Նիկոլի հերթական մոնիպուլյացիան

Տնտեսություն

Ա­ռևտ­րի շրջա­նա­ռու­թյու­նը, ըստ տնտե­սա­կան ա­ճի ցու­ցա­նի­շի (ՏԱՑ), մո­տա­վո­րա­պես 18 տո­կոս աճ է ու­նե­ցել, ին­չը ոչ մի­այն ֆի­զի­կա­կան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­ման հետ է կապ­ված, այլ նա­և թա­փան­ցիկ ա­ռևտ­րի ցու­ցա­նիշ է:

Ե­րեկ Նի­կո­լը նո­րից դե­րի մեջ էր` փոր­ձե­լով ցույց տալ, թե իր ղե­կա­վար­ման օ­րոք ինչ հզոր տնտե­սու­թյուն է կա­ռու­ցել:

«Ուզում եմ ար­ձա­նագ­րել նա­և, որ փետր­վա­րին տնտե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նի­շը կազ­մել է 11,3 տո­կոս, ար­տա­քին ա­ռևտ­րաշր­ջա­նա­ռու­թյունն ա­ճել է 79,5 տո­կո­սով, ընդ ո­րում՝ ար­տա­հա­նու­մը՝ 2,1 ան­գամ, իսկ ներ­մու­ծու­մը՝ 163 տո­կո­սով: Շի­նա­րա­րու­թյու­նը շա­րու­նա­կում է շատ մեծ տեմ­պե­րով ա­ճել՝ 13,9 տո­կոս, ծա­ռա­յու­թյուն­նե­րը՝ 21 տո­կոս:

Ար­դյու­նա­բե­րու­թյան ա­ճը նա­խորդ տար­վա փետր­վա­րի հա­մե­մատ այս փետր­վա­րին ա­ճել է 0,7 տո­կո­սով: Մենք խնդիր ու­նենք ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում ա­վե­լի մեծ և տե­սա­նե­լի աճ ար­ձա­նագ­րել, և խնդի­րը մի­այն հան­քար­դյու­նա­բե­րու­թյան մեջ չէ, մենք ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ ենք ձև­ա­կեր­պել մեր տնտե­սու­թյան բար­դու­թյան աս­տի­ճա­նը մե­ծաց­նել»:

Ամ­փո­փե­լով՝ նա նշեց, որ ար­դեն 2 ա­միս ա­վե­լի քան 10 տո­կոս տնտե­սա­կան ակ­տի­վու­թյան ցու­ցա­նիշ ենք ար­ձա­նագ­րում: «Մաս­նա­վոր և պե­տա­կան հատ­վա­ծի ա­ռաջ­նա­յին խնդիրն է այս տեմ­պը պահ­պա­նել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք լու­ծել մեր խնդի­րը և տա­րե­կան 7 տո­կոս տնտե­սա­կան աճ ա­պա­հո­վենք»,- ա­սաց Նի­կո­լը:

Մի­այն ար­դյու­նա­բե­րու­թյան այդ խայ­տա­ռակ վի­ճա­կը պետք է բա­վա­կան լի­ներ, որ Քե­րո­բյա­նին քշեր չվաս­տա­կած հանգս­տի, ինքն էլ չխո­սեր տնտե­սու­թյան մա­սին: Ա­ռա­վել եւս, որ այս է­ժա­նա­գին մա­նի­պու­լյա­ցի­ա­նե­րով հաս­տատ եր­կիր չես զար­գաց­նի:

Ի­րա­կա­նում, դժվար չէ հաս­կա­նալ, որ վի­ճա­կը ճիշտ հա­կա­ռակն է, քան փոր­ձում է ներ­կա­յաց­նել Նի­կո­լը` իր ո­չինչ չա­սող 10 տո­կո­սա­նոց ՏԱՑ-ով: Ըն­դա­մե­նը մի քա­նի թիվ, ո­րոնք ա­մեն ինչ բա­ցատ­րում են:

Այս­պես, 2023թ. հուն­վար-փե­տրվա­րին ու­նե­ցել ենք 362 641.7 մի­լի­ոն դրա­մի ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վալ, ո­րը, ըստ վի­ճա­կագ­րու­թյան, 2022թ. հա­մե­մատ ա­ճել է 1 տո­կո­սով: Բայց ա­հա, ան­ցած տա­րի նույն հուն­վար-փետր­վա­րի հա­մար վի­ճա­կագ­րու­թյու­նը ներ­կա­յաց­րել է 365 278.3 մի­լի­ոն դրամ ծա­վալ: Ե­թե այս տար­վա ցու­ցա­նիշն ա­վե­լի փոքր է, այդ որ­տե­ղի՞ց են թե­կու­զեւ հա­մեստ` 1 տո­կո­սա­նոց, բայց այ­նո­ւա­մե­նայ­նիվ` աճ գտել. սո­վո­րա­կան «աֆյո­րա»: Գու­մա­րենք 8,1 տո­կոս գնա­ճը, եւ կստա­նանք ի­րա­կան շատ ա­վե­լի խո­րը ան­կում:

Մյուս ո­լորտ­նե­րում ինչ ա­ճեր էլ նկա­րեն, բան չի փո­խում: Օ­րի­նակ, կա­րող են Հա­յաս­տան ե­կած ռուս­նե­րի հաշ­վին ծա­ռա­յու­թյուն­նե­րի 23,5 տո­կոս (հուն­վար-փետր­վա­րին) աճ ներ­կա­յաց­նել: Բայց դրա­նից ի՞նչ, երբ ար­դյու­նա­բե­րու­թյու­նը` տե­ղա­կան ար­տադ­րո­ղը խո­րը անկ­ման մեջ է: Ին­չո՞ւ. ու­նենք 20 տո­կո­սա­նոց դրա­մի փո­խար­ժե­քի ար­հես­տա­կան աճ, ո­րը բա­ռա­ցի­ո­րեն ոչն­չաց­նում է տե­ղա­կան ար­տադ­րո­ղին: Եվ երբ այս պա­րա­գա­յում Նի­կոլն ար­տա­հան­ման 2,1 ան­գա­մա­նոց աճից է խո­սում (դո­լա­րա­յին ար­տա­հայ­տու­թյամբ, ո­րին նպաս­տել է դրա­մի 20 տո­կո­սա­նոց ա­ճը), ա­պա նա­եւ մի­գու­ցե կբա­ցատ­րի՞, թե տե­ղա­կան ար­տադ­րու­թյան խո­րը անկ­ման պա­րա­գա­յում այդ ի՞նչ է ար­տա­հան­վել: Թե՞ ա­ռանց ո­րե­ւէ պե­տա­կան ռազ­մա­վա­րու­թյան ար­տա­հան­վել է այն ա­մե­նը, ին­չը ներ­քին շու­կա­յում պա­հան­ջարկ ու­ներ, եւ դա իր հեր­թին է նպաս­տել ներ­քին գնե­րի ա­ճին:

Բանն այն է, որ ռուս­նե­րը վա­ղը-մյուս օ­րը կգնան: Սա­կայն այն հար­վա­ծը, որն այս­պի­սով հասց­նում են տե­ղա­կան ար­տադ­րու­թյա­նը, կա­րող է վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­նել հա­յաս­տա­նյան տնտե­սու­թյուն աս­վա­ծը:

Չնա­յած, մի­գու­ցե ի­րա­կան նպա­տա­կը հենց դա՞ է:

Ս. ԱԲՐԱ­ՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում