ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵՑԻ ՈՒ ԱՅԴՊԵՍ ՀԱՂԹԵՑԻ ՎՐԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ։

Սպորտ

Վերջերս, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Խառը մենամարտերի /MMA /GFC 19 միջազգային մրցաշարի ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, ծնունդով Վանաձորից ԱՐՄԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ , փայլուն հաղթանակ է տոնել ազգությամբ վրացի մրցակցի Յուրի Բերիձեի նկատմամբ, որը մինչև այս անպարտելի էր։ 30-ամյա հայ մարզիկը մենամարտն ավարտել է վաղաժամ, երրորդ ռաունդում կիրառելով խեղդող հնարք։ Արմեն Օհանյանը MMA - ում անցկացրել է 4 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։

Iravunk.com - ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել Արմենի հետ։ - Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։

-Շատ շնորհակալ եմ ։Մրցաշարը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Շուրջ երկու ամիս տքնաջան պարապել էի, որպեսզի կարողանամ լավ հանդես գալ։ Բավականին դժվար մենամարտ եղավ, մրցակիցս վրացի մարզիկ էր, անպարտելի էր համարվում մինչ այս մենամարտը։ Ծանր, շատ բարդ մենամարտ էր, շատ արժանի հակառակորդ էր։ Առաջին ռաունդում, ես կասեի նույնիսկ նա էր վերցրել նախաձեռնությունը, երկրորդում արդեն ես էի վերցրել նախաձեռնությունը։ Երրորդ ռաունդի հենց սկզբում խեղդող հնարք կիրառեցի ու այդպես հաղթեցի վրացի մրցակցիս։ Իրոք համառ պայքար էր, և մինչև վերջ հույսս չէի կորցնում, որ հաղթելու եմ։ Ասեմ, որ լարվածություն չկար, ես շատ տրամադրված էի այս մենամարտին։ Հանդես եկա 70 կգ քաշային կարգում։ Առիթից օգտվելով, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ հրամանատարական կազմին, որ ինձ հնարավորություն տվեց նման գեղեցիկ մրցաշարին մասնակցել։ Ես ՀՀ ԶՈւ - ում նաև ձեռնամարտի մարզիչ - հրահանգիչ եմ, տարիների ընթացքում կուտակած իմ մարզական կարողությունները, հմտությունները փոխանցում եմ մեր քաջարի  զինվորներին։  

- Արմեն, նախքան մենամարտը ուսումնասիրել էիր մրցակցիդ:

- Իհարկե, տեղյակ էի, որ մրցակիցս անպարտելի է, շատ խորամանկ մարզիկ։ Դա նկատեցի հայացքների մենամարտի օրը, կշռման արարողության ժամանակ։ Ասեմ, որ մրցաշարին մասնակցում էին նաև Իրանի, Թուրքիայի, Իսրայելի, Ղրղզստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ։ Արմեն, բազում անգամներ ականատես ենք եղել, որ մեր թշնամի ազգերի մարզիկները անվայել պահվածք են դրսևորում մեր մարզիկների նկատմամբ, սպորտը խառնելով քաղաքականության հետ։

- Հետաքրքիր է, թե ինչպես դրսևորեցին իրենց այս մրցաշարի ժամանակ։

- Անկեղծ ասած, նորմալ էին պահում իրենց, որևէ կերպ շփում չենք ունեցել նրանց հետ։ Մարտական էինք տրամադրված ու եթե հանկարծ նկատեինք որևէ անվայել պահվածք ապա չէինք հանդուրժի, ու կստանային համապատասխան հարված։

- Հետագա ծրագրերի մասին ինչ կասես: 

- Պիտի մի փոքր հանգստանամ ու նորից պարապեմ, տեսնեմ մենամարտի առաջարկ երբ կլինի, կմասնակցեմ։  

- Շնորհակալություն, Արմեն, մեզ ժամանակ տրամադրելու և քո տպավորություններով մեզ հետ կիսվելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, իր միշտ լուսաբանում եք մեր նվաճումները, միշտ հետևում եմ Ձեր «Իրավունք» թերթի տպագիր, թե կայքային տարբերակին ու շատ մեծ բավականություն ստանում:  Մենք, մարզիկներս, իսկապես շատ ունենք դրա կարիքը, որպեսզի բոլորը ճանաչեն մեզ, իմանան մեր գրանցած հաջողությունների, ձեռքբերումների, նվաճումների մասին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին