Թուրքիայի հավաքականի մարզիչը` Հայաստանի ընտրանու դեմ խաղի մասին
ՍպորտԹուրքիայի ազգային հավաքականի գերմանացի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը խոսել է Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականների դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումների մասին.
«Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները տարբեր խաղամակարդակի թիմեր են, և մենք յուրաքանչյուրի դեմ պատրաստվում ենք համապատասխանաբար: Վերջին շրջանում մի շարք խաղացողների հետ ունեցել եմ առանձնազրույցներ, որոնք, հույս ունեմ, օգտակար կլինեն: Հիմնական շեշտարդումը պետք է կատարենք անթերի մարզական հավաք անցկացնելու վրա: Որքան հուսալի լինի մեր աշխատանքը, այնքան քիչ խնդիրների կհանդիպենք:
Տարբեր հարցեր եմ ուսումնասիրել վերջին շրջանում. միջազգային խնդիրները Հայաստանի հետ, այն, որ ավերիչ երկրաշարժը բացասական ազդեցություն է գործել խաղացողների վրա, Ռամադանը, որը համընկնում է մարզական հավաքի հետ: Փորձելու ենք այնպես անել, որ այս ամենը չազդի հավաքականի ելույթների վրա»- գերմանացի մասնագետը խոսքը մեջբերում է Turkey Posts-ը:
Մարտի 25-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Թուրքիայի ընտրանուն։

