«Փաստ». Ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս մենք հրապարակել էինք տեղեկություն այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովը փաստացի ավարտել է աշխատանքները և նախագիծն ուղարկել Վենետիկ։ Հղում անելով մեր աղբյուրին՝ հավելել էինք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է իր նախնական կարծիքը (առայժմ՝ ոչ պաշտոնական մակարդակով), և այն եղել է սպասվածից չափազանց կոշտ։

«Փաստ» թերթի հետ զրույցում արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանը նշեց, որ ներկայում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը դեռևս գտնվում են հայեցակարգային առանձին ուղղությունների շրջանակներում ներկայացվող վերլուծությունները քննարկելու և Սահմանադրության փոփոխությունների հայեցակարգի նախագծի մշակման փուլում: «Այսինքն՝ ներկա փուլում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դեռևս չի մշակվել, հետևաբար այն չէր կարող ներկայացվել Վենետիկի հանձնաժողովին»,-ասաց Մելքումյանը:

ԱՆ մամուլի քարտուղարը նաև հավելեց. «2022 թվականի ընթացքում Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գումարել է 13 նիստ, որից 10-ը՝ մասնագիտական հանձնաժողովի հետ համատեղ: Նիստերն առավելապես ընթացել են ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունը հնարավորություն է ունեցել հետևելու Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ընթացքին: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից 2022 թվականի ընթացքում որոշումներ են կայացվել պետության կառավարման ձևի, նախագահի լիազորությունների շրջանակի և գործող Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքների որոշ դրույթներում փոփոխություններ կատարելու հարցերի վերաբերյալ:

2023 թվականի փետրվարի 3-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ընդունել է որոշում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական նոր հանձնաժողովը ձևավորելու և անհատական կազմը հաստատելու մասին: 2023 թվականի ընթացքում խորհրդի կողմից դեռևս քննարկվել են Սահմանադրությամբ նախատեսված տնտեսական կարգի հիմքը «սոցիալական շուկայական տնտեսություն»-ից «շուկայական տնտեսության» փոխարինելու, Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման վերաբերյալ առաջարկները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին