ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆԻ ՄԻ­ԱԿ ԱՂ­ԲԸ ԹՐՔԱՀ­ՊԱ­ՏԱԿ­ՆԵ­ՐԻ ԽՈՒՆ­ՏԱՆ Է

Վերլուծություն

Մա­րա­լի­կի և Սի­սի­ա­նի խայ­տա­ռակ չընտ­րու­թյուն­նե­րին զու­գըն­թաց կա­պի­տու­լյանտն ու Է­րա­տոն ո­րո­շել է­ին ցու­ցադ­րա­բա­ր գնալ Դի­լի­ջան և մաս­նակ­ցել ռե­լո­կանտ­նե­րի կող­մից աղբ հա­վա­քե­լու մի­ջո­ցառ­մա­նը: Ար­դեն հաշ­վար­կող­ներ ե­ղել են, որ սույն պո­պու­լիս­տա­կան շո­ո­ւի վրա հար­կա­տո­ւի գրպա­նից ծախս­վել է մեկ մի­լի­ոն դրա­մից ոչ պա­կաս` ավ­տո­շա­րա­սյան վա­ռե­լի­քի ծախ­սը, թիկ­նա­զո­րի և սպա­սար­կող անձ­նա­կազ­մի` հանգս­տյան օ­րով աշ­խա­տե­լու լրավ­ճա­րը և այլն: Ու այդ ա­մե­նը` մի է­ժա­նա­գին շո­ո­ւի հա­մար, ո­րը կա­րող է հրա­պու­րել մի­այն ու­ղե­ղը թա­փած զանգ­վա­ծին, բայց ոչ եր­բեք` բա­նա­կան մար­դուն:

«ПОРУБИЛИ НА ГРОБЫ ВСЕ ДУБЫ»

Վլա­դի­միր Վի­սոց­կու եր­գի այս խոս­քե­րը հի­շե­ցինք, քան­զի կա­պի­տու­լյան­տի «հա­վա­քա­րա­րա­կան ա­ռա­քե­լու­թյա­նը» նա­խոր­դել էր տխրահռ­չակ Տիգ­րան Ա­վի­նյա­նի կող­մից Ե­րև­ա­նում ի­րա­կա­նաց­ված ծա­ռաս­պան­դը: Ա­ռողջ ծա­ռը հենց այն­պես, մտա­ցա­ծին պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ հա­տե­լը շատ վատ նա­խան­շան է, և հակ­ված ենք կար­ծե­լու, որ դա ար­վել է ե­րև­ան­ցի­նե­րին հո­գե­բա­նո­րեն կոտ­րե­լու նկա­տա­ռու­մով: Իսկ թանկ գնով սա­կու­րա­նե­րի գնման վրա բյու­ջե ու­տե­լը, օ­տա­րա­մոլ ցու­ցադ­րու­թյու­նը և այլն` սոսկ լրա­ցու­ցիչ նպա­տակ­ներ են: Հիմ­նա­կանն ա­վե­րումն է: Ա­մեն նի­կո­լա­կան պետք է ծառ կտրի, տուն քան­դի և զա­վակ գե­րեզ­մա­նի` դա­գաղ­նե­րով իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րը ու­րիշ նպա­տա­կադ­րու­թյուն ու­նե­նալ չեն կա­րող:

Եվ ինչ­պես ողջ մարդ­կանց դա­գաղ­ներ պտտեց­նե­լը, հե­տո ողջ մարդ­կանց ա­նուն­նե­րը Ցե­ղաս­պա­նու­թյան զո­հե­րի հու­շա­քա­րե­րին լու­սագ­րե­րով գրե­լը մահ­վան ծե­սեր է­ին, այն­պես էլ մահ­վան ծե­սի շատ է նման­վում այդ ծա­ռաս­պան­դը:

Ընդ­հան­րա­պես սա­կու­րա ծա­ղի­կը ճա­պո­նա­ցի­նե­րի հա­մար կա­րև­որ խոր­հուրդ ու­նի: Սա­կու­րա նշա­նա­կում է «նոր կյան­քի սկիզբ», «վե­րած­նունդ» և ճա­պո­նա­ցի­նե­րի հա­մար կա­ռու­ցո­ղա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի թե՛ սա­կու­րա բա­ռը, և թե՛ ծա­ղի­կի խոր­հուր­դը: Ինչ­պես նկա­տում է ՀՀԿ ԵԿ ղե­կա­վա­րը. «Հի­մա ա­րի ու հա­զա­րա­մյակ­նե­րի մշա­կույթ ու­նե­ցող ճա­պո­նա­ցի­նե­րին բա­ցատ­րիր, որ Հա­յաս­տա­նը, ո­րը ևս ու­նի հա­զա­րա­մյակ­նե­րի մշա­կույթ, ու­զուր­պաց­ված է մի ոհ­մա­կի կող­մից, ո­րը ոչն­չաց­նում է և՛ հայ­կա­կան մշա­կույ­թը, և՛ ա­վան­դույթ­նե­րը, և՛, փաս­տո­րեն ա­ղա­վա­ղում է ճա­պո­նա­կա­նը»: Ճա­պոն­ցի­նե­րին և առ­հա­սա­րակ ո­րև­է մե­կին դա բա­ցատ­րել հնա­րա­վոր չէ, զի ոչ ոք չի կա­րող ըն­կա­լել մի ամ­բողջ հա­սա­րա­կու­թյան ինք­նաս­պան վար­քա­գի­ծը: Ախր ազ­գո­վի «խա­րա­կի­րի» չի լի­նում, սա­կայն ՔՊ-ական բո­լու­կը ջա­նում է ա­պա­ցու­ցել հա­կա­ռա­կը:

Ի դեպ, տա­րօ­րի­նակ է նա­և, որ ծա­ռաս­պան­դը ցու­ցադ­րա­բար ի­րա­կա­նաց­վում է այն պաշ­տո­նյա­յի կող­մից, որ հա­վակ­նում է Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պետ ընտր­վել: Ախր ինչ­պե՞ս ե­րև­ան­ցի­ներն ընտ­րեն քա­ղաքն այ­լան­դա­կո­ղին: Եվ ե­թե Նի­կո­լի ի­րա­վա­նա­խորդ Լև­ոն Ա­կո­պի­չի օ­րոք գե­ղե­ցիկ շեն­քե­րի ան­կյու­նա­քա­րե­րը ջար­դե­լը թա­քուն էր ար­վում, ա­պա ծա­ռաս­պանդն ար­վում է ցու­ցադ­րա­բար... Իսկ մի­գու­ցե Ա­վի­նյա­նը գի­տի, ինչ հան­րու­թյո՞ւնը չգի­տի` որ մինչ ա­շուն Ե­րև­ա­նը թուր­քի բա­ժի՞ն է դառ­նա­լու: Չէ՞ որ ինչ­պես դառ­նո­րեն հեգ­նեց բազ­մա­փորձ Ա­րա Սա­հա­կյա­նը. «Լույս է տե­սել «Ալի­և­ի ցան­կու­թյուն­նե­րը» ժո­ղո­վա­ծո­ւի հեր­թա­կան հա­տո­րը, ո­րը կա­րե­լի է ձեռք բե­րել ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում»: Իսկ մի­գու­ցե խուն­տա­յի քա­ղա­քա­պե­տա­ցուն Ա­վի­նյա­նը չէ՞` 44-օրյա պա­տե­րազ­մի փոր­ձից գի­տենք, որ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը նի­կո­լեն­ցից ճշմար­տա­խոս է, իսկ ադր­բե­ջա­նա­կան մա­մու­լը գրում է, որ Ե­րև­ա­նի քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծուն Ան­նա Հա­կո­բյանն է, քան­զի Նի­կոլն իր շրջա­պա­տում վստա­հե­լի մե­կին չի տես­նում:

Ին­չև­է, Մա­րա­լի­կի և Սի­սի­ա­նի ան­նա­խա­դեպ զոռ­բա չընտ­րու­թյուն­նե­րը նա­և կա­րե­լի դի­տար­կել «գլխա­վոր փոր­ձար­կում» Ե­րև­ա­նի ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ: Իսկ ընտ­րող­նե­րի նկատ­մամբ ա­պօ­րի­նի ճնշում­նե­րը հա­սել է­ին կա­տա­րե­լու­թյան: Հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րը ու­նե­ին հստակ հրա­ման, ընտ­րող­նե­րի ցու­ցակ­նե­րը ստու­գե­լու և նրանց ուղ­ղոր­դե­լու հա­մար: Այս ե­ղա­նա­կով ստու­գում էին, թե ով է ե­կել ընտ­րա­տե­ղա­մաս, և ով` չէ: Այս պատ­կե­րը բո­լոր ընտ­րա­տե­ղա­մա­սե­րում էր` ստո­րագ­րած ցու­ցակ­նե­րը հե­ռա­խո­սով նկա­րե­լու և ինչ-որ ոճ­րախմ­բե­րի փո­խան­ցե­լու:

Ինչ­պես ամ­փոփ ներ­կա­յաց­րեց Ար­մեն Ա­շո­տյա­նը. «Սի­սի­ա­նի ընտ­րու­թյուն­ներն անց­նում են խայ­տա­ռակ խախ­տում­նե­րով, բայց ին­չի՞ վրա եք զար­մա­նում:

Սրանք ան­թա­քույց՝

— հե­ղա­փո­խու­թյուն են կեղ­ծել

— պա­տե­րազմ են կեղ­ծել

— հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներ են կեղ­ծել

— սե­փա­կան կու­սակ­ցու­թյան ընտ­րու­թյուն­ներն են կեղ­ծել

— բա­նակ­ցու­թյուն­ներ են կեղ­ծել

— մեր պատ­մու­թյունն են կեղ­ծում

— մեր ար­ժեք­ներն են կեղ­ծում

Սի­սի­ա­նի ընտ­րու­թյուն­ներն ի՞նչ են, որ չկեղ­ծեն»:

ԱՆ­ԿՅՈՒՆ ՔՇՎԱԾ ԽՈՒՆ­ՏԱՆ ՈՉՆ­ՉԱՑ­ՆՈՒՄ Է ԵՐ­ԿԻ­ՐԸ

SOS

Այն, որ սրանք դա­վա­ճան են` դրա մա­սին հա­տոր­ներ կա­րե­լի է գրել: Նա­խօ­րե­ին հըն­թացս կազմ­ված դա­վա­ճա­նու­թյան 7 կե­տա­նոց ցու­ցա­կին բծախն­դիր Ա­շո­տյա­նը հա­վե­լեց ևս 22 կետ: Վստա­հա­բար` 200 կետ էլ հնա­րա­վոր է հա­վե­լել, սա­կայն դա թող­նենք ա­պա­գա դա­տա­վա­րու­թյա­նը: Սա­կայն նման է, որ սրանք ո­րո­շել են լիկվիդաց­նել պե­տու­թյու­նը, որ­պես­զի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան հա­մար դա­տող­ներ չլի­նեն:

Ի դեպ, Հա­յաս­տան-Թուր­քի­ա ֆուտ­բո­լա­յին խա­ղից ա­ռաջ և ըն­թաց­քում ֆուտ­բո­լա­սեր­նե­րի քա­ղա­քա­կան ակ­ցի­ա­նե­րը թե­րևս շատ լավն է­ին, բայց ու­շագ­րավ դե­տալ կար: Մար­զա­դաշ­տում Ար­ցա­խի բա­զում դրոշ­նե­րի հետ մեկ­տեղ կար նա­և «Նե­մե­սիս» հսկա­յա­կան պաս­տա­ռը: Իսկ «նե­մե­սի­սը», ինչ­պես հայտ­նի է, մեր ազ­գի` լի­ար­ժեք պե­տա­կա­նու­թյուն չու­նե­նա­լու շրջա­նի գոր­ծիք էր, ո­րը դար­ձել էր ոչ ակ­տո­ւալ 1991-ին: Եվ այդ կա­րգա­խո­սի վե­րա­դար­ձը հու­շում է ոչ այն­քան լա­վա­տե­սա­կան բա­ներ:

Ի դեպ, նույն ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան վե­րա­բե­րյալ Սերժ Սարգ­սյանն իր վեր­ջին ճե­պազ­րույ­ցում նկա­տեց. «Մեր ժա­մա­նակ ֆուտ­բո­լա­յին դի­վա­նա­գի­տու­թյան ըն­թաց­քում գնդա­կը մնաց Թուր­քի­ա­յի դաշ­տում, սրանց դեպ­քում, ցա­վոք, թուր­քա­կան բայ­րաք­թար­նե­րը հայտն­վե­ցին մեր երկ­րում»: Եր­րորդ նա­խա­գա­հը նա­և ոչ մի­այն ար­ձա­նագ­րեց, որ կա­պի­տու­լյանտ­նե­րի հիմ­նա­կան ու­ժեղ կողմն ա­մո­թի իսպառ բա­ցա­կա­յու­թյունն է, և Նի­կո­լի ա­սած­նե­րը լկտի սուտ են, այ­լև հա­մա­ռո­տա­կի բա­զում փաս­տեր ներ­կա­յաց­րեց: Մաս­նա­վո­րա­պես` մենք մար­տա­կան պատ­րաս­տու­թյան վրա ա­վե­լի շատ զի­նամ­թերք ենք օգ­տա­գոր­ծել, քան այս իշ­խա­նու­թյուն­նե­րը ձեռք են բե­րել եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում: Ի՞նչ է­ին հայ­տա­րա­րում այս իշ­խա­նու­թյուն­նե­րը. նրանք ա­սում է­ին, որ ի­րենք այս եր­կու տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք են բե­րել այն­քան զին­տեխ­նի­կա, որ­քան նա­խորդ տա­սը տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք չի բեր­վել: Փաս­տը մնում է փաստ, որ այս իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից ձեռք բեր­ված ահ­ռե­լի քա­նա­կու­թյամբ զին­տեխ­նի­կա­յի մա­սին կա մի­այն խո­սակ­ցու­թյուն, իսկ խո­սակ­ցու­թյու­նը ի­րենց սի­րած հռե­տո­րա­բա­նու­թյամբ է, այն է՝ ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի:

Դե, իսկ եր­րորդ նա­խա­գա­հի ար­ձա­նագ­րու­մը, որ «հին­գե­րորդ շա­րա­սյու­նե­րի» մա­սին այդ­քան դա­տար­կա­խո­սող Նի­կո­լը ինքն է գլխա­վո­րում այդ «հին­գե­րորդ շա­րա­սյու­նը»` չոր փաստ է: Օ­րի­նակ, մինչ սրանք ընտ­րող­նե­րի ա­զատ կամ­քի վրա է­ին բռնա­նում, ա­զե­րի­նե­րը կտրե­ցին նա­և այն գրուն­տա­յին ճա­նա­պար­հը, ո­րով գո­նե փոքր քա­նա­կով ինչ-որ բան էր հասց­վում Ար­ցախ: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նը. «Ադրբե­ջան­ցի­ներն ա­ռաջ են ե­կել այն­քան, որ­քան նրանց անհ­րա­ժեշտ է ե­ղել և այդ ուղ­ղու­թյամբ լրա­ցու­ցիչ շարժ­վե­լու խնդիր ա­ռանձ­նա­պես չու­նեն:

Ա­ռաջ են ե­կել, դիր­քա­վոր­վել են, ամ­րա­շի­նա­կան աշ­խա­տանք են տա­րել ու վե­րահս­կում են կա­րև­որ ճա­նա­պար­հը, իսկ մնա­ցածն ար­դեն երկ­րոր­դա­կան է:

Ինչ պետք է ար­վեր, դա պետք է լի­ներ մին­չև այս ա­ռա­վոտ, բայց դա տե­ղի չի ու­նե­ցել, իսկ նա­խա­դե­պա­յին տե­սան­կյու­նից, որ­տեղ դրանք վեր­ջին 2.5 տա­րում մտել են` դուրս չեն ե­կել, բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ կան:

Այս­պի­սի ծանր ի­րադ­րու­թյուն­նե­րը հա­ջոր­դե­լու են մե­կը մյու­սին, քա­նի Ադր­բե­ջա­նին դի­մա­կա­յե­լու լուրջ եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րու­թյուն չկա»:

Ռազ­մա­վա­րու­թյուն չի լի­նի, քա­նի դեռ սրանք կան: Եվ ընդ­հա­կա­ռա­կը` սրանք Հա­յաս­տա­նը խա­ղա­լիք են դարձ­նում: Օ­րի­նակ, Հա­ա­գա­յի դա­տա­րա­նի կող­մից Պու­տի­նին կա­լա­նա­վո­րե­լու օր­դեր տա­լուց ան­մի­ջա­պես հե­տո Հռո­մի կա­նո­նա­գի­րը ՍԴ-ով սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­չե­լը հենց դա է: Սա­կայն կար­ծում ենք, որ սրանք նա­և հե­ռա­հար նպա­տակ ու­նեն` Ար­ցախ ա­զա­տագ­րած բո­լոր ա­կա­նա­վոր գոր­ծիչ­նե­րին հանձ­նել Հա­ա­գա­յի դա­տա­րան` որ­պես «պա­տե­րազ­մի հան­ցա­գործ», ու դրա­նով գլխա­տել ցան­կա­ցած ներ­քին դի­մադ­րու­թյուն: Սրան­ցից սպա­սե­լի է:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում