Անհարմար եմ զգում այս պարտության համար. Պետրակով
ՍպորտՀայաստանի ընտրանին 1-2 հաշվով զիջեց Թուրքիայի հավաքականն` Եվրո-2024-ի մեկնարկային խաղում: Խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներին.
«Երկրպագուներն իսկապես ֆանտաստիկ աջակցություն ցույց տվեցին: Անհարմար եմ զգում այս պարտության համար եւ ներողություն եմ խնդրում»:
Անդրադառմալով հարցին, թե ապագայում ինչ է պետք փոխել թիմում մարզիչը պատասխանել է.
«Մտադիր եմ հնարավորություն տալ երիտասարդներին: Թե ինչ փոփոխություններ կլինեն, ցույց կտա ժամանակը:
Նաիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Իվուի խաղից ու առհասարակ բոլոր նորեկների խաղից գոհ եմ: Ինչ վերաբերում է հավասար խաղին, ապա ես պետք է քնեմ, արթնանամ, նոր կկարողանամ պատասխանել այս հարցին: Առայժմ այս հարցի պատասխանը չունեմ:
Ինչ վերաբերում է առաջիկա խաղին, ապա ասեմ, որ հավաքականի երեք ֆուտբոլիստներ կհեռանան: Այդպիսի պայմանավորվածություն կար, որ միայն այս հանդիպմանն են մասնակցելու:
Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստների կողմից վստահություն լինի: Հանդերձարանում էլ տղաներին ասացի, որ եթե վստահենք իրար, կկարողանանք արդյունքի հասնել: Ամեն դեպքում, ես իմ ճամպրուկները միշտ պատրաստ եմ պահում»:

