Մոսկվան կարող է միջուկային զենք նաեւ Իրանում տեղակայել

Վերլուծություն

Ա­լի­ե­ւը, ինչ­պես ցույց տվեց ե­րեկ­վա հեր­թա­կան ա­ռաջ­խա­ղաց­ման փոր­ձը, դեռ տա­տա­նում­նե­րի մեջ է` հար­ձակ­վե՞լ, թե` ոչ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=251877&l=am): Սա­կայն բա­ցի ի­րեն ուղ­ղա­կի­ո­րեն ուղղ­ված ազ­դակ­նե­րից, վեր­ջին օ­րե­րին այլ դրվագ­ներ եւս նկատ­վե­ցին, ո­րոնք եւս Բա­քուն չի կա­րող հա­շիվ­նե­րից հա­նել:

Այդ դրվագ­նե­րից մեկն օ­րերս Սի­րի­ա­յում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­նե­րի վրա ի­րա­կա­նաց­ված գրոհն է­ր: Նման հար­ված­ներ է­լի են ե­ղել, սա­կայն այս մե­կի ա­ռանձ­նա­հատ­կու­թյունն այն էր, որ Թեհ­րանն ու Դա­մաս­կոսն ան­գամ չմտա­ծե­ցին թաքց­նել, որ ու­նե­ցել են ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյուն:

Ա­վե­լին, այդ հար­ձակ­ման հետ կապ­ված, ի պա­տաս­խան Բայ­դե­նի հրա­մա­նին` հար­ձակ­վել Սի­րի­ա­յում ի­րա­նա­կան ու­ժե­րի հետ կապ­ված թի­րախ­նե­րի վրա, այդ երկ­րում Ի­րա­նի խորհր­դատ­վա­կան կենտ­րո­նը հան­դես ե­կավ ծայ­րա­հեղ կոշտ պա­տաս­խան հայ­տա­րա­րու­թյամբ. «Մենք զգու­շաց­նում ենք ա­մե­րի­կյան թշնա­մուն. մենք ա­ռա­վե­լու­թյուն ու­նենք եւ կա­րող ենք պա­տաս­խա­նել, ե­թե Սի­րի­ա­յում մեր կա­յանք­նե­րը եւ ու­ժե­րը հար­ձակ­ման են­թարկ­վեն»:

Մի ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ սա ծայ­րա­հեղ հանդգ­նու­թյուն կա­րող էր թվալ: Սա­կայն այս ան­գամ Վա­շինգ­տո­նը գե­րա­դա­սեց ա­րա­գո­րեն երկ­րորդ պլան մղել տե­ղի ու­նե­ցա­ծը, ինչ­պես նա­եւ այն խո­սակ­ցու­թյուն­նե­րը, թե մո­տա­վո­րա­պես նույն հատ­ված­նե­րում` Ա­բու Քա­մա­լում ռու­սա­կան բա­նա­կի  հետ եւս բա­խում է ե­ղել: Եվ դա իր տրա­մա­բա­նու­թյունն ու­նի:

Նախ, ի պա­տաս­խան Վա­շինգ­տո­նը կա­րող էր մի­այն անց­նել խո­շոր հար­ված­նե­րի: Բայց կար­ծես թե գնա­հա­տե­ցին, որ Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ար­շա­վի մա­սին խո­սե­լը մի բան է, այդ հար­վածն ի­րա­կա­նաց­նե­լը` բո­լո­րո­վին այլ բան:

Երկ­րոր­դը, բա­զա­նե­րին ի­րա­կա­նաց­րած հրթի­ռա­յին եւ ա­նօ­դա­չու­նե­րի հար­ված­նե­րը մեկ ու­շագ­րավ փաստ ջրի ե­րես հա­նե­ցին: Հար­ված­նե­րը ցույց տվե­ցին, որ ՀՕՊ-ը գործ­նա­կա­նում ան­զոր է գտնվել: Եվ այդ փաստն ա­ռա­վել շատ, քան բուն հար­ձա­կու­մը, ԱՄՆ-ում մտա­հո­գու­թյուն­նե­րի տե­ղիք են տվել: Օ­րի­նակ, ըստ New York Times-ի` ԱՄՆ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հե­տաքն­նում է, թե ին­չու է ռազ­մա­բա­զա­յի հա­կա­օ­դա­յին պաշտ­պա­նու­թյան «հիմ­նա­կան հա­մա­կար­գը խա­փան­վել», երբ ի­րա­նա­կան ա­նօ­դա­չու թռչող սար­քը խո­ցել է օ­բյեկ­տը: Սա­կայն այլ` հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ան­կախ աղ­բյուր­ներ ակ­նար­կում են, որ ՀՕՊ հա­մա­կար­գի խա­փան­ման մա­սին լու­րը «բլեֆ» է, որ ոչ մի խա­փա­նում չի ե­ղել, պար­զա­պես հա­մա­կար­գը չի կա­րո­ղա­ցել կան­խել հար­ձա­կու­մը: Իսկ այս փաս­տը խոս­տո­վա­նե­լու դեպ­քում հե­տե­ւանք­նե­րը բարդ են լի­նե­լու: Նախ, ա­մե­րի­կյան ՀՕՊ տեխ­նո­լո­գի­ա­յի շուրջ մի­ջազ­գա­յին զեն­քի շու­կա­նե­րում կա­ռուց­ված լե­գեն­դը դրա­նով կփլուզ­վի` հաս­կա­նա­լի ֆի­նան­սա­կան հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Կա ա­վե­լի լուրջ խնդիր, ո­րի օ­րի­նակն Ուկ­րա­ի­նան էր: ԱՄՆ-ն էն գլխից էր քա­րո­զում` կհատ­կաց­նենք հա­կա­օ­դա­յին տեխ­նի­կա, Ուկ­րա­ի­նա­յի վի­ճա­կը մի­ան­գա­մից կկար­գա­վոր­վի: Հատ­կաց­րին, բայց ռու­սա­կան հրթիռ­նե­րը նույն հա­ջո­ղու­թյամբ խո­ցում են թի­րախ­նե­րը: Ու կա­ռուց­վեց երկ­րորդ լե­գեն­դը, թե` ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը չեն կա­րո­ղա­նում տեխ­նի­կան ճիշտ կի­րա­ռել, դրա­նից էլ ձա­խո­ղում­նե­ր կան: Բայց ա­հա Սի­րի­ա­յի ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­յում ուկ­րա­ի­նա­ցի­նե­րը չէ, որ պետք է նույն տեխ­նի­կան կի­րա­ռե­ին: Ու ե­թե հաս­տատ­վի, որ նո­րից ձա­խո­ղում կա, ա­պա դա մեծ հար­ված է դառ­նում ԱՄՆ-ի ռազ­մա­կան հե­ղի­նա­կու­թյան վրա: Եվ ա­ռաջ ե­կավ «հա­մա­կար­գը խա­փան­վե­լ» է վար­կա­ծը, ո­րը, սա­կայն, ի­րա­նա­կան աղ­բյուր­նե­րը պար­զա­պես ծաղ­րում են` «հու­սադ­րե­լո­վ» ա­մե­րի­կա­ցի­նե­րին, թե` «Շատ մի հուզ­վեք, մյուս ան­գամ մի­գու­ցե չխա­փան­վի՞»:

Ու ա­հա այս ֆո­նին էլ Պու­տի­նը հայ­տա­րա­րեց, թե. «Հու­լի­սի 1-ին մենք ա­վար­տում ենք Բե­լա­ռու­սում տակ­տի­կա­կան մի­ջու­կա­յին զեն­քի պա­հես­տա­վոր­ման կե­տի շի­նա­րա­րու­թյու­նը»: Այ­սինքն, որ Բե­լա­ռու­սում մի­ջու­կա­յին զենք կտե­ղա­կայ­վի: Ճիշտ է, ՌԴ նա­խա­գա­հը նա­եւ ման­րա­մաս­նեց, թե դա կլի­նի ռու­սա­կան զեն­քը, ոչ թե կտրա­մադ­րեն Բե­լա­ռու­սին, ո­րը կդառ­նար մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նագ­րի խախ­տում: Ի­հար­կե, ՌԴ նա­խա­գա­հի խոս­քի են­թա­տեքս­տում կա­րե­լի է նա­եւ միտք փնտրել, թե հարկ հա­մա­րե­ցին, այդ զեն­քը կտրա­մադ­րեն Բե­լա­ռու­սին, ո­րը կնշա­նա­կի մի­ջու­կա­յին զեն­քի չտա­րած­ման պայ­մա­նագ­րից դուրս գալ: Բայց այս դեպ­քում դեռ դա չէ է­ա­կա­նը: Այլ այն, որ ե­թե Ռու­սաս­տանն իր մի­ջու­կա­յին զեն­քը սկսում է տե­ղա­կա­յել իր սահ­ման­նե­րից դուրս, ա­պա ի՞նչն է խան­գա­րում, որ նա­եւ Ի­րա­նում չտե­ղա­կա­յի: Կամ, աս­ենք, Վե­նե­սո­ւե­լա­յում, ին­չո՞ւ չհի­շել Կու­բա­յի օ­րի­նա­կը: Այ­սինքն, ե­թե ա­մե­րի­կա­ցի­ներն ի­րենց ստրա­տե­գի­ա­կան ռմբա­կո­ծիչ­նե­րը թռցնում են ՆԱ­ՏՕ-ական մերձ­բալ­թյան երկր­նե­րում` Սանկտ Պե­տեր­բուր­գի ուղ­ղու­թյամբ հար­ված­նե­րի մա­նեւ­րեր են փոր­ձար­կում, ին­չո՞ւ ՌԴ-ն նույն պա­տաս­խա­նը չի կա­րող տալ:

Թե­րեւս, սա էր Պու­տի­նի հայ­տա­րա­րու­թյան ի­րա­կան ի­մաս­տը: Ա­ռա­վել եւս, որ հե­տե­ւեց ՌԴ ԱԽ քար­տու­ղար Պատ­րու­շե­ւի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե. «ՆԱ­ՏՕ-ի երկր­նե­րը եւ ԱՄՆ-ն Ուկ­րա­ի­նա­յի հա­կա­մար­տու­թյան կողմ են, չեն թաքց­նում ի­րենց հիմ­նա­կան նպա­տա­կը՝ Ռու­սաս­տա­նի պար­տու­թյունն ու դրա հե­տա­գա մաս­նա­տու­մը»: Իսկ ե­թե խոս­քը Ռու­սաս­տա­նի կոր­ծան­ման մա­սին է, ա­պա հենց ռու­սա­կան օ­րենսդ­րու­թյունն է պար­տադ­րում` գոր­ծադ­րել բո­լոր մի­ջոց­նե­րը, այդ թվում` մի­ջու­կա­յին:

Այս­պի­սով, մի կող­մից Ի­րանն է ցույց տա­լիս, թե ԱՄՆ-ի ռազ­մա­կան հե­ղի­նա­կու­թյունն ի­րեն բա­ցար­ձա­կա­պես չի մտա­հո­գում: Մյուս կող­մից` Պու­տինն է սպառ­նում մի­ջու­կա­յին շարժ կա­տա­րել դե­պի Ա­րեւ­մուտք` թի­կուն­քին զգա­լով նա­խա­գահ Սի­ի` «սի­րե­լի ըն­կե­րոջ» (Սի­ի խոս­քե­րով) շուն­չը: Ու սա նույն պա­հին, երբ Բայ­դե­նի դաշ­նա­կից­նե­րը` Իս­րա­յելն ու Ֆրան­սի­ան, բա­ռա­ցի­ո­րեն կրա­կի մեջ են, եւ նույ­նը կա­րող է լի­նել նա­եւ Գեր­մա­նի­ա­յում, քա­նի դեռ այն­տեղ «քյար­թու մարմ­նա­վա­ճառ­ներն» են ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վա­րում:

Ի՞նչ կա­նի այս ի­րա­վի­ճա­կում Բայ­դե­նը. ինչ խել­քին փչի:

Ի՞նչ կա­նի այս ի­րա­վի­ճա­կում թե­րեւս ա­վե­լի խե­լա­միտ Ա­լի­ե­ւը. թե­րեւս դեռ կփոր­ձի հաս­կա­նալ` շան­սեր ու­նի՞:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում