«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շատ հին եւ գեղեցիկ երկիր է.Դիմաշ Կուդայբերգենը` Հայաստանի մասին

Մշակութային

Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ինչպես տեղեկացրել ենք՝ ապրիլի 29-ին` ժ. 19։00-ին, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։

Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։ Արտիստի երգացանկը ներառում է յոթ լեզուներով ստեղծագործություններ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն եւ չինարեն:

Դիմաշն ընդգծել է, որ իր ձայնի յուրահատկությունը հիմնականում ամենօրյա փորձերի արդյունք է, բայց առանց տաղանդի էլ չի կարելի։ Ինչպես ինքն է նշում` որպես արվեստագետ իր կայացման ամենակարեւոր դերերից մեկն իր ընտանիքն է. «Հատկապես իմ տատիկն ու պապիկը։ Նրանք ինձ մեծացրել ու աջակցել են բոլոր փուլերում։ Հայրիկն ու մայրիկը արվեստի եւ ստեղծագործական աշխարհի իմ հիմնական ուղեցույցներն են»։

Նրա նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։ Հայաստան այցից առաջ Դիմաշն ասել է, որ շատ բան գիտի մեր երկրի մասին. «Շատ հին եւ գեղեցիկ երկիր է, եւ ես ցանկանում եմ մոտ ապագայում այցելել դրա գեղեցիկ վայրերը։ Լսել եմ, որ այնտեղ կա շատ գեղեցիկ Սեւանա լիճ ու մեծ թվով հնագույն եկեղեցիներ եւ տաճարներ»։

«STRANGER» ծրագիրը Դիմաշի երկրորդ համաշխարհային շրջագայությունն է, որի շրջանակներում նախատեսում են այցելել ավելի քան 20 երկիր ու աշխարհին ցույց տալ իրենց եզակիությունը: 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան