Սպերցյանի առանցքով խաղ կառուցելը իմ մոտեցումը չէ. Պետրակով
ՍպորտՀայաստանի հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային ասուլիսում խոսել է Թուրքիայի թիմի դեմ ընտրական խաղին պատրաստվելու ընթացքի մասին։
«Ֆուտբոլիստների մարզավիճակը նորմալ է, եկել էին տարբեր վիճակներով, բայց հիմա բերել ենք ընդհանուր հայտարարի։ Վաղը կտեսնենք, ինչքանով դա մեզ հաջողվել։
Սպերցյանի առանցքով խաղ կառուցելը իմ մոտեցումը չէ։ Չեմ ցանկանում, որ մեկ առաջատար լինի։ Այո, նախկինում մեկն էր՝ Մխիթարյանն էր։ Հիմա ցանկանում եմ, որ առաջատարները շատ լինեն, թիմը առաջատար լինի։ Նաիր Տիկնիզյանը հայ է, դրա համար էլ հրավիրել եմ թիմ, դաստիարակված տղա է։
Շատ ծանր գործընթաց է սերնդափոխությունը հավաքականում։ Կտրուկ չի լինի։ Նորեկներն ունեն ներուժ։ Զրուցում եմ նրանց հետ եւ փորձում եմ փոխել նրանց մտածելակերպը, որպեսզի ձգտումներ եւ երազանքներ ունենան։ Պատրաստ եմ քննադատության»,- նշել է Ալեքսանդր Պետրակովը։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրի Հայաստան - Թուրքիա հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։

