Նիկոլյան Հայաստանը` «դեմոկրատական անդունդի» շեմին

Վերլուծություն

Այ­սօր մեկ­նար­կում է Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի կազ­մա­կեր­պած երկ­րորդ «ժո­ղովր­դա­վա­րու­թյան գա­գաթ­ա­ժո­ղո­վը», ո­րի ար­դյուն­քում, ինչ­պես հայ­տա­րա­րել է Պետ­դե­պար­տա­մեն­տը, Վա­շինգ­տո­նը կա­րա­գաց­նի աշ­խար­հի, այս­պես կոչ­ված, ժո­ղովր­դա­վա­րա­կան նո­րա­ցու­մը: Գա­գաթ­ա­ժո­ղո­վի մաս­նա­կից շուրջ 120 երկր­նե­րի շար­քում տա­րա­ծաշր­ջա­նից կմաս­նակ­ցեն Հա­յաս­տա­նը եւ Վրաս­տա­նը:

ՏԱ­ՐԱ­ԾԱՇՐ­ՋԱ­ՆԻ ՄԻ­ԱԿ «ԴԵ­ՄՈԿ­ՐԱ­ՏԸ»

Մի­գու­ցե Հա­յաս­տա­նում ո­մանք կո­գե­ւոր­վեն` տե­սա՞ք, բռնա­պետ Ա­լի­ե­ւին չեն թող­նում «ժո­ղովր­դա­վա­րու­թյան փա­րոս» հան­դի­սա­ցող գա­գա­թա­ժո­ղո­վին: Շտա­պենք նման տրա­մադ­րու­թյուն­ներ ու­նե­ցող­նե­րին հի­աս­թա­փեց­նել` Ա­լի­եւն ինքն այդ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լու  ո­րե­ւէ ցան­կու­թյուն չի հայտ­նել: Ընդ ո­րում, դա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ գա­գա­թա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ Վա­շինգ­տո­նը հրա­ժար­վում է բռնա­պետ Հեյ­դա­րո­վի­չին ռազ­մա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ծրագ­րե­րից:

Ինչ վե­րա­բե­րում է Վրաս­տա­նին, ա­պա Սպի­տակ տան Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խորհր­դի ժո­ղովր­դա­վա­րու­թյան գծով տնօ­րեն Ռոբ Բերշ­չինս­կին այս մեկ­նա­բա­նու­թյունն է տվել. «Մենք հստակ հայտ­նել ենք մեր մտա­հո­գու­թյուն­նե­րը Վրաս­տա­նում ժո­ղովր­դա­վա­րա­կան հե­տըն­թա­ցի վե­րա­բե­րյալ: Վրաս­տա­նի նա­խա­գա­հին վեր­ջերս ըն­դու­նե­ցինք այս­տեղ՝ ԱՄՆ-ում: Նա Վրաս­տա­նի եվ­րա­ատ­լան­տյան ձգտում­նե­րի կա­րե­ւոր ձայ­նե­րից է եւ կներ­կա­յաց­նի մեր կող­մից հրա­վիր­ված եր­կի­րը «Հա­նուն ժո­ղովր­դա­վա­րու­թյան» գա­գաթ­ա­ժո­ղո­վին»: Պա՞րզ է, հրա­վի­րել են Վրաս­տա­նին ոչ թե որ­պես մի­աս­նա­կան պետու­թյան, այլ մի­այն դրա իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի սե­փա­կան «շպի­ոն­նե­րին»:

Ցու­ցադ­րա­բար չեն հրա­վի­րել նա­եւ Թուր­քի­ա­յին: Սա էլ հաս­կա­նա­լի է. Էր­դո­ղա­նին Վա­շինգ­տո­նում չեն սի­րում եւ հենց նրան կա­րո­ղա­ցան հե­ռաց­նել, Թուր­քի­ան ան­մի­ջա­պես կդառ­նա «նոր­մալ դե­մոկ­րա­տա­կան» եր­կիր:

Մեր հա­րե­ւան­նե­րից վեր­ջի­նը` Ի­րա­նը, հաս­կա­նա­լի է, մի­այն ե­րա­զում կա­րող է տես­նել «դե­մոկ­րա­տի­ա­յի այդ փա­րո­սին» մաս­նակ­ցու­թյան հրա­վե­րը: Բայց դե Ի­րանն էլ մշտար­թուն պե­տու­թյուն է, ե­րազ­ներ չի տես­նում:

Нет описания фото.

Այս­պի­սով, մեր տա­րա­ծաշր­ջա­նում մի­այն Նի­կոլն է, որ լի­ար­ժեք կեր­պով կա­րող է այդ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել: Դա լա՞վ է, թե` վատ: Ի­հար­կե, կա­րող են հա­մո­զել, թե դա մեծ հար­թակ է, պետք է ա­ռի­թից օգտ­վել եւ մեր խնդիր­նե­րը ներ­կա­յաց­նել: Մի­այն թե ա­ռանց այդ հար­թա­կի էլ, մեր խնդիր­նե­րի մա­սին մե­զա­նից էլ լավ տե­ղյակ են բո­լոր նրանք, ով­քեր կա­րող են ինչ-որ բան փո­խել: Այդ թվում` գա­գա­թա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ ԱՄՆ-ն, ո­րը, կրկնենք, բա­ցա­հայ­տո­րեն խո­սում է գա­գա­թա­ժո­ղո­վին չհրա­վիր­ված Ա­լի­ե­ւին զենք ու ՆԱ­ՏՕ-ական բա­զա­ներ տա­լու մա­սին: Այ­սինքն, կներ­կա­յաց­վեն այդ հար­թա­կում մեր խնդիր­նե­րը, թե չեն ներ­կա­յաց­վի, դա բա­ցար­ձա­կա­պես բան չի փո­խում: Դա, ի­հար­կե, պարզ հաս­կա­նում է նա­եւ Նի­կո­լը, նա­եւ, որ խնդիր­ներ ներ­կա­յաց­նե­լը սո­վո­րա­կան «բլեֆ» է` այդ մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցե­լը բա­ցատ­րե­լու հա­մար: Ու­րեմն, ի­րա­կա­նում ի՞նչ է ցույց տա­լիս այդ մաս­նակ­ցու­թյու­նը, ո՞րն է դրա իս­կա­կան նպա­տակը, ու կա­րո՞ղ են հե­տե­ւանք­ներ լի­նել, փոր­ձենք հաս­կա­նալ:

ՆՈՐ ՋՐԲԱ­ԺԱՆ

Նախ ֆիք­սենք, թե առ­հա­սա­րակ որն է այդ գա­գա­թա­ժո­ղո­վի ի­րա­կան ի­մաս­տը:

Բնա­կա­նա­բար, դրա մաս­նա­կից­նե­րի թվում չեն ո՛չ Ռու­սաս­տա­նը եւ ո՛չ էլ` Չի­նաս­տա­նը: Ա­վե­լին, ՌԴ ԱԳՆ-ն վստահ է, որ գա­գա­թա­ժո­ղո­վի ի­մաս­տը հենց Մոսկ­վա­յին եւ Պե­կի­նին հա­կազ­դելն է: Ըստ այդմ, որ Վա­շինգ­տոնն այսկերպ փոր­ձում է. «Բո­լո­րին ստի­պել` աշ­խար­հին նա­յել «կա­նոն­նե­րի վրա հիմն­ված կար­գի» պրիզ­մա­յով, ո­րը ծա­ռա­յում է Վա­շինգ­տո­նի գլո­բալ շա­հե­րին: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, խոս­քը գնում է գա­ղա­փա­րա­կան հար­թա­կի ձե­ւա­վոր­ման մա­սին՝ պայ­քա­րե­լու նրանց դեմ, ում դեմ  ա­մե­րի­կյան քա­ղա­քա­կան է­լի­տան փոր­ձում է պի­տա­կա­վո­րել որ­պես «ավտոկ­րատ»: Սա ա­ռա­ջին հեր­թին վե­րա­բե­րում է Ռու­սաս­տա­նին եւ Չի­նաս­տա­նին»:

Այս­պի­սով, Մոսկվան հա­մոզ­ված է, որ գա­գա­թա­ժո­ղո­վի հիմ­նա­կան նպա­տակն այն է, որ ԱՄՆ-ն ստեղ­ծի «աշխար­հա­քա­ղա­քա­կան բա­րի­կադ­ներ», որն աշ­խար­հը կբա­ժա­նի եր­կու հատ­վա­ծի` ի­րեն են­թա­կա­նե­րի, այն է` «դե­մոկ­րա­տի­ա­յի ջա­տա­գով­նե­րի» եւ Մոսկ­վա­յի ու Պե­կի­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցող­նե­րի, այն է` «բռնա­պե­տա­կան ռե­ժիմ­նե­րի»: Հա­մե­նայն­դեպս, ԱԴԾ նախ­կին տնօ­րեն, Անվ­տան­գու­թյան խորհր­դի քար­տու­ղար, այ­սինքն` Ռու­սաս­տա­նի ա­մե­նա­տե­ղե­կաց­ված ան­ձան­ցից մե­կը` Նի­կո­լայ Պատ­րու­շե­ւը վստահ է, որ մո­տա­վո­րա­պես հենց հի­շա­տակ­ված տեր­մի­նա­բա­նու­թյան շրջա­նակ­նե­րում էլ Վա­շինգ­տոնն ա­ռաջ կտա­նի աշ­խար­հի «բա­րի­կա­դա­վոր­ման» այդ գոր­ծըն­թա­ցը: «Դա կլի­նի հեր­թա­կան հա­վա­քը հա­մաշ­խար­հա­յին կար­գի հա­մար, որ­տեղ Վա­շինգ­տո­նը ցան­կա­նում է ընդ­միշտ կենտ­րո­նա­կան դեր խա­ղալ: Իսկ այ­լա­խոհ­նե­րին, սպաս­վում է, որ կպցնեն «ոչ ժո­ղովր­դա­վա­րա­կան պե­տու­թյուն­ներ» պի­տա­կը: Հեր­թա­կան ան­գամ կազ­մա­կեր­պիչ պե­տու­թյուն­ներն  ի­րենց կհռչա­կեն մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի պաշտ­պան­ներ, մինչ­դեռ ան­պայ­ման կհայ­տա­րա­րեն, որ աշ­խար­հը պետք է ապ­րի ի­րենց կա­նոն­նե­րով: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի դեմ ամ­բի­ո­նից կհնչեն գի­տակ­ցա­բար կեղծ մե­ղադ­րանք­ներ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի եւ կո­ռուպ­ցի­ա­յի վե­րա­բե­րյալ, բայց, ինչ­պես միշտ, նրանք աչք կփա­կեն ի­րա­կան ցե­ղաս­պա­նու­թյան եւ ֆի­նան­սա­կան խար­դա­խու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք կա­տար­վել են Սպի­տակ տան հա­վա­նու­թյամբ…»,- պնդում է Պատ­րու­շե­ւը:

Սա­կայն, ըստ ՌԴ ԱԽ քար­տու­ղա­րի, աշ­խար­հը «սե­ւե­րի ու սպի­տակ­նե­րի» (Հայ­կո­յի ա­կան­ջը կան­չի, տես­նես սո­րո­սա­ծին ա­ներ-հայ­րի­կը Չե­խի­ա­յում ի­րեն ո՞նց է զգում) բա­ժա­նե­լը ինք­նան­պա­տակ չէ: Ու­րեմն, ո՞րն է նման գա­գա­թա­ժո­ղով սար­քե­լու՝ ԱՄՆ-ի հիմ­նա­կան նպա­տա­կը:

Նախ նա զգու­շաց­նում է, որ մաս­նա­կից շուրջ 120 երկր­նե­րը կսխալ­վեն, ե­թե այդ մաս­նակ­ցու­թյան հաշ­վին փոր­ձեն ի­րենց ար­տո­նյալ­նե­րի տեղ դնել. «Կեղ­ծա­վո­րա­բար խո­սե­լով ընտ­րու­թյան ա­զա­տու­թյան մա­սին՝ ԱՄՆ-ն, որն ի­րեն նշա­նա­կել է աշ­խար­հի գլխա­վոր դիկ­տա­տոր, ի­րա­կա­նում պար­զա­պես կծաղ­րի այն երկր­նե­րին, որ­տեղ նրանց կող­մից ոտ­նա­հար­վում են ինք­նիշ­խա­նու­թյունն ու ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը…»:

«ՀԱՅԴԵ ՓԱ­ՐԻ­ԶԻՑ» Ա­ՌԱՋ

Այդ­պե՞ս է, թե` ոչ, դա հար­ցի մի կողմն է, ո­րին դեռ կհաս­նենք: Հի­մա պար­զա­պես փաս­տենք. ՌԴ-ն (Չի­նաս­տա­նին չմո­ռա­նանք) այդ գա­գա­թա­ժո­ղովն ըն­կա­լում է, որ­պես ջրբա­ժան, եւ դրա շե­մին հստակ բո­լո­րին ներ­կա­յաց­նում է իր այդ պատ­կե­րա­ցու­մը, ո­րը նա­եւ ակ­նարկ է, որ հե­տայ­սու կգոր­ծի այդ պատ­կե­րա­ցում­նե­րին հա­մա­պա­տաս­խան:

Ա­հա այս ֆո­նին, մաս­նա­վո­րա­պես մեր տա­րա­ծաշր­ջա­նում, Վրաս­տանն ի­րեն դրսե­ւո­րում է՝ որ­պես «յոթ մոր կաթ ու­տող գառ»: Նա­խա­գա­հը կմաս­նակ­ցի, կա­ռա­վա­րու­թյու­նը` ոչ, եւ կախ­ված հե­տա­գա զար­գա­ցում­նե­րից, կկա­րո­ղա­նա հան­գիստ այս կամ այն կողմ գնալ: Իսկ դա «ոտա­տակ չմնա­լու» ե­րաշ­խիք է: Թուր­քիան եւ Ադր­բե­ջա­նը սե­փա­կան բլո­կի մեջ են` վստահ լի­նե­լով, որ հաղ­թող գե­րու­ժը, որն էլ լի­նի, կգե­րա­դա­սի նրանց հետ պայ­մա­նա­վոր­վել եւ ոչ թե ու­ժի դիր­քե­րից խո­սել: Մեր մյուս հա­րե­ւան Ի­րա­նը վա­ղուց է դիր­քա­վոր­վել, ու հի­մա պատ­րաստ է մին­չեւ վերջ իր դիր­քը պաշտ­պա­նել:

Իսկ ա­հա նի­կո­լյան Հա­յաս­տա­նը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի իր բա­զում քայ­լե­րով (արցա­խյան խա­ղե­րից մին­չեւ Հռո­մի ստա­տու­տի հաս­տատ­ման քայ­լեր) ու հի­մա էլ` կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նի «մի­ակ լի­ար­ժեք դե­մոկ­րա­տի» կար­գա­վի­ճա­կի հա­վակ­նու­թյուն­նե­րով  ի ցույց է դնում հստակ դիր­քո­րո­շում: Ու սա այն դեպ­քում, երբ ՌԴ-ն Հռո­մի ստատու­տի հետ կապ­ված ան­ցել է ա­մե­նա­բա­ցա­հայտ սպառ­նա­լիք­նե­րին. «Մոսկ­վան բա­ցար­ձա­կա­պես ա­նըն­դու­նե­լի է հա­մա­րում պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի՝ Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի Հռո­մի ստա­տու­տին մի­ա­նա­լու ծրագ­րե­րը Ռու­սաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան դեմ ՄՔԴ-ի վեր­ջին ա­նօ­րի­նա­կան եւ ի­րա­վա­բա­նո­րեն ան­վա­վեր «օրդեր­նե­րի» ֆո­նին… Հայ գոր­ծըն­կեր­նե­րին զգու­շաց­վել է Մոսկ­վա­յի հետ երկ­կողմ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա ի­րենց հնա­րա­վոր քայ­լե­րի ծայ­րա­հեղ բա­ցա­սա­կան հե­տե­ւանք­նե­րի մա­սին»: Մո­տա­վո­րա­պես նույնկերպ կա­րե­լի է գնա­հա­տել նա­եւ «Տա­շիր» ըն­կե­րու­թյուն­նե­րի խմբի եւ Հայ գոր­ծա­րար­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ա­յի ղե­կա­վար Սամ­վել Կա­րա­պե­տյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե` ան­թույ­լատ­րե­լի է նման խա­ղե­րով վտան­գել Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի դա­րա­վոր բա­րե­կա­մա­կան կա­պերն ու եր­կու երկր­նե­րի ժո­ղո­վուրդ­նե­րի գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ու կա­րե­լի է կռա­հել, թե Կա­րա­պե­տյա­նի այդ դեռ նա­խազ­գու­շաց­նող մտքե­րը որ­տե­ղից են գա­լիս: Չնա­յած, երբ այս վի­ճա­կում տե­ղի իշ­խա­նա­վոր­նե­րը Ադր­բե­ջա­նին զի­նել պատ­րաստ­վող ԱՄՆ-ի կազ­մա­կեր­պած «դե­մոկ­րա­տի­ա­յի գա­գա­թա­ժո­ղո­վի» մեջ են թա­թախ­վում, դա ար­դեն Հա­յաս­տա­նի լի­նել-չլի­նե­լու մա­սին հար­ցադ­րում­ներն են բե­րում ա­մե­նա­ա­ռաջ­նա­յին օ­րա­կարգ…

Ի՞նչ է, տե­ղի ո­րոշ իշ­խա­նա­վոր­ներ հույս ու­նեն «Հայդե Փա­րիզ» տակ­տի­կա­յո՞վ գոր­ծել, ու մի­գու­ցե ստաց­վի՞, թե­եւ Փա­րիզն էլ է կրակ­նե­րի մեջ: Բայց դրա­նից հե­տո ի՞նչ կմնա Հա­յաս­տա­նից…

Չնա­յած, ե­րե­ւի նույ­նը, ինչ մնաց 1920թ.-ի «Հայդե Փա­րի­զից» հե­տո:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում