Սիսիանի 34/02 ընտրատեղամասում մասնակցել են ընտրողների 44 տոկոսը
ՆերքաղաքականՍիսիանի թիվ 34/02 ընտրատեղամասում ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցել է ընտրողների 44 տոկոսը` 1794 ընտրողից 817-ը։ Ընդ որում` սեպտեմբերյան այդպես էլ ավագանի չձեւավորած ընտրություններին մասնակցության ավելի բարձր ցուցանիշ էր արձանագրվել։ Սիսանցիները միաբերան պնդում են` զզվել են ընտրություններից էլ, քաղաքականությունից էլ։
ՀՐԱՆՏ ՍԱՐՖՅԱՆ

