Մխիթարյանի գնահատականը` «Յուվենտուսի» դեմ խաղում
ՍպորտԻտալիայի առաջնության 27-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Յուվենտուսին»:
Հեղինակավոր WhoScored վիճակագրական ռեսուրսը ներկայացրել է խաղին մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ հանդիպման 63-րդ րոպեին՝ փոխարինելով իտալացի հարձակվող Նիկոլո Բարելային: 34-ամյա կիսապաշտպանի խաղը գնահատվել է 6 միավոր (10 հնարավորից):
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 0-1


