«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները՝ անձեռնմխելի. ինչու նրանք այդպես էլ չպատժվեցին

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի երեկվա նիստի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։ Առկա տեղեկությունների համաձայն՝ նիստի վերջում բանավեճ է տեղի ունեցել, որի ժամանակ Մհեր Սահակյանը հարվածել է Վլադիմիր Վարդանյանին:

Ուշագրավ է, որ միանգամից ընդդիմադիր պատգամավորին ձերբակալել են, հարուցել քրեական վարույթ: Բնականաբար, այս ամենն առանց հրահանգի չի եղել. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ անձամբ Նիկոլ Փաշինյանն է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հրահանգել այս ամենն առանց հետեւանք չթողնել եւ ընթացք տալ, իսկ ոստիկանությանն էլ դիմելու կոչ է արել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նկատենք, որ նախկինում, երբ իշխանական պատգամավորներն էին հարվածում ընդդիմադիրներին ու դառնում միջադեպի պատճառ, այդ քրեական գործերն արագ կարճվում էին:

Խոսենք փաստերով. 2021 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում միջադեպ էր տեղի ունեցել իշխանական խմբակցության պատգամավորների եւ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: Վիճաբանության մասնակիցներն էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը, սակայն այս ամենի արդյունքում իրավապահների տեսադաշտում էր հայտնվել ընդդիմադիր պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը: Մեկ այլ դրվագ. տեսանյութերը կան, որտեղ երեւում է, թե ինչպես է 2021 թվականի օգոստոսի 5-ին Վահագն Ալեքսանյանը ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա ոտքով հարվածում։

Այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաեւ իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետեւանքով վնասվածքներ էին ստացել նաեւ Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը: Ամենաթարմ օրինակը. մարտի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Սիսակ Գաբրիելյանի ու Թադեւոս Ավետիսյանի միջեւ, եւ այս անգամ իշխանական պատգամավորն էր առաջինը վեր կացել, սակայն բանը ծեծկռտուքի չէր հասել:

Ստացվում է՝ պատժվում են միայն ընդդիմադիր պատգամավորները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին