«Ճակատագրական նորալուսնի օրը» աշխարհի համար իրոք դարձավ ճակատագրական

Վերլուծություն

21.03.2023-ը եւ դրան հա­ջոր­դող մեկ­շա­բա­թյա ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը պայ­ծա­ռա­տես­նե­րի, աստ­ղա­գու­շակ­նե­րի, մո­գե­րի, շա­ման­նե­րի եւ այդ կար­գա­վի­ճա­կի «մաս­նա­գետ­նե­րի» հա­մար ա­ռանձ­նա­հա­տուկ փուլ է: Ու ոչ մի­այն նրա հա­մար, որ Նով­րուզն է` ա­րե­ւա­պաշ­տա­կան Նոր տա­րին, որն ան­ցել է իս­լա­մին պար­սիկ­նե­րից: Նա­եւ ոչ նրա հա­մար, որ գի­շե­րա­հա­վա­սա­րի օրն է:

Պար­զա­պես, այս տա­րի Նով­րու­զին եւ գի­շե­րա­հա­վա­սա­րին գու­մար­վել են նա­եւ մի շարք այլ ե­րե­ւույթ­ներ: Հան­րա­գու­մա­րում, «հնա­գույն գաղտ­նի գի­տե­լիք­նե­րի տե­րե­րը»՝ է­զո­թե­րիկ­նե­րը, հատ­կա­պես այս տար­վա մար­տի 21-ին (սկսած մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից) ա­վե­լաց­նում են այլ հան­գա­մանք­ներ եւս, այդ թվում` օ­րը հա­մընկ­նում է Խո­յի նշա­նի տակ նո­րա­լուս­նի ու ա­ճող լուս­նի հետ, եւ այլն: Ար­դյուն­քում, այս մեկ­շա­բա­թյա փու­լը հա­մար­վում է ա­ռանց այդ էլ սրված է­ներ­գե­տի­կա ու­նե­ցող 2023թ.-ի ա­մե­նա­է­ներ­գե­տիկ փու­լը: Այլ կերպ ա­սած՝ է­զո­թե­րիկ­նե­րը 21.03.2023թ.-ն ան­վա­նում են Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր:

ՆԱԽԱԳԱՀ ՍԻԻ ԱՅՑԸ` ՇՐՋԱ­ԴԱՐ­ՁԻ ԿԵՏ

Շրջան­ցե­լով օր­վա «պայ­ծա­ռա­տե­սա­կան» կող­մը՝ այ­նո­ւա­մե­նայ­նիվ, պետք է ֆիք­սել, որ 21-ին (սկսած մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից) ի­րոք նկատ­վում են գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնք ար­դա­րաց­նում են «Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր» աս­վա­ծը, եւ, ինչ­պես են­թադր­վում էր, կա­րող է ոչ մի­այն այս, այլ եր­կար տա­րի­նե­րի հա­մար ճա­կա­տագ­րա­կան դառ­նալ: Կամ, ով ի­մա­նա, մի­գու­ցե այն­պես էր ար­ված, որ այդ ա­մե­նը հա­մընկ­նե՞ն: Ա­ռա­վել եւս, որ խո­սում ենք Չի­նաս­տա­նի մա­սին, որ­տեղ կո­մու­նիս­տա­կանն ու միս­տի­ցիզ­մով  եւ սիմ­վո­լիզ­մով ազ­գա­յինն ա­ռա­վե­լա­գույնս են մի­ա­հյուս­վել…

Ա­մեն դեպ­քում, միս­տի­ցիզմ, թե ինչ, բայց փաստն այն է, որ մար­տի 20-ի երկ­րորդ կե­սից սկսված Պու­տին-Սի բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ո­րոնք տե­ղա­փոխ­վե­ցին մար­տի 21, ի­րոք կա­րող են «Ճա­կա­տագ­րա­կան նո­րա­լուս­նի օր», այ­սինքն` հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան շրջա­դար­ձա­յին կե­տի մեկ­նարկ դառ­նալ: Ի­հար­կե, կա­րե­լի է նա­եւ հա­կա­ռակն ա­սել, որ ե­թե ռուս-չի­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը դառ­նան շրջա­դարձային, ա­պա դրա մեկ­նար­կը պետք է հա­մա­րել 2022թ.-ի փետր­վա­րին Պու­տի­նի Չի­նաս­տան այցն ու այն­տեղ եր­կու նա­խա­գահ­նե­րի ներ­կա­յաց­րած մեծ հռչա­կա­գի­րը: Սա­կայն փաստն այն է, որ դրան հա­ջոր­դած պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում ա­մե­րի­կյան ճնշում­նե­րը Պե­կի­նի վրա հա­մո­զե­լու փոր­ձե­րը չէ­ին դա­դա­րում, ու դրանք կա­րող է­ին նա­եւ հա­ջող լի­նել: Սա­կայն այս մար­տի 20-21-ին ֆիքս­վեց, որ գո­նե մինչ այս պահն այդ փոր­ձերն է­ֆեկ­տի­վու­թյամբ աչ­քի չեն ըն­կել: Ընդ ո­րում, մի փոքր ա­ռաջ ընկ­նե­լով՝ նկա­տենք, որ ա­մե­րի­կյան այդ ար­շա­վը, թե­րեւս, դեռ կշա­րու­նակ­վի, թե­եւ ո­րոշ դե­տալ­ներ ե­կան հու­շե­լու, որ է­ֆեկ­տի­վու­թյուն սպա­սել պետք չէ: Օ­րի­նակ, նման դե­տալ կա­րե­լի էր հա­մա­րել Պու­տին-Սի ա­ռա­ջին մոտ 5-ժա­մյա բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­ջոր­դած հայ­տա­րա­րու­թյու­նը Սպի­տակ տնից: Թե, Բայ­դե­նը Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցի ծրագ­րեր ու­նի: Ու հենց Սպի­տակ տունն էլ խոս­տո­վա­նեց, որ դեռ չի ստաց­վում. «Զրույց կու­նե­նան հա­մա­պա­տաս­խան ժա­մա­նակ, քա­նի որ հի­մա Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դը զբաղ­ված է»: Կարճ ա­սած, ե­թե նա­խա­գահ Սին Պու­տի­նի հետ եր­կա­րա­շունչ հան­դի­պում­նե­րի ա­րան­քում կամ տուն վե­րա­դառ­նա­լուց հե­տո ժա­մա­նակ գտավ, կխո­սի Բայ­դե­նի հետ: Կրկնենք, Բայ­դե­նի, ի­րեն աշ­խար­հի ա­մե­նահ­զոր երկ­րի ա­ռաջ­նորդ հա­մա­րո­ղի: Ու սա ար­դեն իսկ ցու­ցիչ է, որ աշ­խար­հում ի­րոք ըն­թա­նում է դե­րե­րի փո­փո­խու­թյան փուլ:

Նկա­տենք, ան­գամ ա­րեւմ­տյան ա­ռա­ջա­տար քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հրա­պա­րա­կում­նե­րում` կապ­ված Պու­տին-Սի բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ, «կար­միր թե­լով» նույն միտ­քը` գլո­բալ փո­փո­խու­թյուն­նե­րի գա­ղա­փարն է անց­նում: Բե­րենք օ­րի­նակ­ներ: The Times. «Պու­տինն ու Սի Ցզին­պի­նը խոս­տա­նում են չհնա­զանդ­վել ԱՄՆ «բռնա­պե­տու­թյա­նը»»: NBC News. «Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի կող­մից ռուս ա­ռաջ­նոր­դի նկատ­մամբ կա­լա­նա­վոր­ման հրա­մա­նագ­րի լույ­սի ներ­քո՝ Սի Ցզին­պի­նի այ­ցը Ռու­սաս­տան կա­րող է լի­նել ա­վե­լի ու­ժեղ հա­մե­րաշ­խու­թյան դրսե­ւո­րում»: BBC. «Երբ Սի Ցզին­պի­նը մի քա­նի օ­րից հե­ռա­նա Մոսկ­վա­յից, Պու­տի­նը կա՛մ ան­հանգս­տա­ցած կլի­նի Չի­նաս­տա­նի կող­մից ա­ջակ­ցու­թյան թու­լաց­մամբ, կա՛մ կո­գե­ւոր­վի մո­լո­րա­կի եր­կու ա­մե­նահ­զոր մարդ­կան­ցից մե­կի ա­ջակ­ցու­թյամբ: Երկ­րորդ տար­բե­րա­կը ա­վե­լի հա­վա­նա­կան է թվում»: CNN. «Չի­նաս­տա­նի ա­ռաջ­նոր­դի հա­մար այս խիստ հրա­պա­րակ­ված պե­տա­կան ​​այ­ցը Ռու­սաս­տան ժա­մա­նա­կին հնա­րա­վո­րու­թյուն է ցու­ցադ­րե­լու Պե­կի­նի ա­ճող դի­վա­նա­գի­տա­կան ​​ազ­դե­ցու­թյու­նը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կում եւ նրա վճռա­կա­նու­թյու­նը մար­տահ­րա­վեր նե­տե­լու ԱՄՆ-ի գե­րիշ­խող աշ­խար­հա­կար­գին»:

Նույն տրա­մա­բա­նու­թյունն է նա­եւ ՌԴ-Չի­նաս­տան թե­ւի այլ ա­ռա­ջա­տար երկր­նե­րի մոտ: Օ­րի­նակ, նա­խա­գահ Ռայ­ի­սին, Նով­րու­զի հետ կապ­ված ե­լույ­թում, հատ­ուկ ընդգ­ծեց եր­կու է­ա­կան գոր­ծոն: Նախ` ««Հա­վա­սա­րակշռ­ված դի­վա­նա­գի­տու­թյուն» նշա­նա­կում է, որ մենք չենք ներ­քա­շել այն երկր­նե­րին, ո­րոնք վա­րա­նում են հա­մա­գոր­ծակ­ցել Ի­րա­նի հետ: Սա­կայն նոր աշ­խար­հին եւ նոր կար­գե­րին մի­ա­նա­լու հե­տաձ­գու­մը հան­գեց­նում է նրան, որ նման երկր­նե­րը կա­րող են կորց­նել ի­րենց դերն ու տե­ղը… Ի­րա­նի աշ­խար­հագ­րա­կան դիր­քը ռազ­մա­վա­րա­կան է եւ ան­փո­խա­րի­նե­լի: Իշ­խա­նու­թյան փո­խան­ցու­մը մեծ Ա­սի­ա` նոր աշ­խար­հա­կար­գի կա­րեւո­րա­գույն հատ­կա­նիշ­նե­րից է»: Ինչ­պես նա­եւ, որ հայտ­նի գլո­բալ ծրագ­րե­րը նոր ի­րա­վի­ճա­կում մնում են ա­ռաջ­նա­յին. «Հյու­սիս-Հա­րավ եւ Ա­րե­ւելք-Արեւ­մուտք ռազ­մա­վա­րա­կան ճա­նա­պարհ­նե­րի ակ­տի­վա­ցու­մը եւ մեր աշ­խար­հագ­րա­կան դիր­քից օգտ­վե­լը մեր հիմ­նա­կան ռազ­մա­վա­րու­թյուն­նե­րից է»:

Ի­հար­կե, վերջ­նա­կան եզ­րա­հան­գում­նե­րի հա­մար դեռ պետք է սպա­սել նա­խա­գահ Սի­ի մոս­կո­վյան այ­ցի ամ­բող­ջա­կան ար­դյունք­նե­րին, ո­րոնց պաշ­տո­նա­կան ամ­փո­փու­մը կլի­նի այ­սօր` այ­ցի ա­վար­տա­կան օրը, իսկ ոչ պաշ­տո­նա­կան­ին դեռ սպա­սել է պետք: Սա­կայն այս պա­հին ար­դեն ակն­հայտ է ռե­ակ­ցի­ան ինչ­պես ա­րեւմ­տյան, այն­պես էլ ռուս-չի­նա­կան բլո­կում: Այն է. բո­լորն ար­դեն ան­թա­քույց են խո­սում նոր աշ­խար­հից: Այ­սիքն, ա­մե­րի­կյան հե­գե­մո­նի­ա­յի պահ­պան­ման հա­վա­նա­կա­նու­թյա­նը, փաս­տա­ցի, ան­գամ ա­մե­րի­կյան թե­ւում են ա­մե­նա­քի­չը լուրջ թեր­հա­վա­տու­թյամբ վե­րա­բեր­վում:

ՆՈՐ ԱՇ­ԽԱՐ­ՀԻ ՏԵՍ­ԼԱ­ԿԱ­ՆԸ

Այս պա­հին, թե­րեւս, հիմ­նա­կան հար­ցերն այն են, թե ինչ­քան ան­ցավ կամ ցա­վոտ կա­րող է լի­նել նոր աշ­խար­հին գործ­նա­կան եւ վերջ­նա­կան ան­ցու­մը, եւ, առ­հա­սա­րակ, ինչ է ա­ռա­ջարկ­վում ե­ղա­ծի փո­խա­րեն:

Թե ինչ նոր աշ­խարհ են տես­նում Մոսկ­վան եւ Պե­կի­նը, զգաց­վեց Պու­տին-Սի նա­խօ­րե­ի հան­դիպ­ման նե­րա­ծա­կան մա­սում: Եր­կուսն էլ ար­տա­հայտ­վե­ցին գոր­ծող ՄԱԿ-ի հա­մա­կար­գի եւ դրա­նից բխող կար­գե­րի պահ­պան­ման օգ­տին:

Ու որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, սա­կայն նույն բա­նի մա­սին խո­սում է նա­եւ ԱՄՆ-ն: Սա­կայն ա­մե­րի­կյան ար­դի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կը` Ջոն Քիր­բին, նախ` Ռու­սաս­տա­նին եւ Չի­նաս­տա­նին մե­ղադ­րեց, թե նրանք խարխ­լում են մի­ջազ­գա­յին կար­գը, որն աշ­խար­հում հաս­տատ­վել էր Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո: Մի­այն թե Քե­իր­բին այս­պես է բա­ցատ­րում. «Երկու երկր­ներն էլ խարխ­լում են մի­ջազ­գա­յին կար­գը՝ հիմն­վե­լով այն կա­նոն­նե­րի վրա, ո­րոնք Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րը կա­ռու­ցել է Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո: Նրանք կցան­կա­նա­յին վե­րա­շա­րադ­րել խա­ղի կա­նոն­ներն ամ­բողջ աշ­խար­հում»: Ու կա­րո՞ղ է Վա­շինգ­տո­նը նա­եւ բա­ցատ­րել, թե այդ ինչ «կա­նոն­նե­րի» մա­սին է խոս­քը: Ե­թե նկա­տի ու­նի ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյու­նը եւ դրա վրա հիմն­ված մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի դաշ­տը, ա­պա դա ա­մե­նե­ւին էլ ԱՄՆ-ի կա­ռու­ցա­ծը չէ. դա կո­լեկ­տիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն է: Իսկ ե­թե դրա­նից զատ ԱՄՆ-ն նա­եւ ինչ-որ «կա­նոն­ներ» է ստեղ­ծել, ա­պա դա ար­դեն իսկ ՄԱԿ-ի սկզբունք­նե­րին դեմ է: Չկա ո­րե­ւէ նման կա­նոն, Ա­րեւ­մուտ­քը պար­զա­պես ա­մեն ան­գամ նման «կա­նոն­ներ» է մեջ­բե­րում, երբ ի­րեն ինչ-որ բան է պետք: Օ­րի­նակ, այդ «կա­նոն­նե­րը» թույլ են տա­լիս հար­ձակ­վել, ա­սենք, Ի­րա­քի վրա, սպա­նել մի­լի­ո­նա­վոր մարդ­կանց, կամ Կո­սո­վոն հռչա­կել ան­կախ: Բայց այդ «կա­նոն­նե­րը» չկան, երբ պետք է, ա­սենք, Ար­ցա­խը կամ Դոն­բա­սը հռչա­կել ան­կախ, ու ա­մեն ան­գամ բա­ցատ­րում են` չէ, դրանք տար­բեր բա­ներ են: Ին­չո՞վ, որ­տե՞ղ է այդ տար­բե­րու­թյու­նը գրված, բա­ցատ­րու­թյուն եր­բե­ւէ չի ե­ղել:

Այդ «կա­նոն­նե­րը» այն հո­րին­վածքն են, որն ԱՄՆ-ն դրել է իր աշ­խար­հա­կա­լու­թյան տակ ու հի­մա բո­ղո­քում է, որ ինչ-որ մե­կը կա­րող է պա­հան­ջել, թե` պետք է ապ­րել ՄԱԿ-ում գրված կա­նո­նադ­րու­թյամբ: Իսկ դա ար­դեն ԱՄՆ-ին ձեռն­տու էչ: Օ­րի­նակ, ՄԱԿ-ի ոչ մի օ­րենք թույլ չի տա­լիս մի­ա­կող­մա­նի պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռել` ա­ռանց Անվ­տան­գու­թյան խորհր­դի հա­մա­ձայ­նու­թյան: Ու ի՞նչ վի­ճա­կում կհայտն­վի ԱՄՆ-ն, ե­թե այդ «պատ­ժա­մի­ջո­ցա­յին գոր­ծի­քը» չու­նե­նա: Ա­ռանց այդ ու­ժա­յին լծա­կի, օ­րի­նակ, ի՞նչ է ա­նե­լու այն 30 տրի­լի­ոն դո­լա­րա­նոց պարտ­քի հետ, ո­րը շա­լա­կել է՝ փող տպել եւ աշ­խար­հին պար­տադ­րե­լու մի­ջո­ցով:

Նոր աշ­խարհ չկա. Մոսկ­վան եւ Պե­կի­նը պար­զա­պես պա­հան­ջում են վե­րա­դառ­նալ նրան, ին­չը հաս­տատ­վել է Երկ­րորդ աշ­խար­հա­մար­տի ար­դյուն­քում: Թե­րեւս, հենց դա է ռուս-չի­նա­կան ներ­կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ա­ռանց­քը: Իսկ ԱՄՆ-ին մնում է եր­կու ճա­նա­պարհ. ըն­դու­նել եւ պայ­մա­նա­վոր­վել կամ գնալ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի: Իսկ Մոսկ­վան եւ Պե­կի­նը ըն­դա­մե­նը ցույց տվե­ցին ,որ եր­կու տար­բե­րա­կին էլ պատ­րաստ են եւ կգոր­ծեն նույն դաշ­տում: Մնա­ցա­ծը Վա­շինգ­տո­նի ո­րո­շե­լիքն է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում