ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԻ ՖՈՒՏ­ԲՈ­ԼԱ­ՅԻՆ ՉԴԻ­ՎԱ­ՆԱ­ԳԻ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Վերլուծություն

Ձգտե­լով ար­դա­րաց­նել սե­փա­կան ան­պա­տիվ խա­ղե­րը Ան­կա­րա­յի և Բաք­վի հետ, գլխա­վոր գե­րա­գույն կա­պի­տու­լյա­նը եր­բեմն հա­մար­ձակ­վում է բար­բա­ռել Սերժ Սարգ­սյա­նի «Ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան» մա­սին: Սա­կայն ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի փայ­լուն խա­ղի ու սրանց թրքա­հար­ճու­թյան մի­ջև զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լը նույնն է, ինչ նույ­նաց­նես «կա­նալ»-ը և «կա­նա­լի­զա­ցի­ան»: Եվ ի դեպ Հա­յաս­տան-Թուր­քի­ա ա­ռա­ջի­կա ֆուտ­բո­լա­յին խա­ղի շուրջ այն­պի­սի խայ­տա­ռակ շշուկ­ներ են պտտվում, որ հան­րու­թյու­նը սպա­սում է հեր­թա­կան նվաս­տաց­մա­նը:

ՆԻ­ԿՈ­ԼԸ` ԲԱՔ­ՎԻ «ԳՆԴԱ­ԿԻ» ԴԵ­ՐՈՒՄ

Ֆուտ­բո­լա­յին տե­սա­կե­տից կա­պի­տու­լյան­տին «ֆուտ­բոլ» ա­նող կա, սա­կայն նույ­նիսկ ոչ թե Էր­դո­ղա­նի, այլ վեր­ջի­նիս ապ­շե­րո­նյան մարզ­պետ, «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» Ա­լի­և­ի կող­մից: Ադր­բե­ջա­նի ԱԳՆ-ն պար­զա­պես իր ցե­խոտ ոտ­քե­րը սրբել է Նի­կո­լի վրա: «Մենք դա­տա­պար­տում եւ մեր­ժում ենք Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից Ադր­բե­ջա­նին ուղղ­ված բո­լո­րո­վին ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րը, ո­րը հա­մա­ռո­րեն կրկնում է մար­տի 18-ի Հա­յաս­տա­նի ԱԳՆ հայ­տա­րա­րու­թյու­նը: Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան ագ­րե­սիվ հռե­տո­րա­բա­նու­թյու­նը, ո­րը սպառ­նում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյա­նը եւ ինք­նիշ­խա­նու­թյա­նը եւ ան­տե­սում է Հա­յաս­տա­նի ստանձ­նած մի­ջազ­գա­յին պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, վկա­յում է այն մա­սին, որ Հա­յաս­տա­նը շա­հագրգռ­ված չէ տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյամբ»,- աս­վում է Ադր­բե­ջա­նի ԱԳՆ մա­մու­լի քար­տու­ղար Այ­խան Հա­ջի­զա­դե­ի հայ­տա­րա­րու­թյան մեջ:

Նա նա­եւ հայ­տա­րա­րել է «Ադրբե­ջա­նի կող­մից իր ինք­նիշ­խան տա­րածք­նե­րի եւ պատ­մա­կան հո­ղե­րի բնա­կեց­ման դեմ Հա­յաս­տա­նի պա­հանջ­նե­րի ան­հե­թե­թու­թյու­նը, այն դեպ­քում, երբ Հա­յաս­տանն ին­քը հա­յե­րին ա­պօ­րի­նա­բար վե­րաբ­նա­կեց­րել է ադր­բե­ջա­նա­կան տա­րածք­նե­րում՝ ինչ­պես իր տա­րած­քում, այն­պես էլ 30 տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի կող­մից օ­կու­պաց­ված քա­ղաք­նե­րում եւ գյու­ղե­րում ադր­բե­ջան­ցի­նե­րին պատ­կա­նող գույ­քի ոչն­չաց­ման հետ մեկ­տեղ»:

«Այս հայ­տա­րա­րու­թյունն ուղ­ղա­կի­ո­րեն հա­կա­սում է նա­եւ Պրա­հա­յի եւ Սո­չի­ի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րին, ո­րոնց Հա­յաս­տա­նը բազ­միցս հղում է ա­նում»,- ընդգ­ծել է Հա­ջի­զա­դեն:

Դե ինչ ա­սես, դա­վա­ճա­նին չեն հար­գում ան­գամ նրանք, ում օգ­տին նա դա­վա­ճա­նել է: «Նի­կոլ Փա­շի­նյանն առն­վազն քա­ղա­քա­կան ի­մաս­տով դա­վա­ճան է, իսկ ի­րա­վա­կան հիմ­քե­րը կպար­զի իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո ստեղծ­վե­լիք հե­տաքնն­չա­կան լի­ա­զոր մար­մինը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ լավ գի­տի, թե ին­չու է դա­վա­ճան»,- նշում է Ար­մեն Ա­շո­տյա­նը և 7 կե­տով հիմ­նա­վո­րում դա­վա­ճա­նու­թյան ի­րո­ղու­թյու­նը: Մեջ­բե­րենք մի­այն վեր­ջին` 7-րդ կե­տը. «Այսօր ևս փոր­ձում է հայ ժո­ղովր­դին «հա­մա­կեր­պեց­նել», հաշ­տեց­նել այս պար­տու­թյան հետ և ա­սել, որ հայ ժո­ղովր­դի բնա­կան դիրքն այս բարձ­րա­վան­դա­կի վրա չո­րեք­թաթն է:

Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյանն ու­նե­նար նվա­զա­գույն քա­ղա­քա­կան խի­զա­խու­թյուն և ազն­վու­թյուն, նա նո­յեմ­բե­րի 10-ին պետք է արթ­նա­նար առն­վազն ոչ վար­չա­պե­տի պաշ­տո­նում եւ այ­լեւս եր­բեք չհա­վակ­ներ այդ պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը:

Իսկ ե­թե ու­նե­նար նվա­զա­գույն տղա­մարդ­կու­թյուն, ար­դյո՞ք նա պետք է ընդ­հան­րա­պես արթ­նա­նար…»:

Սա­կայն Նի­կոլը` ուր, տղա­մարդ­կու­թյունը` ուր: Եր­կու և ա­վե­լի տե­րե­րի ծա­ռա­յի պա­րա­գա­յում ի՞նչ տղա­մարդ­կու­թյուն: Եվ նման է, որ տե­րե­րից մե­կը` ԱՄՆ Պետ­դե­պը, նրան դի­տար­կում է ար­դեն որ­պես «рас­ход­ный ма­те­ри­ал», զի ներ­կա­յաց­րել է այն­պի­սի զե­կույց, որ չգի­տենք էլ` ար­դյո՞ք Սա­դամ Հու­սեյ­նի և Քա­դա­ֆի­ի դեպ­քում Վա­շինգ­տոնն այդ­քան շատ խայ­տա­ռակ ար­ձա­նագ­րում­ներ ա­րել է:

Ի դեպ, այն բա­նի օգ­տին, որ անգ­լո­սաք­սե­րը գե­տան­ցու­մին ու­զում են «ձի» կամ «ավա­նակ» փո­խել, վկա­յում է նա­և այն, որ այ­լևս չեն բա­վա­րար­վում Ար­սեն Խա­ռա­տյա­նի ձե­ռամբ ստեղծ­ված ֆեյս­բու­քյան գրաքն­նիչ «դու­քյա­նով», և բաց­վել է նո­րը, ար­դեն Դա­նի­ել Ի­ո­ան­նի­սյա­նի «դու­քյա­նի» և Ֆեյս­բու­քի մի­ջև կնքված պայ­մա­նագ­րով: Դան­չիկն ար­դեն ու­ղիղ «սո­րոս» է և ա­մե­րի­կյան այլ հիմ­նարկ­ներ, ու նո­րաս­տեղծ «փա­ս­տե­րի ստուգ­ման» նա­խա­ձեռ­նու­թյու­նը թե­րևս ոչ մի­այն զբաղ­վե­լու է «ռու­սա­կան քա­րոզ­չու­թյու­նը» ար­մա­տա­խիլ ա­նե­լով, այ­լև կհե­տև­ի, որ հան­կարծ Նի­կո­լի քա­րոզ­չա­մե­քե­նան հա­կա­ա­մե­րի­կյան ինչ-որ գոր­ծըն­թաց­ներ չփոր­ձի ծա­վա­լել, և սու­սու­փուս տե­ղը զի­ջի նրան, ում կա­սեն:

Ա­ՎԻ­ՆՅԱ­ՆԸ, «ԱՊՐԵ­ԼՈՒ ԵՐ­ԿԻ­ՐԸ» ԵՎ ԱՅ­ԼՔ

Namakanish Եվ ա­հա Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը մաք­րե­ցին գոր­ծող քա­ղա­քա­պե­տից` ակն­հայ­տո­րեն ու­ժե­ղաց­նե­լով Ա­վի­նյա­նի դիր­քե­րը: Սա­կայն հետաքր­քիր խաղ է ե­րև­ում: Ե­թե Ա­վի­նյանն ինչ-որ տեղ գո­նե ՔՊ-ի թև է, ա­պա նույ­նը չի կա­րե­լի ա­սել «Ապրե­լու եր­կիր» հա­վակ­նոտ կու­սակ­ցու­թյան մա­սին, ո­րի ա­նու­նը կա­պում են Ռու­բեն Վար­դա­նյա­նի հետ:

Եվ ա­հա աս­պա­րե­զում ե­րև­աց Կենտ­րո­նի նախ­կին թա­ղա­պետ Վիկ­տոր Մնա­ցա­կա­նյա­նը, ո­րը քա­ղա­քա­պե­տա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի, ընդ ո­րում` նա չի բա­ցա­ռում սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ինչ­պես «Ապրե­լու եր­կիր» կու­սակ­ցու­թյան, այն­պես էլ Հայկ Մա­րու­թյա­նի հետ: Հի­շենք` 2018-ին իշ­խա­նա­զավ­թու­մը մին­չև վերջ հասց­նե­լու հա­մար որ­պես «տա­րան» հենց Հայ­կոն էր օգ­տա­գործ­վել, և ե­թե Ե­րև­ա­նում իշ­խա­նու­թյուն վերց­նե­լը չլի­ներ, ա­պա 2018-ի ԱԺ ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներն էլ ի­րա­գոր­ծե­լը դժվար թե ստաց­վեր:

Իսկ «Ապրե­լու եր­կի­րը» հա­մար­վում է Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար, մի­լի­ար­դա­տեր Ռու­բեն Վար­դա­նյա­նի նա­խա­գի­ծը: Վար­դա­նյանն Ար­ցա­խում լավ էր սկսել, սա­կայն վեր­ջում շատ տա­րօ­րի­նակ հան­գիստ հնա­զանդ­վեց կա­պի­տու­լյանտ­նե­րի գրպա­նա­յի­ն օ­պե­րա­տոր Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից պաշ­տո­նանկ­վե­լու, հաս­տա­կո­ղու­թյուն ի ցույց չդրեց, ան­ձամբ ներ­կա գտնվեց սե­փա­կան պաշ­տո­նան­կու­թյան ա­րա­րո­ղու­թյա­նը, ին­չը հա­րիր չէ ո­րև­է ընդ­դի­մա­դի­րի:

Իսկ հի­մա զբաղ­ված է լի­րի­կա­կան ճա­ռե­րով: Օ­րի­նակ, Նի­կո­լի կող­մից թուր­քին նվեր տրված Շու­շի­ի մա­սին նա գրեց. «Շու­շին Ար­ցա­խի ա­մե­նա­հա­րուստ ու զար­գա­ցած քա­ղաքն էր, որ­տեղ գոր­ծում է­ին դա­տա­րան­ներ, դպրոց­ներ, համ­քա­րու­թյուն­ներ, գոր­ծա­րան­ներ, և կա­ռուց­վել էր Ար­ցա­խի ա­ռա­ջին տպագ­րա­տու­նը: Շու­շի­ի պես շեն քա­ղա­քը իր նշա­նա­կու­թյամբ շատ «գրա­վիչ» էր թուր­քե­րի հա­մար: 1905 թվա­կա­նից սկսած հա­յե­րի հետ հրահր­վող պար­բե­րա­կան բա­խում­նե­րի թի­վը սկսեց ա­ճել»,- իր ֆեյս­բու­քյան է­ջում բար­բա­ռեց ԱՀ նախ­կին պետ­նա­խա­րա­րը` շա­րու­նա­կե­լով. «Շու­շի­ում 1920 թվա­կա­նի մար­տին ադր­բե­ջան­ցի­նե­րը կո­տո­րե­ցին տաս­նյակ հա­զա­րա­վոր հա­յե­րի: Քա­ղաքն ա­վեր­վեց ու թա­լան­վեց:

Հատ­կան­շա­կան է, որ երբ Շու­շի­ի ջար­դե­րից տա­սը տա­րի անց ռուս բա­նաս­տեղծ Օ­սիպ Ման­դելշ­տա­մը կնոջ հետ այ­ցե­լեց Հա­յաս­տան, ե­ղավ Ար­ցա­խում և Շու­շի­ում, քա­ղա­քը տե­սավ այն­պես, ինչ­պես կո­տո­րա­ծից հե­տո էր՝ մռայլ, ա­վեր­ված ու թա­լան­ված, իս­կա­կան մահ­վան քա­ղաք:

Նա­դեժ­դա Ման­դելշ­տամն իր հու­շե­րում նկա­րագ­րում է, թե 1920 թ. մար­տին հա­յե­րի դեմ սկսված կո­տո­րա­ծից հե­տո ին­չի է­ին վե­րա­ծել ադր­բե­ջան­ցի­նե­րը եր­բեմ­նի հա­րուստ ու բա­րե­կե­ցիկ, ծաղ­կող ու հայ­կա­կան Շու­շին: Իսկ նշա­նա­վոր բա­նաս­տեղծն այդ ճամ­փոր­դու­թյու­նից հե­տո գրեց իր ա­մե­նամ­ռայլ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը»: Եվ Ռու­բեն Վար­դա­նյա­նը, ում հայ­կա­կան սոց­ցան­ցե­րում եր­բեմն կո­չում են Ռու­բեն Զո­նե­բեն­դո­վիչ, չզլա­ցավ Ման­դելշ­տա­մի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մեջ­բե­րել ամ­բող­ջո­վին:

Պա­րոն Վար­դա­նյան, դա լավ է, որ քա­ջա­տե­ղյակ եք Ման­դելշ­տա­մից, որ բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած եք, սա­կայն ին­չո՞ւ Ար­ցա­խում իշ­խա­նու­թյու­նը հանձ­նե­ցիք սո­րո­սա­կան­նե­րի համ­բավ ու­նե­ցող­նե­րին: Մի­գու­ցե ճշմար­տու­թյան հա­տիկ կա՞ այն խո­սակ­ցու­թյուն­նե­րում, որ Ստե­փա­նա­կեր­տը «տրամպ­լին» էր, որ­պես­զի Վար­դա­նյա­նը հե­տո Ե­րև­ա­նում դառ­նա վար­չա­պետ: Հա, ի դեպ, Ար­ցա­խում Ա­մե­րի­ա­բան­կի մաս­նա­ճյուղ հի­մա կա՞... Եվ ի դեպ, ե­րի­տա­սար­դու­թյունն էլ բո­ղո­քում է, որ այդ բան­կի բջջա­յին հա­վել­վա­ծը շատ անհ­րա­պույր է` 21-րդ դա­րի ա­ռա­ջա­վոր մո­տե­ցում­նե­րից խո­սո­ղին դա ինչ­քա­նո՞վ է սա­զա­կան:

Ի դեպ, թուրքա­գետ Վա­րու­ժան Գե­ղա­մյանն էլ նշում է. «Եվ նո­րից ար­ձա­նագ­րենք, որ ՀՀ դե-ֆակ­տո թուր­քա­մետ­նե­րին հա­ջող­վում է շե­ղել հան­րա­յին ու­շադ­րու­թյու­նը երկ­րոր­դա­կան թե­մա­նե­րի վրա:

Այս­պես, էտ­ված ծա­ռե­րի քննարկ­ման ֆո­նին փաս­տա­ցի ան­տես­ված է մնում այն, որ Ադր­բե­ջա­նի պա­հանջ­նե­րով մեր հանձն­վե­լու նոր թուղ­թը՝ երկ­րորդ կա­պի­տու­լի­ա­ցի­ան, ստո­րագր­ման վեր­ջին փուլ է մտել, ո­րի մա­սին այ­սօր ևս մեկ ան­գամ հստակ հայ­տա­րա­րեց ՀՀ դե-ֆակ­տո վար­չա­պե­տը:

Ար­ցախն ու Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի նոր հանձ­նումն է մի­ակ թե­ման, որ պի­տի մեզ հե­տաքրք­րի, ո­րով­հե­տև ե­թե պե­տու­թյուն չմնա, ծա­ռե­րից զատ կտրվե­լու են նա­և հայ մարդ­կանց կյան­քե­րը...»:

Ա­յո՛, կա­րող է հաս­նել ծառ կտրե­լու փո­խա­րեն յա­թա­ղա­նով հա­յե­րի գլուխ­ներ կտրե­լուն: Այդ դեպ­քում նա­և հարց` էլ ո՞ւմ է պետք Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տի ա­թո­ռի հա­մար հի­միկ­վա­նից ծա­վալ­վող ընտ­րար­շա­վը, երբ ռե­ալ վտանգ կա, որ սե­խագ­լուխ մե­կը կա­րող է այդ ա­թո­ռին բազ­մել` ե­րև­ան­ցի­նե­րի կար­ծիքն ա­մե­նև­ին չհարց­նե­լով: Եվ է­լի հեր­թա­կան ան­գամ մեր վեր­ջին հույ­սը ար­ցախ­ցի­նե­րի հաս­տա­կո­ղու­թյունն է: Ինչ­պես 1988-ին...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում