ

Եղանակ

Այսօր, մարտի 20-ին, Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Հոռոմ բնակավայրում, ի հիշատակ անմահ Հերոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԻԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ցայտաղբյուր բացվեց ։Այսօր Հովհաննեսի ծննդյան օրն է, կդառնար 21 տարեկան։ Ցայտաղբյուրը բացվեց հերոսի ավագ եղբոր Կարապետի ձեռամբ։

Այն կհիշեցնի ու կպատմի գալիք սերունդներին Հովհաննեսի կարճ, սակայն անձնվեր կյանքի մասին, որ ամենաթանկը նվիրեց հայրենիքին։ Հովհաննես Գասպարյանը ծնվել է 2002 թվականի այս օրը, մարտի 20-ին Հոռոմ գյուղում։ Սովորել ու ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Ընտանիքի երրորդ զավակն էր։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Գյումրիի թիվ 1 արհեստագործական ուսումնարանը։ 2 տարի սովորելուց հետո 2020 - ի օգոստոսի 9-ին զորակոչվել է բանակ ծառայության անցել Արցախի Մարտունի 3 զորամասում։ Նա 14 օր եղել է Ասկերանում, իսկ արդեն սեպտեմբերի 3֊ին տեղափոխվել Մարտունի 3֊րդ։ Արցախյան 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ խմբով դիվերսիոն ներթափանցման արդյունքում գրավել են կարևոր նշանակություն ունեցող չորսից ավելի դիրքեր։ Հոկտեմբերի 11֊ին շարժվել են Հադրութ առաջադրանք կատարելու։ Հովհաննեսի վերջին զանգը հուսադրող է եղել հարազատների համար։ Վերջին անգամ նրա հետ հարազատները խոսել են հոկտեմբերի 8֊ին։ Նա խոսել է հորաքրոջ Մարինեի հետ։

«Հովհաննեսը շատ ամաչկոտ էր, չէր կիսվում մեզ հետ, շատ հումորով էր։  Ծնողներին հարող էր, սիրող։ Միշտ օգնում էր ծնողներին։ Շատ բարի էր, միշտ հասնող բոլորին» ֊մեզ հետ զրույցում նշեց հորաքույրը։ Իսկ հերոսի մայրը տիկին Արաքսյան նշեց.

«Որդիս որոշել էր ծառայությունն ավարտել ու տուն վերադառնալ շարունակել ուսումը, ոսկերիչ էր ուզում դառնալ, շատ խելացի էր։ Հիշում եմ, երբ դպրոցում ծնողական ժողովների էի մասնակցում հիանում էի նրա պահվածքով։ Շատ զարմանալի է, որ տղաս ընդամենը 1 ամսվա զինծառայող էր ու տարան առաջնագիծ, նրան չէր կարելի տանել, ցավոք նրա երազանքները այդպես էլ մնացին անկատար։ Նա կյանքով լի տղա էր։ Շատ սիրում էր այգում գործ անել, նրա տնկած ծառերը արդեն մեծացել են, ցավոք չհասցրեց տեսնել։ Ասում էր աղոթեք իմ ու ընկերներիս համար։ Շատ դաժան է, շատ անտանելի խորը ցավ, ես չեմ կարող համակերպվել, սպասում եմ միշտ իմ որդուն»։

Հովհաննեսն ու նրա զինակից ընկերները ընկել են շրջափակման մեջ, մի քանի ժամ շարունակ բաց մարտեր վարել։ Նա վիրավոր լինելով շարունակել է խիզախաբար մարտնչել, չխնայելով ամենաթանկը կյանքը հանուն հայրենիքի։

Հովհաննես Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Սուրբ Վարդան» մեդալով։ Հավերժ փառք մեր բոլոր Հերոսներին...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում