Չկա Հայաստանում որեւէ շրջան, որտեղ կարելի է ապահով զգալ. Վրթանեսյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հետ զրույցում ռազմական փորձագետ ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆՆ անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների դեմ հարուցվող  քրեական գործերին` նշել է, որ այս ամենը նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճն է: Ինչ վերաբերում է ՀՀ սահմանային անվտանգությանը, ըստ փորձագետի, այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը:

«ՀՈՍՔԱԳԾՈՎ» ԳՈՐԾԵՐ ԿԱՐԵԼԸ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԳՈՐԾԵԼԱՈՃ Է»

— Ըստ Ձեզ, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի՞: Այս եւ նմանատիպ այլ գործերը կարելի՞ է քաղաքական հետապնդում համարել:

— Իմ կարծիքով` Գրիգորի Խաչատուրովի, ինչպես եւ շատ այլ գեներալների ու բարձրաստիճան սպաների հետապնդումը պետք է դիտարկել բանակին նպատակաուղղված կազմաքանդման համատեքստում, որը ո՛չ երեկ է սկսվել, ո՛չ էլ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, այլ 2018 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո: Խաչատուրովի փաստաբանների ասուլիսից հետո որեւէ կասկած չի մնում, որ քննիչները պատվեր են կատարում` ամեն գնով մի գործ կարելու: Առավել անհեթեթ է այդ գործով գեներալին կալանավորելը, քանի որ ակնհայտ է, որ այդ գործը վաղ թե ուշ փլվելու է: Սա նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճ է՝ «հոսքագծով» գործեր կարելը, մարդկանց ըստ գործը կարողների քմահաճույքի կալանավորելը, այդ մասին իշխանական քարոզչամեքենայով շեփորահարելը: Հիշեցնեմ, որ Փաշինյանի հրահրած առաջին այսպիսի դատարկ գործերից մեկով դեռ 2018 թվականի ամռանը փորձեցին կալանավորել Գրիգորի Խաչատուրովի հորը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

— Կան տեսակետներ, որ Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցվող այս գործերի հետեւանքը կարո՞ղ է լինել վտանգը Տավուշի շուրջ: Տեսնո՞ւմ եք որեւէ կապ:

— Այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը: Չկա Հայաստանում որեւէ շրջան, որտեղ կարելի է ապահով զգալ: Ինչպես արդեն նշեցի, գեներալների եւ բարձրաստիճան սպաների դեմ գործերի շքերթը պետք է դիտարկել բանակը կազմաքանդելուն նպատակաուղղված ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Այստեղ առանձին գեներալների կամ սպաների, առանձին զորամասերի կամ միջադեպերի հարց չէ: Հետեւողական ձեւով կազմաքանդվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

«ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԱՀԱԿ Է ԲԱՆԱԿԻ ԴԵՄ»

— ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին` նշել է, որ «մենք կորցրինք մի զինվորականի, ով կերտել է զինվորականի պահվածքը, եւ  նա ի վիճակի է անել վերլուծություններ ե՛ւ իր անցած ճանապարհով կարող է կրթական ծրագրերի մեջ իր ուրույն մասնակցությունն ունենալ»: Ինչպե՞ս կգնահատեք հանկարծ ի հայտ եկած այս բարիդրացիական հարաբերությունները:

— Կարծում եմ, որ սա խաղ է. մի կողմից փորձեց նրան ընդդիմության քննադատության թիրախ դարձնել, մյուս կողմից՝ Օնիկ Գասպարյանին ինչ-որ անորոշ ակնարկ է անում (ռազմակրթական ոլորտում ինչ-որ պաշտո՞ն է խոստանում): Ծայրահեղ միամիտ է պետք լինել նիկոլականների նման խոստումներին հավատալու համար: Այս ռեժիմի հետ ցանկացած համագործակցություն վերջանում է քրեական գործերով, հետապնդումներով, նիկոլական քարոզչամեքենայի հարվածների տակ ընկնելով:

— Այդուհանդերձ, Օնիկ Գասպարյանը  մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի նիստին, ի՞նչ կտա այս մասնակցությունը:

— Չեմ կարող ասել, թե ինչ կտա հասարակությանը, բայց չմոռանանք, որ այդ «Քննիչ հանձնաժողովն» իրականում նիկոլական մահակ է բանակի դեմ: Քանի դեռ Փաշինյանի ռեժիմն է իշխանության, որեւէ օբյեկտիվ քննություն անհնարին է, քանի որ հենց Փաշինյանն է տարել մեր երկիրը պարտության:

«ԻՇԽՈՂ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ՋԱՆՔ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԲԱՆԱԿԸ ԿԱԶՄԱՔԱՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

— Մինչ իշխանությունը ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքները, թշնամին, կարծես, կրկին դիրքավորվում է ՀՀ սահմանին, արդյո՞ք պատերազմի հավանականությունը մեծ է:

— Բավականին բարձր եմ գնահատում նոր ռազմական գործողությունների հավանականությունը: Եթե իշխող վարչակարգը ջանք չի խնայում բանակը կազմաքանդելու, ինչպես նաեւ բոլոր բնական դաշնակիցներին մեզնից վանելու համար, ապա ի՞նչը պետք է Ադրբեջանին հետ պահի նոր ռազմական գործողություններ սկսելուց:

— Իսկ հնարավոր ռազմական գործողությունները զսպելու առումով ի՞նչ կշիռ ունեն միջազգային կառույցները:

— Միջազգային կառույցները մեծ մասամբ շատ մեծ կշիռ ունեն, այլ հարց է, որ Փաշինյանի ռեժիմի վարած արտաքին քաղաքականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի կամ այլ ուժերի շահերն է սպասարկում, այլ ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում