Վաղը կտեսնվենք. ՀՖՖ-ն Ռամոսի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել թիմի նորեկ, «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի մասնակցությամբ եւ կից գրել.
«Պատրա՞ստ եք ողջունել նրան: Վաղը կտեսնվենք»:
Այսպիսով, սպասվում է որ վաղը Կիպրոսի դեմ կայանալիք ընկերական խաղում 19-ամյա ֆուտբոլիստը կարող է նորամուտը նշել Հայաստանի հավաքականի դեմ խաղում:

