Հայազգի տենոր Լիպարիտ Ավետիսյանը ելույթ է ունեցել  Բուենոս Այրեսի աշխարհռչակ Կոլոն թատրոնում

Մշակութային

Շառլ Գունոյի ‹‹Ֆաուստ›› օպերայում, մարտի 14, 16, 19 եւ 21-ին կայացավ ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանի առաջնախաղը Կոլոն թատրոնում` Ֆաուստի դերերգով:

Հեղինակավոր MusicaClasicaBA ամսագիրը գրում է. ‹‹Ֆաուստը, երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի, որն օժտված է բնական հնչեղությամբ:  Նա գերազանց կերպով ցուցադրում է իր վոկալ կարողությունները և լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչ պահանջում է թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը››:

Մեկ այլ պարբերականում նշվում է, որ Լիպարիտ Ավետիսյանը բացեց երեկոն ‹‹Salut Ô mon dernier matin›› արիայի արժանի կատարմամբ և շարունակեց դերը, ցուցադրելով բարձր վարպետություն, ինչն առավել վառ արտահայտվեց դերերգի ամենաքնարական հատվածներում, ինչպիսին է դյութիչ ‹‹Salut demeure››-ը, որը հորդում էր այնպես ազատ ու թեթև, ինչպես պահանջում է պարտիտուրը (Clarín.com):

Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն ‹‹Ֆաուստ›› օպերայով Կոլոն թատրոնը բացեց իր թատերաշրջանը: Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային տեսարաններով և հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների և լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Մեֆիստոֆելի դերում հանդես եկավ ռուս հզոր բաս Ալեքսեյ Տիխոմիրովը, իսկ Մարգարիտի դերում՝ ռումինացի սոպրանո Անիտա Հարթինգը, ով տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Ներկայացումը բեմադրված է աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական և լիտուրգիական էլեմենտներով:

2022-23թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել Semperoper Dresden-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››), Թուլուզի Théâtre du Capitole -ում (Ռոդոլֆո, ‹‹Բոհեմ››), Բոլշոյում (Կոմս Ալմավիվա, ‹‹Սևիլյան սափրիչ››): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, ‹‹Սիրո ըմպելիք››) և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, ‹‹Տրավիատա››):

Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում