ՀԱՅԱՍՏԱՆ - ԹՈՒՐՔԻԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՇՈՒՐՋ ՍԿԱՆԴԱԼՆԵՐ ԱՐԴԵՆ ԿԱՆ

Սպորտ

Այն, որ ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան ֊Թուրքիա հանդիպումը իր վրա պետք է մեծ ուշադրություն հրավիրեր, սպասելի էր։ Ընդ որում, ոչ միայն մարզական, այլ նաև քաղաքական ուշադրություն։ Այսպիսով, ինչ ակնկալիքներ պետք է ունենալ այդ հանդիպման մարզական, քաղաքական և այլ արդյունքների մասին։ Հայաստան ֊Թուրքիա հանդիպումը տեղի կունենա այսօր մարտի 25֊ին, Երևանի Հանրապետական ստադիոնում և կմեկնարկի ժամը 21։00֊ին։ Դեռ խաղից առաջ ծագեց առաջին սկանդալը և հասկանալի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի կարողանում վերահսկել խաղերի տոմսերի վաճառքը։ Նախ, կան մեծ թվով ֆուտբոլասերներ, երկրպագուների բողոքներ, թե զրկվել են մարզադաշտում Հայաստանի հավաքականի խաղը դիտելու հնարավորությունից։ Հայտնի դարձավ նաև, որ տեղի է ունեցել խաղի տոմսերի առցանց վաճառք, ընդ որում տոմսերը ինչպես առցանց, այնպես էլ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից հնարավոր է եղել գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո, մեկը անձը 2 տոմս։

Ընդ որում, ՀՖՖ ֊ից նաև հայտնել էին, որ տոմսերի վաճառքը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի տոմսարկղում կմեկնարկի ավելի ուշ։ Սակայն, մարտի 13֊ին հայտնի դարձավ, որ բոլոր տոմսերը սպառվել են ու մարզադաշտի տոմսարկղում տոմսերի վաճառք չի լինի։ Այսինքն, վաճառքը հիմնականում առցանց են եղել, այսինքն ամենաանվերահսկելի ձևով։ Ու նաև պատահական չէր, որ այդ ամենին զուգահեռ տարածվեցին նաև լուրեր, թե մոտ 5000 տոմս «անհետացել» է։ Ճիշտ է հետո սկսեց խոսվել այն մասին, որ դա բաժանել են «հավատարիմներին», որ «անցանկալի» անձիք չգան խաղադաշտ և ակցիա սարքեն։ Բայց դա քիչ համոզիչ էր, քանի որ զուգահեռաբար սկսեց խոսվել նաև «սև շուկայի» մասին, որտեղ, ըստ աղբյուրների, մինչև 10 անգամ թանկ գնով տոմսեր են վաճառվել։ Միջինը 25֊35.000 դրամով, և եթե ընդունենք, որ այդպես էլ հասկանալի չեղավ այն 5000 տոմսի պատմությունը, կարելի է ենթադրել, որ ոմանք կարողացան մի կլորիկ գումար «սարքել»։ Հաջորդ աղմուկն էլ տարածված այն լուրերի շուրջ էր, ըստ որի մեր ՀՖՖ ֊ում հասել են նման «փայլուն» գաղափարի։ Թե, որպես Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտման խորհրդանիշ, հայ ֆուտբոլիստները կարող են մարզադաշտ դուրս գալ սև թևկապներով, որպես երկրաշարժի զոհերի ցավակցության նշան։

Սակայն աղբյուրները նաև հայտնում են, որ այդ «հանճարեղությունից» կարող են հրաժարվել, քանի որ, թեև ստադիոնը փորձում են լցնել յուրայիններով, սակայն մեծ հարց է, թե ստադիոնի մոտ ինչեր կարող են լինել նման ազգային խայտառակությունից հետո։ Ինչ վերաբերվում է բուն խաղից սպասելիքներին, նախ հայտնի դարձավ որոշ համալրումների մասին։ Գլխավոր մարզիչի մասին շատ է խոսվել, այս անգամ չկրկնենք։ Դրանից զատ, Հայաստանի ազգային հավաքականը ունի այլ նորեկ «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը։ «Հայաստանը ինձ տվել է բարձրակարգ հավաքականների դեմ խաղալու շանսը, ես շնորհակալ եմ դրա համար»֊նշել է Տիկնիզյանը։ Իսկ ահա Ուկրաինայից եկած գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն առաջին անգամ տված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ առաջիկա խաղը թուրքերի հետ չպետք է քաղաքականացվի։ «Ֆեդերացիան իմ առջև խնդիր է դրել, փորձել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, ես մտածում եմ, որ չպետք է քաղաքականացվի այդ խաղը։ Բոլորը փորձառու ֆուտբոլիստներ են ու նրանցից շատերը գալիս են արտերկրից։ Նրանք էլ, ես էլ լավ գիտենք Հայաստանի պատմությունը, ինձ համար առաջնային տեղում սպորտն է, ֆուտբոլը»։ Բայց չէ որ, երբ Հայաստան ուկրաինացի մարզիչ են բերում, սա արդեն իսկ քաղաքականացում է։ Ինչ վերաբերում է մնացած կազմին, ապա այն հիմնականում նույնն է, որն իրեն դրսևորել է ճոխ պարտություններով։ Կկարողանա նոր մարզիչը բան փոխել կարճ ժամանակում կասկածելի է։ Առավել ևս, իր Հենրիխ Մխիթարյանի հավաքական վերադառնալու ակնարկ անգամ չկա, իսկ նրա բացակայությունը եղել և մնում է լուրջ հարված մեր թիմի համար։ Մխիթարյանի դիրքում մեր երիտասարդները պիտի փորձեն հաստատվել Սպերցյանը, Բիչախչյանը, Շաղոյանը կարող են լավ դրսևորել իրենց։ Սակայն այս պահին դա չունենք։ Չնայած, այս դեպքում կա 100% նվիրումով խաղալու մոտիվացիա, որի դեպքում արժանապատիվ արդյունք կարող է ստացվել։

Հիշենք նաև, որ 2008 թվականին էլ է կայացել Հայաստան ֊Թուրքիա խաղ, ափսոս 0։2 հաշվով պարտվեցինք, լարվածություն շատ կար: 

«Իսկ այս խաղի մասին կանխատեսումը 2։1 է մեր հաղթանակով, իսկ վատագույն դեպքում 1։1 հաշիվ կլինի», ֊նշել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, ՀՖՖ տեխնիկական կենտրոնի ֆուտբոլի ակադեմիայի սպորտային տնօրեն Արթուր Ոսկանյանը։

Հավելենք, որ մեր թշնամի երկրի Թուրքիայի հավաքականը Հայաստան է ժամանել երեկ մարտի 24֊ին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի