«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Զար­մա­նա­լի է, բայց տխուր փաստ է: Բռնցքա­մար­տիկ Է­ՐԻԿ ԻՍ­ՐԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ հայտ­նել է, որ հրա­ժար­վում է ՀՀ քա­ղա­քա­ցի­ու­թյու­նից: «Իմ սի­րե­լի հայ ազգ, ու­զում եմ ձեզ կրկին տե­ղե­կաց­նել, որ ես 2022թ. դար­ձել եմ Եվ­րո­պա­յի եւ Աշ­խար­հի չեմ­պի­ոն: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում 13 տա­րի բռնցքա­մար­տում Աշ­խար­հի չեմ­պի­ոն չենք ու­նե­ցել, իսկ ես 13 տա­րի դա­դա­րից հե­տո՝ դար­ձել եմ աշ­խար­հի չեմ­պի­ոն: Մեկ տար­վա ըն­թաց­քում դար­ձել եմ նա­եւ Եվ­րո­պա­յի չեմ­պի­ոն: Մինչ այ­սօր ինձ ոչ մի բան չեն ա­րել իմ տիտ­ղոս­նե­րի հա­մար, միշտ ու­զե­ցել եմ երկ­րի դրո­շը բարձր պա­հել, հնչեց­նել օրհ­ներ­գը: Ես հրա­ժար­վում եմ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի­ու­թյու­նից, եւ մեկ­նում եմ այլ եր­կիր՝ այն­տեղ մե­նա­մար­տե­լու: Հի­շեք Է­րիկ Իս­րա­յե­լյան ա­նու­նը եւ ազ­գա­նու­նը»,- գրել է նա: Դե ինչ ա­սես, ե­թե նի­կո­լա­կան «Նոր Հա­յաս­տա­նը» չի գնա­հա­տում եր­կիրն ու ազ­գը փառ­քի դափ­նի­նե­րով զար­դա­րող­նե­րին (այս թրքա­հար­ճե­րի պա­րա­գա­յում դա օ­րի­նա­չափ է), ա­պա դրսում գնա­հա­տող­նե­րի պա­կաս հաս­տատ չի լի­նե­լու: Պար­զա­պես, դա հեր­թա­կան ան­գամ ցույց է տա­լիս, որ Նի­կո­լի օ­րոք ե­կող «ապա­գան» այն­պի­սի վատն է, որ Հա­յաս­տա­նում ա­պա­գա չեն տես­նում կա­րող և վառ ան­հատ­նե­րը: Քա­նի-քա­նի չեմ­պի­ոն­ներ հու­սա­հատ հե­ռա­ցել են, և քա­նի-քա­նի­սը դեռ կհե­ռա­նան...

Իսկ ՔՊ-ական­ներն ընկ­նա­վոր­վել են ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րի խայ­տա­ռակ պատ­կե­րը մա­մու­լում հրա­պա­րա­կե­լուց: Հա­մայնք­նե­րում տե­ղի ու­նե­ցած ընտ­րա­կեղ­ծա­րա­րու­թյու­նը Նի­կո­լի ա­մե­նա­մեղմ մեղքն է. ընտ­րա­կեղ­ծիքն ի՞նչ է՝ Ար­ցա­խը Իլ­համ­ին նվի­րե­լու հետ հա­մե­մա­տած կամ Սյու­նի­քի հանձ­նու­մը նա­խա­պատ­րաս­տե­լու դի­մաց… բայց ա­րի ու տես, որ ԶԼՄ-նե­րի հաս­ցե­ին սպառ­նա­լիք­ներ են հնչում: Ոմն ՎԱ­ՀԱԳՆ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԸ զար­մա­նա­լի­ո­րեն «խայ­տա­ռակ հա­կա­օ­րի­նա­կան ու հա­կա­ի­րա­վա­կան պահ­ված­քի» մե­ղադ­րանք է հնչեց­րել ընդ­դի­մա­դիր ԶԼՄ-նե­րին ու սոց­ցան­ցա­յին օգ­տա­տե­րե­րի հաս­ցե­ին՝ բո­լո­րին մե­ղադ­րե­լով ՏԻՄ ընտ­րու­թյուն­ներն իբր ան­հիմն կեր­պով վար­կա­բե­կե­լու մեջ: Տհաճ դեմ­քով սույն հա­կա­հի­գի­ե­նիկ նի­կո­լա­կա­նը թուր­քի ջրա­ղա­ցին ջուր չլցնող ԶԼՄ-նե­րին սպառ­նա­ցել է դա­տի տալ հատ-հատ ու ՔՊ-ի «պա­տի­վը» պաշտ­պա­նել դա­տա­րա­նում՝ պնդե­լով, որ ի­րենց վրա շառ են ա­նում, ընտ­րու­թյուն­նե­րը ե­ղել են ար­դա­րու­թյան մարմ­նա­ցում: Ա­ռա­ջին ան­գամ չէ, որ այս կամ այն ՔՊ-ակա­նը սպառ­նա­լիք­ներ է հնչեց­նում ԶԼՄ-նե­րի հաս­ցե­ին՝ սպառ­նա­լով դատ-դա­տա­րան­նե­րով, իսկ ո­րոշ դեպ­քե­րում՝ ինք­նա­դա­տաս­տան­նե­րով: Զար­մա­նա­լի պահ­վածք, որ հա­տուկ կա­րող է լի­նել թե­րևս մի­այն չկա­յա­ցած խու­լի­գան­նե­րին, ում խու­լի­գան է դարձ­րել խուն­տա­յի մաս կազ­մե­լը, այ­լա­պես նրանք ոչ ո­քի չէ­ին էլ հե­տաքրք­րի:

Քա­ղա­քա­գետ ՀՐԱՆՏ ՄԵ­ԼԻՔ-ՇԱՀ­ՆԱ­ԶԱ­ՐՅԱՆՆ էլ զար­ման­քով հար­ցադ­րում է. «Ախր ինչ­պե՞ս կա­րող է թշնա­մին գալ ու ան­խո­չըն­դոտ փա­կել Ար­ցա­խը սնու­ցող վեր­ջին մա­զա­նոթ­նե­րը: Ինչ­պե՞ս: Նման բան չի կա­րող ու չպի­տի լի­նի: Եվ սա պետք է մեր է­լի­տա­նե­րի ո­րո­շու­մը դառ­նա: Ժո­ղո­վուրդն էլ թող ի­մա­նա, որ իր ճա­կա­տագ­րի տնօ­րի­նո­ղը հենց է­լի­տա­նե­րը պետք է լի­նեն: Այլ ոչ թե խա­ժա­մու­ժը: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում մեզ նոր կո­տո­րած­ներ են սպաս­վում: Ու սա էլ մեր ժո­ղո­վուր­դը պետք է լավ ի­մա­նա: Եվ ե­թե վա­խե­նանք մարդ­կանց ա­սել այս պարզ ճշմար­տու­թյուն­նե­րը, ա­պա հենց մենք կդառ­նանք ժո­ղովր­դի ա­ռա­ջին գե­րեզ­մա­նա­փո­րը: Ես չեմ ու­զում նման դեր ստանձ­նել: Հու­սով եմ՝ դուք էլ...»: Քա­ղա­քա­գետն ի­րա­վա­ցի­ո­րեն ար­ձա­նագ­րում է. «Հա­յաս­տա­նի խնդիր­նե­րի աղ­բյու­րը Ռու­սաս­տա­նում, Եվ­րո­պա­յում և Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րում չէ: Ա­վե­լին՝ այն նույ­նիսկ Ադր­բե­ջա­նում, Թուր­քի­ա­յում կամ Ի­րա­նում չէ: Մեր խնդիր­նե­րի պատ­ճա­ռը հենց մենք ենք: Մենք հենց ինք­ներս տե­ղով խնդիր ենք: Նի­կո­լը վկա»: Ա­յո՛, Նի­կո­լը լուս­նից կամ Մար­սից չի ըն­կել մեր գլխին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան