«Փաստ». Պարոնա՛յք, մեզ մոտ «ռևիզոր» է գալու

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չէ՛, հումոր չկա, ամենայն լրջությամբ, պարոնա՛յք, իրոք Հայաստան «ռևիզոր» է գալու: Այն էլ՝ ոչ թե ինչ-որ մի կորած-մոլորած, այլ եվրո՛-ռևիզոր: Նա առայժմ Միջին Ասիայի երկրներում է շրջում, բայց ասել է, որ Երևան էլ է մտադիր այցելել: Համենայն դեպս, պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ'Սալիվանը Բիշքեկում բրիֆինգ է ունեցել և խոսել իր առաքելության մասին: Եթե խիստ կարճ, ապա ԵՄ այդ հատուկ ներկայացուցչի առաքելությունն այն է, որ կասկածելի երկրներում տեսնի՝ արդյոք պահպանո՞ւմ են Ռուսաստանին տնտեսապես չոքացնելու համար իրենց սահմանած պատժամիջոցները, թե՞ հակառակը՝ Ռուսաստանին օգնում են շրջանցել այդ պատժամիջոցները և դիմադրել, այլ ոչ թե գետնատարած փռվել ու հանձնվել Արևմուտքի «քաղաքակիրթ» ողորմածությանը:

Հասկանալի է, իհարկե, որ Օ'Սալիվանը նախատեսում է այցելել նաև Հայաստան: Դրա համար ԵՄ հատուկ ներկայացուցիչը պատճառներ ունի. նախ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ԵԱՏ միության մեջ է, երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի խոշոր առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Թեպետ ուղիղ խոսքով նման բան չի ասվում, բայց հասկանալի է, որ ԵՄ-ի հետապնդած խնդիրը Ռուսաստանի հնարավոր բոլոր «օդերը փակելն» է: Եվ «ռևիզոր»- հատուկ ներկայացուցիչն էլ խնդիր ունի հետևել, թե որ երկրներն ու ինչպես են շրջանցում այդ նպատակին ուղղված իրենց սահմանած պատժամիջոցները:

Թե, ասենք, Ռուսաստանի հետ Հայաստանի կամ, օրինակ՝ Ղրղըզստանի տնտեսական կապերի խաթարումն ինչպե՞ս կանդրադառնա տվյալ երկրների տնտեսությունների ու ժողովուրդների սոցիալական վիճակի վրա, դա ԵՄ-ին ընդհանրապես չի հետաքրքրում: Ճիշտ է, կարծես դեռ մոտ մեկ ամիս (գուցե՝ ավելի) կա, մինչ «ռևիզորը» հասնի Հայաստան, բայց հետաքրքիր կլինի տեսնել, թե օրվա իշխանության ներկայացուցիչներն ինչպես են զգաստ կանգնած հաշվետու լինում ԵՄ հատուկ ներկայացուցչին: Ու ի՞նչ են զեկուցելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին