Սպասենք Պուտին-Ալիեւ-Նիկոլ նոր հանդիպմա՞ն, թե` նոր պատերազմ

Վերլուծություն

Ար­դյոք պա­տա­հա­կա՞ն էր, որ Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հի հետ նույն օ­րը (տե´ս նաեւ https://iravunk.com/?p=251473&l=am) Մոսկ­վա ժա­մա­նեց նա­եւ Նի­կո­լի արտ­գործ­նա­խա­րար Միր­զո­յա­նը: Մի­գու­ցե պա­տա­հա­կան էր: Հնա­րա­վոր է նա­եւ, որ Նի­կո­լը սկսել է հաս­կա­նալ, որ աշ­խարհն ա­մե­նե­ւին էլ մի­այն Սո­րոս պա­պի­կի շուրջ չի պտտվում, որ Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հը «թքած ու­նի» Հա­ա­գա­յի եւ դրա ո­րո­շում­նե­րի վրա եւ ե­թե այդ ի­րա­վի­ճա­կում գա­լիս է Մոսկ­վա, ա­պա դա շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Ա­մեն դեպ­քում, ա­վե­լի նման է այս տար­բե­րա­կին, որ Նի­կո­լը մտա­ծեց, թե պետք է Միր­զո­յա­նին հնա­րա­վոր փոփո­խու­թյուն­նե­րից «5 պա­կաս» ու­ղար­կել Մոսկ­վա:

Ա­ռա­վել եւս, որ Միր­զո­յան Ա­րոն այն­պի­սի ճոխ հայ­տա­րա­րու­թյու­ններ հնչեց­րեց Լավ­րո­վի մոտ, որ մի պահ ստիպ­ված ես կաս­կա­ծել, թե ի­րո՞ք նա էր, իր շե­ֆի հետ մի­ա­սին, Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ եվ­րո­պա­ցի դի­տորդ­ներ բե­րո­ղը` մեր­ժե­լով ՀԱՊԿ-ին: Բայց հենց Միր­զո­յա­նը սկսեց խո­սել ՀԱՊԿ-ից, այդ կաս­կած­նե­րը փա­րատ­վե­ցին: Այս­պես, նա փոր­ձում էր ա­մեն կերպ հա­մո­զել, թե` Նի­կո­լը եր­բեք չի հրա­ժար­վել ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյու­նից, որ. «Որոշ­ման նա­խա­գի­ծը դրված է սե­ղա­նին: Այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են»: Լավ, ա­սենք ան­տե­ղյակ­նե­րին հա­մո­զեց, բայց չէ՞ որ Լավ­րո­վը բո­լո­րից լավ գի­տի` «աշխա­տանք­նե­րը շա­րու­նակ­վո՞ւմ» են, թե` ոչ: Ինչ է, Լավ­րովն այդ հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է ըն­կա­լի որ­պես մե­ղա­յա­կա՞ն, թե ե­կեք ՀԱՊԿ-ի ա­ռա­քե­լու­թյան մա­սին ո­րոշ­ման հետ կապ­ված աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նա­կենք: Իսկ այդ դեպ­քում մեկ այլ հարց է ա­ռաջ գա­լիս. ինչ է, Նի­կո­լը մտա­ծում է, թե կա­րող է ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյու­նը տե­ղա­վո­րել եվ­րո­պա­կան ա­ռա­քե­լու­թյան հա­րե­ւա­նու­թյա՞մբ:

ՀԱՊԿ-ն էլ մի կողմ: Մեկ այլ հայ­տա­րա­րու­թյուն, ո­րը Մոսկ­վա­յում հնչեց­րեց Միր­զո­յա­նը, կա­րե­լի էր նա­եւ «ինքնա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք» ո­րա­կել: Այս­պես, նա ա­մեն կերպ փոր­ձում էր հա­մո­զել, թե` Հա­յաս­տա­նում նպա­տա­կա­ուղղ­ված հա­կա­ռու­սա­կան ար­շավ չկա: Ու, որ­պես հիմ­նա­վո­րում, այն միտքն ա­ռաջ քա­շեց, թե. «Դրա վկա­յու­թյունն է այն, որ տաս­նյակ հա­զա­րա­վոր ռուս­ներ բա­վա­կա­նին հար­մա­րա­վետ ու խա­ղաղ ապ­րում են Հա­յաս­տա­նում, ի­րենց բիզ­նեսն են վա­րում»: Իսկ ե­թե մեկ-մեկ հա­կա­ռու­սա­կան ակ­ցի­ա­ներ են կազ­մա­կերպ­վում, ա­պա ինչ կա որ, Հա­յաս­տա­նը դե­մոկ­րա­տա­կան եր­կիր է, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րում է հա­վաք­ներ անց­կաց­նե­լու ա­զա­տու­թյու­նը, եւ ան­գամ Նի­կո­լի դեմ են շատ հա­ճախ ցույ­ցեր անց­կաց­վում: «Գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րում» էր, մի­այն թե «մո­ռա­ցավ», որ նախ` Ռու­սաս­տա­նից «թռած» « տաս­նյակ հա­զա­րա­վոր ռուս­ներ» նա­եւ Վրաս­տա­նում, եվ­րո­պա­կան երկր­նե­րում են «հար­մա­րա­վետ ու խա­ղաղ ապ­րում, բիզ­նես ա­նում», եւ դա ՌԴ-ի հան­դեպ բա­ցա­սա­կան կամ դրա­կան վե­րա­բեր­մուն­քի ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում չէ: Բայց, ա­մե­նա­կա­րե­ւո­րը. Միր­զո­յա­նը տես­նես գի­տակ­ցե՞ց, որ ե­թե փոր­ձում է ար­դա­րա­նալ, թե` մեր երկ­րում ՌԴ-ի դեմ ար­շավ չկա, ա­պա դա ար­դեն իսկ նշա­նա­կում է, որ ՌԴ-ն ու­նի հիմ­քեր, որ նման ար­շավ կա:

Ին­չե­ւէ, այս այ­ցով ի՞նչ էր ու­զում Նի­կո­լը ցույց տալ: Որ ա­մե­նե­ւին էլ չի՞ պատ­րաստ­վում Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տորն Ա­րեւ­մուտք շրջել, ռու­սա­կան ին­տեգ­րա­ցի­ոն կա­ռույց­նե­րից դուրս գալ: Ա­մեն դեպ­քում, Միր­զո­յա­նի խոս­քե­րից հենց այդ տպա­վո­րու­թյունն էր ա­ռա­ջա­նում: Ե­թե դա է, այդ դեպ­քում կա ա­մե­նա­պարզ հար­ցը` Նի­կո­լի ին­չի՞ն է պետք դա, երբ ըն­դա­մե­նը հաշ­ված շա­բաթ­ներ ա­ռաջ այն­պի­սի ընդգծ­ված հա­կա­ռու­սա­կան մտքե­ր էր հնչեց­նում եւ քայ­լեր կա­տա­րում, որ Մոսկ­վա­յից մի­այն ա­մե­նա­կոշտ ար­ձա­գանք­ներն է­ին գա­լիս: Ի՞նչ փոխ­վեց, Մի­այն Չի­նաս­տա­նի նա­խա­գա­հի ա՞յցն էր, որ Նի­կո­լին հու­շեց, որ չի կա­րող այդ տեմ­պով ա­ռաջ գնալ: Կամ մի­գու­ցե Միր­զո­յա­նը փոր­ձում էր այդ «ինքնա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք­նե­րով» ըն­դա­մե­նը ճշտե՞լ Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը` «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ար­դեն գեր­գաղտ­նի ըն­թա­ցքի եւ ներ­կա ի­րո­ղու­թյու­ննե­րի մա­սին: Թե՞ Ալիեւի նոր պահանջները, այդ ֆոնին` ռազմական սպառնալիքներն են Նիկոլին վախեցրել երբ նաեւ ակնհայտ է, որ Արեւմուտքն անիմաստ եւ անկատարելի խոստումներից այն կողմ չի անցնելու: Ընդհակառակը, կան Նիկոլկի հասցեին գնալով խստացող, արդեն Պեդդեպի մակարդակի հասած ճնշումներ, թե` չանես, վատ կլինի: 

Ի­հար­կե, կա­րե­լի է ա­մե­նա­բազ­մա­պի­սի վար­կած­ներն ա­ռաջ քա­շել, թե ին­չու Նի­կո­լը Մոսկ­վա գոր­ծու­ղեց Միր­զո­յա­նին: Սա­կայն փոր­ձենք խնդրին մո­տե­նալ մյուս կող­մից: Այն տպա­վո­րու­թյունն էր, որ Լավ­րո­վին այն­քան էլ չէր հե­տաքրք­րում, թե ինչ է խո­սում Միր­զո­յան Ա­րոն: ՌԴ ԱԳ նա­խա­րա­րի պա­տաս­խան ընդ­հան­րա­կան ռե­ակ­ցի­ան կար­ծես թե հե­տե­ւյալն էր: Նախ, Լավ­րո­վը եւս մեկ ան­գամ հի­շեց 44-օրյա պա­տե­րազ­մի մա­սին. «Չեմ ցան­կա­նում խո­րա­նալ պատ­մու­թյան մեջ, բայց բո­լո­րին հայտ­նի է, որ հնա­րա­վո­րու­թյուն կար ա­վե­լի շուտ հաս­նել կրա­կի դա­դա­րեց­մա­նը…»: Ակ­նար­կը նման է հե­տե­ւյա­լին. Նի­կո­լը չու­զեց, թե ին­չու, բո­լո­րը գի­տեն: Այ­սինքն, որ նույն տրա­մա­բա­նու­թյան մեջ է տես­նում այ­սօր­վա գոր­ծըն­թաց­նե­րը եւս: Ա­պա նա հի­շեց­րեց ՌԴ-ի հայտ­նի ա­ռա­ջար­կը` հար­ցե­րը պետք է լու­ծել բա­ցա­ռա­պես «Եռա­կողմ ձե­ւա­չա­փի» շրջա­նակ­նե­րում: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այն քայ­լե­րը, ո­րոնք ար­վել են «Եռա­կողմ ձե­ւա­չա­փից» դուրս, ար­դեն իսկ Հա­յաս­տա­նի հա­մար ա­վե­լի վատ վի­ճակ ստեղ­ծել են: Իսկ ե­թե ու­զում են նույն կերպ շա­րու­նա­կել, թող փոր­ձեն, տես­նենք, թե դրա­նից ինչ կստաց­վի:

Այ­սինքն, հա­մո­զել-սի­րա­շա­հե­լու կա­րիք չկա, դրանք չեն աշ­խա­տի: Մոսկ­վան հե­տե­ւե­լու է կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի եւ, ըստ այդմ էլ` կշա­րու­նա­կի: Բայց նա­եւ, թող ոչ մե­կի մտքով չանց­նի, թե Ա­րեւ­մուտ­քը կկա­րո­ղա­նա հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը  ոչն­չաց­նել, ե­թե ան­գամ դա ար­վում է Նի­կո­լի մի­ջո­ցով:

Ի դեպ, այս հան­դի­պու­մից հե­տո սկսե­ցին խո­սակ­ցությ­ուն­ներ պտտվել, որ կա­րող է լի­նել նա­եւ Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան նոր հան­դի­պում, որ դրա ժամ­կետ­ներն են ճշտում: Հնա­րա­վոր է, հաշ­վի առ­նե­լով, որ, ինչ­պես քա­նիցս ենք ա­սել, Նի­կո­լ-Ալի­եւ  ներ­կա շփում­ներն այդ­պես էլ չեն լու­ծում ռու­սա­կան ու­ժե­րին Ար­ցախ-Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լու հար­ցը: Հա­սել է այն պա՞հը, որ ո­րո­շել են հար­ցե­րը լու­ծել հին մե­խա­նիզ­մով. չշտա­պենք են­թադ­րել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում