ՈՒՄ ՀԱ­ՄԱՐ Է ԼԱ­ՑՈՒՄ ՀԱ­Ա­ԳԱ­ՅԻ ԴԱ­ՏԱ­ՐԱ­ՆԻ ԴԱՀ­ԼԻ­ՃԸ

Վերլուծություն

Լրատ­վա­դաշ­տի և սոց­ցան­ցե­րի քննարկ­ման, նա­և «բոց­վե­լու», սո­վե­տա­կան հայտ­նի ֆիլ­մի դրվագ­նե­րը հի­շե­լու ա­ռիթ է դար­ձել այն, որ Ա­լեն Սի­մո­նյա­նը կոտ­րել է իր վե­րին վեր­ջույ­թը: Իսկ մինչ այդ պա­տա­հա­րը, Ա­լե­նը դա­տողու­թյուն­ներ էր ա­նում, թե ով կա­րող է կամ չի կա­րող իր տա­րած­քում ի կա­տար ա­ծել Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի` Վլա­դի­միր Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու ո­րո­շու­մը: Իր ա­րև­ին սրամ­տում էր կամ ի ցույց դնում իր «խո­րի­մաստ» գի­տե­լիք­նե­րը: Մինչ­դեռ Հա­ա­գա­յի իս­կա­կան «ապրան­քը», ով չի կա­տա­րել Հա­ա­գա­յի վճի­ռը` Բեր­ձո­րի մի­ջանց­քը ա­պաշր­ջա­փա­կե­լու, ապ­րում է Ե­րև­ա­նից` շուրջ 700, իսկ Ստե­փա­նա­կեր­տից շուրջ 400 կի­լո­մետր հե­ռա­վո­րու­թյան վրա:

Ա­ՄԵՆ ԻՆ­ՉՈՒՄ ՄԵ­ՂԱ­ՎՈՐ ԵՆ «ՆԱԽ­ԿԻՆ­ՆԵ­ՐԸ», ՌՈՒՍ­ՆԵ­ՐԸ, ՄԵԿ ԷԼ` Ա­ՄԵ­ՐԻ­ԿԱ­ՑԻ­ՆԵ­ՐԸ

Դե ի­հար­կե, Նի­կոլն ու ՔՊ-ն ոչ մի բա­նում մե­ղա­վոր չեն: Մե­ղա­վոր չեն նա­և ի­րենց տե­րե­րը` ա­նա­տո­լի­ա­կան և մերձ­կաս­պյան թուր­քե­րը: Ա­ռաջ ա­մեն ին­չի մե­ղա­վո­րը «թա­լան­չի նախ­կին­ներն» է­ին, դրան հե­տո ա­վե­լա­ցան «անվտան­գու­թյան սպառ­նա­լիք» ռուս­նե­րը, գե­րա­գույն գլխա­վոր ստա­խո­սի ա­սու­լի­սի ժա­մա­նակ էլ ծլե­ցին բա­նա­կում վխտա­ցող «հին­գե­րորդ շա­րա­սյան» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Դե, իսկ ի­րենք «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ոն» են, ո­րը նա­և հա­ջո­ղու­թյամբ պայ­քա­րում է կո­ռուպ­ցի­ա­յի դեմ: Եվ ի­հար­կե վա­յե­լում է «ժո­ղովր­դա­վա­րու­թյան միջ­նա­բերդ» ԱՄՆ-ի դրվա­տանքն ու քա­ջա­լե­րան­քը:

Սա­կայն 2022թ. Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ ԱՄՆ Պետ­դե­պի հրա­պա­րա­կած մար­դու ի­րա­վունք­նե­րի մա­սին զե­կույցն ար­ձա­նագ­րում է մաս­նա­վո­րա­պես հե­տև­յալ խնդիր­նե­րը.

• ի­րա­վա­պահ հա­մա­կար­գի կող­մից խոշ­տան­գում­ներ,

• կա­մա­յա­կան ձեր­բա­կա­լու­թյուն­ներ կամ կա­լա­նա­վո­րում­ներ,

• դա­տա­կան ան­կա­խու­թյան հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ,

• մարդ­կանց անձ­նա­կան կյան­քին կա­մա­յա­կան կամ ա­պօ­րի­նի մի­ջամ­տու­թյուն­ներ,

• խոս­քի ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փա­կում­ներ, ինչ­պես նա­և հան­ցա­գոր­ծու­թյուն­ներ, ո­րոնք նե­րա­ռում են բռնու­թյուն կամ սպառ­նա­լիք,

• բա­նա­կում ոչ մար­տա­կան պայ­ման­նե­րում զո­հե­րի և ի­րա­վա­պահ­նե­րի կող­մից այդ դեպ­քե­րի հետ կապ­ված ոչ պատ­շաճ հե­տաքն­նու­թյուն,

• բա­նա­կում զո­հե­րի դեպ­քե­րի շուրջ կա­ռա­վա­րու­թյան թա­փան­ցի­կու­թյան բա­ցա­կա­յու­թյուն և հան­րա­յին անվս­տա­հու­թյուն,

• հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցի­ա­յի առ­կա­յու­թյուն տար­բեր ո­լորտ­նե­րում (շի­նա­րա­րու­թյուն, հան­քար­դյու­նա­բե­րու­թյուն, պետ­կա­ռա­վա­րում, խորհր­դա­րան, դա­տա­կան հա­մա­կարգ, գնում­ներ և այլն),

• պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի ներգ­րավ­մամբ պե­տա­կան մի­ջոց­նե­րի յու­րաց­ման և կաս­կա­ծե­լի բիզ­նես գոր­ծու­նե­ու­թյուն:

Ինչ­պես նկա­տում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «ԱՄՆ Պետ­դե­պի հրա­պա­րա­կած զե­կույ­ցում Հա­յաս­տա­նում վեր­հան­ված պրոբ­լեմ­ներն այս­քա­նով չեն սահ­մա­նա­փակ­վում: Սա­կայն կար­ծում եմ` սա էլ բա­վա­րար է, որ եր­կի­րը թշնա­մուն հանձ­նած Նի­կոլն ու իր շա­րա­սյու­նը ծպտուն չհա­նեն դե­մոկ­րա­տի­ա­յից, պե­տա­կան կա­ռա­վա­րու­մից ու կո­ռուպ­ցի­ա­յից»: Զե­կույ­ցի անգ­լե­րեն տար­բե­րակն այն­քան ծա­վա­լուն է, որ դրա սոսկ թեր­թե­լուց է մարդ հոգ­նում: Եվ զե­կույ­ցը տպա­վո­րու­թյուն է թող­նում, որ Նի­կո­լին և նրա թի­մա­կից­նե­րին կա­րե­լի է ձեռ­նաշղ­թա­նե­րով տա­նել ու­ղիղ Հա­ա­գա­յի դա­տա­րան:

Այդ ի՞նչ պա­տա­հեց, որ Ա­մե­րի­կան սրանց այ­լևս չի հա­մա­րում «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ոն», այլ ընդ­հա­կա­ռա­կը` մե­ղադ­րում է ժո­ղովր­դա­վա­րա­կան ի­րա­վունք­նե­րի և ա­զա­տու­թյուն­նե­րի հա­մա­տա­րած խախտ­ման հա­մար և ո­րա­կում է այն­պի­սի «քյառ­թու» կո­ռուպ­ցի­ո­ներ­ներ, որ «նախ­կին­նե­րի» ա­մե­նա­օ­դի­ոզ դեմ­քե­րը դրա հա­մե­մա­տու­թյամբ ան­մեղ մա­նուկ­ներ են: Չլի­նի՞ Սերժ Սարգ­սյանն ու Ռո­բերտ Քո­չա­րյա­նը Պետ­դե­պի վրա «Իսկան­դեր» են պա­հել ու ստի­պել են այդ­պի­սի զե­կույց հրա­պա­րա­կել:

Մինչ­դեռ դա օ­րի­նա­չափ է բո­լոր նրանց հա­մար, ով­քեր մի­ա­ժա­մա­նակ եր­կու և ա­վե­լի տե­րե­րի ծա­ռա են: Սա­կայն սրանք դեռ տաք են ու դեռ նույ­նիսկ հա­լա­ծանք են հա­րու­ցում ընդ­դեմ այն դա­տա­վո­րի, ով հա­մա­ր­ձակ­վել էր մեր­ժել գե­նե­րալ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վի կա­լա­նա­վո­րու­մը: Իսկ երբ մի քիչ սա­ռեն, ա­վան­դա­կան «մե­ղա­վոր­նե­րի» ցու­ցա­կին կա­վե­լաց­նեն նա­և ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Չէ՞ որ ժե­խը կու­տի այն ա­մե­նը, ինչ սրանք փսխում են:

ԱՐ­ՑԱ­ԽԱ­ՏՅԱՑ ՆԵՐ­ՔԻՆ ԹՈՒՐ­ՔԵ­ՐԸ

Stepanakert100-օ­րյա բլո­կա­դան, Ար­ցա­խի կյան­քի ճա­նա­պար­հը թշնա­մու կող­մից փակ պա­հելն էլ մա­զա­չափ չի սա­սա­նել սրանց ազ­գա­դավ կեց­ված­քը: Օ­րի­նակ` ՔՊ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար հա­կա­հի­գի­ե­նիկ Հայկ Կոն­ջո­րյանն ընդ­դի­մու­թյա­նը մե­ղադ­րեց. «Մանտ­րա­յի պես կրկնում եք Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի վե­րա­բե­րյալ ձեր թե­զե­րը»: Մինչ­դեռ Սերժ Սարգ­սյա­նը շատ ճիշտ էր նկա­տել, որ սրանք ինք­նո­րո­շու­մից խու­սա­փում, փախ­չում են «ինչպես սա­տա­նան խուն­կից»:

Ե՛վ Ստե­փա­նա­կեր­տում, և՛ աշ­խար­հի տար­բեր ծայ­րե­րում բլո­կա­դա­յի 100-րդ օ­րը ե­ղան բո­ղո­քի ակ­ցի­ա­ներ, Ե­րև­ա­նում էլ խորհր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյունն ա­ռա­ջար­կել է ԱԺ հայ­տա­րա­րու­թյուն ըն­դու­նել: ՔՊ-ն հեր­թա­կան թրքու­թյունն է ա­րել. Ադր­բե­ջա­նի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան դեմ ի­րա­կա­նաց­վող ռազ­մա­քա­ղա­քա­կան ագ­րե­սի­ա­յի, ա­հա­բեկ­չա­կան ու սադ­րիչ քայ­լե­րի, Բեր­ձո­րի մի­ջանց­քի փակ­ման կա­պակ­ցու­թյամբ ԱԺ հայ­տա­րա­րու­թյան ըն­դու­նու­մը տա­պա­լել է: Պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գործ­ներ Էր­դո­ղանն ու Ա­լի­և­ը ան­շուշտ ար­ժա­նի են Հա­ա­գա­յի դա­տա­րա­նում դատ­վե­լու, բայց ար­դյո՞ք այս թրքա­հար­ճերն ա­վե­լի մե­ղա­վոր չեն, քան թուր­քը: Սրանք աշ­խար­հին ի ցույց են դնում այն­պի­սի ստո­րա­քար­շու­թյուն, որ ո՛չ ռուս­նե­րին, ո՛չ եվ­րո­պա­ցի­նե­րին և ո՛չ էլ ա­մե­րի­կա­ցի­նե­րին ինչ-որ բա­նում մե­ղադ­րե­լու ի­րա­վունք չու­նենք: Լավ­րովն ա­սում է. «Բո­լո­րին հայտ­նի է, որ 2020-ին հնա­րա­վո­րու­թյուն կար՝ ա­վե­լի շուտ հաս­նել կրա­կի դա­դա­րեց­մա­նը, բայց ես դա թող­նում եմ պատ­մա­բան­նե­րին»: ՔՊ և Նի­կոլ ու­նե­ցո­ղի պատ­ճա­ռով է, որ մեզ ո­տի վրա սար­քում են «պատ­մա­բան­նե­րի բա­ժին»: Այս գե­նապղծ­ված­նե­րի պատ­ճա­ռով է, որ ա­մե­րի­կա­ցիք, պա­հա­ջե­լով բա­ցել Բեր­ձո­րի մի­ջանց­քը, մի­ա­ժա­մա­նակ շեշ­տում են, որ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հարց չի էլ քննարկ­վում: Սրանց պատ­ճա­ռով է, որ ՀՀԿ-ի վիթ­խա­րի լոբ­բիս­տա­կան ար­դյուն­քում Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը Եվ­րա­խորհր­դա­րա­նով ճա­նա­չած ԵՄ-ն գե­րա­դա­սում է ան­տե­սել Բաք­վի ոճ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը և այդ մա­կա­բույծ գո­յակ­ցու­թյան հետ «էներ­գե­տիկ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն» ծա­վա­լել:

«Ոսկա­նա­պատ» վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի հիմ­նա­դիր Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը ա­հա­զան­գում է. «Տե­ղե­կատ­վա­կան տար­բեր ռե­սուրս­ներ Ադր­բե­ջա­նի հետ մո­տա­լուտ պա­տե­րազ­մի մա­սին են գրում: Աղ­բյուր­ներ կան, որ պնդում են, թե Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի մի­ջև նոր պա­տե­րազմը հենց այս գի­շեր է սկսվե­լու: Ադր­բե­ջա­նա­կան աղ­բյուր­ներն էլ 44-օրյա պա­տե­րազ­մից են կադ­րեր հրա­պա­րա­կում՝ փոր­ձե­լով «թար­մաց­նել» մեր հի­շո­ղու­թյու­նը և կան­խել «Հա­յաս­տա­նի նոր ագ­րե­սի­ան»: Կնե­րեք այս բա­ռիս հա­մար, բայց իս­կա­կան տե­ղե­կատ­վա­կան/քա­րոզ­չա­կան վակ­խա­նա­լի­ա է, ո­րը հետզ­հե­տե խու­ճա­պա­յին տրա­մադ­րու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­նում մեր հան­րու­թյան մեջ»: Քա­ղա­քա­գե­տը նա­և նշում է. «Կաս­կա­ծում եմ, որ դա­վա­ճան­նե­րի այս իշ­խա­նու­թյան մա­տը խառն է մեր ժո­ղովր­դին ա­հա­բե­կե­լու գոր­ծում: Ի վեր­ջո, մար­դիկ պատ­րաստ­վում են «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րել Ա­լի­և­ի հետ: Բա չպի­տի՞ այն­պես ա­նեն, որ հե­տո ոչ ոք չմե­ղադ­րի ի­րենց դա­վա­ճա­նու­թյան մեջ»:

Կաս­կած­նե­րը տե­ղին են: Սրան­ցից սպա­սե­լի է` օգ­նեն Ադր­բե­ջա­նին ի­րաց­նել ա­ռա­վե­լա­գույ­նը ստա­նա­լու վեր­ջին շան­սը: Հա­յու­թյան հան­դեպ էլ ա­նեն վեր­ջին տա­կան­քու­թյու­նը: Զի գի­տեն ի­րենց վեր­ջը, գի­տեն, որ ե­րա­նի են տա­լու ցան­կա­ցած դա­տա­րա­նի դահ­լի­ճում` լի­նի Հա­ա­գա­յի, լի­նի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան, մե­ղադ­րյա­լի ա­թո­ռին նստե­լու: Զի թե­և հան­րու­թյան մեծ մա­սի հու­սա­հա­տու­թյունն ան­սահ­ման է, է՛լ ա­վե­լի ան­սահ­ման է հան­րու­թյան ա­մե­նա­ակ­տիվ մա­սի ցա­սումն ու ա­տե­լու­թյու­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում