Ոչ հեշտ պայքարի արդյունքում հաղթեցինք. Կունցը` Հայաստանի դեմ խաղի մասին
ՍպորտՀայաստան -Թուրքիա խաղից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը ամփոփել է հանդիպումը.
Սպասում էինք, որ Հայաստանի հետ խաղը ոգևորիչ է լինելու ու հայկական կողմը զգացմունքային է խաղալու: Բարդ խաղ ստացվեց, հեշտ չէր: Մերոնք էլ սխալներ թույլ տվեցին, որոնք պետք է դեռ գնահատենք: Արտագնա խաղում ոչ հեշտ պայքարի արդյունքում հաղթեցինք, ինչի համար ուրախ ենք:
Առաջին 30 րոպեի ընթացքում Հայաստանի հավաքականից լավ տպավորություն ստացանք: Հայաստանում մեզ լավ են ընդունել: Շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ թիմի անունից և հաջողություն ենք մաղթում ձեր թիմին առաջիկա խաղերում:
Հայաստանն այսօր հիանալի աջակցություն ստացավ իր երկրպագուներից: Հուսով ենք՝ Խորվաթիայի դեմ խաղում մեր երկրպագուներն էլ մեզ կաջակցեն:

