Ռոնալդուի գալով՝ 137 հեռուստաալիքներ սկսել են ցուցադրել Սաուդյան Արաբիայի առաջնությունը.ՍԱ սպորտ նախարար
Սպորտ
«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ 137 հեռուստաալիքներ սկսել են հեռարձակել Սաուդյան Արաբիայի առաջնությունը։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար Աբդուլ-Ազիզ իբն Տուրկին.
«Միայն Ռոնալդուի գալով՝ 137 հեռուստաալիքներ սկսել են ցուցադրել Սաուդյան Արաբիայի առաջնությունը: Հենց սկզբից սա էինք ցանկանում, սակայն շատերն ասում էին, որ մեր լիգան հետաքրքիր չէ:
Ռոնալդուի գալուց հետո մեր հեռարձակումները փնտրում են ամբողջ աշխարհում»,- նախարարի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

