Ովքեր են Հայաստանի ազգային հավաքականի «վտանգավոր» խաղացողները. թուրքական մամուլի անդրադարձը
ՍպորտԹուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանում ժամեր անց մեկնարկող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին:
«Հուրիեթ»-ը մասնավորապես գրել է, որ Հայաստանը առաջին խոչընդոտն է ԵՎՐՈ-2024-ի ճանապարհին: Ազգային հավաքականի կազմում, ըստ լրատվամիջոցի, ամենավտանգավորը Տիգրան Բարսեղյանն է:
«Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը, Նորբերտո Բրիասկոն և Վարազդատ Հարոյանը թիմի ողնաշարն են»,- գրել է «Հուրիեթ»-ը:
«Սաբահը»-ը ևս անդրադարձ ունի ֆուտբոլային այս խաղին: Հայաստանի հավաքականի ներկայացված կազմում, ըստ այս լրատվամիջոցի, «ամենավտանգավորները» Էդուարդ Սպերցյանն ու Վահան Բիչախչյանն են։

