Հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի. Ուգուչուկվու Իվուն` Թուրքիայի դեմ խաղի մասին
ՍպորտFastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» կիսապաշտպան Ուգուչուկվու Իվուն խոսել է Թուրքիայի թիմի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին տուրի տնային խաղի մասին:
«Հանդիպումը շատ բարդ ստացվեց, մրցակիցը ուժեղ էր, բայց մենք փորձում էինք չզիջել, որոշ դրվագներում ավելի լավ էինք խաղում։ Շատ ուրախ եմ նման պատասխանատու խաղում նորամուտս նշելու համար, հուսով եմ՝ արժանի խաղ ցուցադրեցի։ Մարզադաշտում ապշեցուցիչ մթնոլորտ էր, երկրպագուները մեզ աջակցում էին ամբողջ 90 րոպեների ընթացքում, դա անհավանական էր։
Ես կշարունակեմ քրտնաջան աշխատել, որպեսզի լավագույնս հանդես գամ ամեն խաղում, երբ ինձ նորից նման հնարավորություն կընձեռվի», 23-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

