Ինչով կպատասխանի ԵՄ դիտորդական առաքելությունը

Վերլուծություն

Անցյալ տարվա սեպտեմբերյան բախումներից հետո Ադրբեջանը նվազեցրել էր Հայաստանի սահմաններում ահաբեկչական գործողությունների ինտենսիվությունը: Սակայն երեկ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց հայ զինծառայող Արշակ Սարգսյանը: Ի զարմանս շատերի Եվրամիության դիտորդական առաքելությունը, որը որ եկել տեղավորվել է հայ-ադրբեջանական սահմաններում իբր թե Ադրբեջանի ագրսիվ գործողությունները փաստելու եւ դրանց արձագանքնելու նպատակով, ոչ միայն չկանխեց հայ զինվորի սպանությունը, այլ նաեւ մինչ օրս որեւէ քաղաքական դատապարտող հայտարարություն Ադրբեջանի դեմ չընդունեց: Էլ չենք ասում, որեւէ պատժամիջոց, որոնց մասին բազմիցս առաջարկվել է ի վերջո գործողություններ կատարել թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ԵՄ-ին: Հիմա հարց է ծագում, իսկ ընդհանրապես ինչով են զբաղված ԵՄ դիտորդները Հայաստանի սահմաններում: Ըստ որոշ տեղեկությունների ԵՄ դիտորդական առաելության հիմնական նպատակը ուսումնասիրել հայկական ու ադրբեջանական զորքերի հնարավորությունները, ինչպես նաեւ ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու ճանապարհները, այդ թվում` ռազմական ուժի միջոցով: Բացի այդ, հավաքվում է մեծ ծավալի հետախուզական տեղեկատվություն Իրանի դեմ գործողություններ սկսելու տեսանկյունից:

 

Այսպիսով, երեկվա հայ զինվորի սպանությունը եւ Եվրամիության համառ լռությունը ավելի քան պերճախոս ապացուցում են այն, որ Նիկոլը եվրոպացիներին բերելով Հայաստան ո՛չ անվտանգային հարց լուծեց, ո՛չ էլ քաղաքական որեւէ հարց ի օգուտ Հայաստանի եւ ընդդեմ Ադրբեջանի: Այլ պարզապես կատարեց իր տերերի հրամանը Հայաստանի տարածքում հակառուսական եւ հակաիրանական հետախուզական գործողությունների համար տրամադրելու նապատակով:

 

Իսկ ո՞ւր է ՀԱՊԿ-ը կհարցնեն Արեւմուտքի լափամանից սնվող իբր հայ քաղաքական գործիչները ու փորձագետները: Իսկ ՀԱՊԿ-ին թույլ չտվեցին դիտորդական, ավելին` խաղաղապահ առաքելություն ծավալելու հայ-ադրբեջանական սահմանին: Ուստի դժվար է սպասել, որ ՀԱՊԿ-ը իր գործողություններում եւ գնահատականներում հիմնվի հայկական կողմի պաշտոնյաների հայտարարությունների վրա: Առավել եւս, որ հայկական կողմը որեւէ հիմք չի տալիս ռուսներին անվերապահ հավատալ ՀՀ իշխանություննեից հնչող ցանկացած խոսքին: Այլ կերպ լիներ իրավիճակը, եթե հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված լինեին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը: Սակայն դա նույնպես Նիկոլի տերերը վերջինիս պարզապես արգելել են:

Հայկ Բաբուխանյան

Հ.Գ. Խորապես ցավակցում եմ Հայաստանի սահմանները պահպանելիս թշնամու գնդակից զոհված Արշակ Սերյոժայի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին: Արշակը համալրեց հայ զինվորների այն փառապանծ շարքը, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Հավերժ փառք:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում