Գերմանական Kicker-ը` Հրանտ-Լեոն Ռանոսի մասին
ՍպորտԳերմանական Kicker-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսին, գրում է AFG-ը:
«Տաղանդավոր խաղացողն այս մրցաշրջանում ուշադրություն է գրավել՝ 26 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ։ Սա աննկատ չմնաց Հայաստանի ֆեդերացիայի կողմից, և նրանք ֆուտբոլիստին հրավիրեցին մասնակցելու վերջին միջազգային հանդիպումներին:
Ռանոսը տպավորիչ նորամուտ ունեցավ Կիպրոսի դեմ ընկերական խաղում՝ 8 րոպեում 0-1 հաշիվը վերածելով 2-1-ի։ Առաջին անգամ իրեն միջազգային ասպարեզում դրսևորելուց հետո Ռանոսը գոհ և տպավորված վերադարձավ Մյունխեն»,- գրում է պարբերականը եւ ավելացնում.
«Չնայած այն հանգամանքին, որ դա միայն Կիպրոսի հավաքականն էր, նման ցուցանիշներով Ռանոսը ուշադրության կենտրոնում է։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, նրա հստակ նպատակը պրոֆեսիոնալ դառնալն է»,- գրում է պարբերականը և ընդգծում, որ Հավաքականում նա կարող է ավելի մեծ ուշադրության արժանանալ եվրոպական ակումբների կողմից, քան տարածաշրջանային լիգայում խաղալն է:
Յուլիան Նագելսմանի օրոք Ռանոսին թույլատրվել է նաև մարզվել «Բավարիայի» առաջին թիմի հետ, Թոմաս Տուխելը ևս կարող է նրան ուշադրության արժանացնել:

