Նախագահ Սիի մոսկովյան այցից էֆեկտը մեր տարածաշրջանում արդեն զգացվում է

Վերլուծություն

Մի­գու­ցե, Ա­լի­եւն այլ տրա­մադ­րու­թյու­ներ ու­նե­նա (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=251620&l=am), ե­թե վստահ լի­նի եր­կու հար­ցում: Նախ, որ ա­ռանց «գցվե­լու» վտան­գի կա­րող է հա­մար­ձա­կո­րեն Իս­րա­յե­լի «պա­րա­նին լվացք փռել»: Եվ երկ­րոր­դը, որ պա­տե­րազմ սկսե­լու դեպ­քում, ա­ռա­վել եւս, ե­թե Ի­րա­նը խառն­վի, ա­պա Թուր­քի­ան ան­վե­րա­պա­հո­րեն կգա օգ­նու­թյան:

Մի­այն թե Իս­րա­յե­լը թե­եւ մի գլուխ հայ­տա­րա­րում է, որ պատ­րաստ է պա­տե­րազ­մել, սա­կայն է­ա­կան խնդիր­ներ ու­նի: Սկսած մարդ­կա­յին ռե­սուր­սից (այն բա­նից հե­տո, երբ Սա­ու­դյան Ա­րա­բի­ան գնաց Ի­րա­նի հետ հաշ­տեց­ման ուղ­ղու­թյամբ): Վեր­ջաց­րած նրա­նով, որ ԱՄՆ-ն ակն­հայ­տո­րեն խու­սա­փում է նոր կո­ա­լի­ցի­ա­յի գլուխն ան­ցած, գալ Ի­րա­նի հետ կռվե­լու: Հաշ­վի առ­նե­լով, որ մի կո­ա­լի­ցի­ա ար­դեն իսկ Ուկ­րա­ի­նա­յում ու­նի, մեկ այլ կո­ա­լի­ցի­ա էլ` Թայ­վա­նի ուղ­ղու­թյամբ, ու հի­մա էլ` եր­րո՞րդը…

Իսկ ա­հա Թուր­քի­ան, որ ի­րեն ա­ռանց այդ էլ «տա­րօ­րի­նակ» է սկսել պա­հել «փոքր եղ­բոր» հան­դեպ, այդ թվում` Իս­րա­յե­լի հետ խա­ղե­րի պատ­ճա­ռով, էլ ա­վե­լի ա­ռաջ գնաց: Այս­պես, նա­խօ­րե­ին Էր­դո­ղա­նը բաց տեքս­տով հայ­տա­րա­րեց, որ Թուր­քի­ան ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րում, այդ թվում՝ ուկ­րա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյու­նում, կողմ չի դառ­նա: Ուկ­րա­ի­նա­յի մա­սին վա­ղուց էր դա ա­սել, ի­մաստ ու­նե՞ր կրկնել: Թե՞ Ուկ­րա­ի­նա­յին ա­ռա­ջին պլան բե­րե­լով, այլ բան էր ակ­նար­կում: Ե­թե խո­սում է հոգ­նա­կի` «ռազ­մա­կան հա­կա­մար­տու­թյուն­նե­րի» մա­սին, նշա­նա­կում է, որ խոս­քը բա­ցի Ուկ­րա­ի­նա­յից, նա­եւ ՌԴ-ի դեմ երկ­րոդ ճա­կատ բա­ցե­լու մա­սին է: Իսկ դա նշա­նա­կում է, որ նա­եւ Ի­րա­նի հետ բախ­ման գնա­լուց է Էր­դո­ղա­նը հրա­ժար­վում:

Այս մե­սի­ջը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին ԱՄՆ-ին է ուղղ­ված, բայց նա­եւ Ա­լի­ե­ւը չի կա­րող դա հաշ­վի չառ­նել: Նրա հա­մար սա զգու­շա­ցում է` ե­թե նման խա­ղի մեջ ես մտնում, մեզ վրա հույս չդնես:

Իսկ ին­չո՞ւ Էր­դո­ղա­նը հենց այս պա­հին այդ մա­սին խո­սեց: Այ­սինքն` այն օ­րը, երբ Սի Ցզին­պի­նը Մոսկ­վա­յից տուն էր վե­րա­դառ­նում… Չնա­յած, հենց սա է այն գլխա­վոր գոր­ծոն­ներ­ից մե­կը, ո­րը շատ բան է փո­խում ողջ աշ­խար­հում եւ մեր տա­րա­ծաշր­ջա­նում:

Նա­խա­գահ Սի­ի մոս­կո­վյան այ­ցի ար­դյունք­նե­րը հիմ­նա­կա­նում ար­դեն հաս­կա­նա­լի են: Գլխա­վոր մե­սի­ջը, որն ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րը են խոս­տո­վա­նում, դար­ձավ այն բա­նի հաս­տա­տու­մը, որ Մոսկ­վան եւ Պե­կի­նը մի­աս­նա­բար են գոր­ծում` չնա­յե­լով ան­գամ, թե Վա­շինգ­տոնն այդ մա­սին ինչ է մտա­ծում: Օ­րի­նակ, Պետ­դե­պար­տա­մեն­տի նախ­կին ղե­կա­վար Մայք Պոմ­պե­ոն Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի մեր­ձե­ցումն ան­վա­նել է ԱՄՆ նա­խա­գահ Ջո Բայ­դե­նի «մեծ ռազ­մա­վա­րա­կան սխալ»: «Բայ­դե­նի վար­չա­կազ­մը ձա­խող­վեց, նրանք թույլ տվե­ցին ռուս­նե­րին եւ չի­նա­ցի­նե­րին մի­ա­վոր­վել, եւ դա հսկա­յա­կան ռիս­կեր է պա­րու­նա­կում ԱՄՆ-ի ու յու­րա­քան­չյուր (ամե­րի­կյան) քա­ղա­քա­ցու հա­մար»,- եզ­րա­փա­կել է Պոմ­պե­ոն:

Թե այս նոր ի­րա­վի­ճա­կում ինչ կա­նի ԱՄՆ-ն, դա իր խնդիրն է: Մյուս կող­մից էլ հարցն այն է, թե աշ­խարհն ինչ­պես է վե­րա­բեր­վում: Փաստ է, որ ռուս-չի­նա­կան այդ զար­գա­ցում­ներն էր­դեն իսկ է­ա­պես ազ­դել են Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի վրա, այդ թվում` շի­ա եւ սու­նի իս­լա­մա­կան աշ­խարհ­նե­րին հաշ­տեց­ման տա­նե­լու տես­քով, ար­դեն իսկ լրջա­գույն ազ­դակ է բո­լո­րի, եւ, ի­հար­կե, Թուր­քի­ա­յի հա­մար: Այ­սինքն, որ ՆԱ­ՏՕ-ական Թուր­քի­ան նման ի­րա­վի­ճա­կում պետք է առն­վազն սկսեր խո­սել չե­զո­քու­թյու­նից` սպա­սե­լով ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հե­տա­գա ըն­թաց­քին, ա­վե­լի վաղ են­թադ­րե­լու ա­ռիթ ու­նե­ցել է­ինք: Ի­հար­կե, Էր­դո­ղանն ու­նի նա­եւ ա­ռա­ջի­կա ընտ­րու­թյուն­նե­րի խնդի­րը: Սա­կայն այն տպա­վո­րու­թյունն է, որ նրա հա­կա­ռա­կորդ­նե­րը հասց­րին կո­պիտ սխալ գոր­ծել` էն գլխից հայ­տա­րա­րե­լով ԱՄՆ-ին հա­վա­տար­մու­թյան եւ ՌԴ-ի հետ «քյալ­լա տա­լու» պատ­րաս­տա­կա­նու­թյան մա­սին: Ու դա այն ի­րա­վի­ճա­կում, երբ Թուր­քի­ա­յում ա­ռանց այդ էլ գեր­բարձր հա­կա­ա­մե­րի­կյան տրա­մադ­րու­թյուն­ներն էլ ա­վե­լի են սրվել, թե` ա­մե­րի­կա­ցի­ներն ու հրե­ա­նե­րը երկ­րա­շարժ սար­քե­ցին, իսկ հի­մա էլ ու­զում են Թուր­քի­ա­յի տա­նել դե­պի կոր­ծա­նա­րար պա­տե­րազմ: Իսկ Էր­դո­ղա­նը, ըստ ներ­կա ներ­թուր­քա­կան թրենդ­նե­րի, պա­տե­րազ­մել, ա­ռա­վել եւս` ՌԴ-ի եւ Ի­րա­նի հետ, ո­րոնց թի­կուն­քին Չի­նաս­տանն է, չի ու­զում, ան­գամ Սի­րի­ա­յի հետ է փոր­ձում հաշտ­վել, Հա­յաս­տան են գնում ֆուտ­բոլ խա­ղա­լու եւ այլն: Այ­սինքն, ե­թե ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ Էր­դո­ղա­նի պար­տու­թյու­նը հա­մար­վում էր ե­րաշ­խա­վոր­ված, ա­պա ար­դեն ան­գամ թուր­քա­կան ընդ­դի­մու­թյան մեջ լրջա­գույն մտա­հո­գու­թյուն­ներ կան, թե կկա­րո­ղա­նան երկ­րորդ փու­լի հաս­նել:

Ու այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւը կհա­մար­ձակ­վի՞ դեմ գնալ այդ ընդ­հան­րա­կան մի­տում­նե­րին. Ոչ թե վտան­գա­վոր, այլ` մա­հա­ցու վտան­գա­վոր կա­րող է լի­նել: Ե­թե նոր ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խու­թյուն չլի­նի, հա­զիվ թե:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում