«Փաստ». Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին ուշագրավ և, միևնույն ժամանակ, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել Երևանի ոսկերչական գործարանի շուրջ՝ քրեական գործեր, ապրանքի առգրավում, տարաբնույթ ճնշումներ և այլն: Ամեն ինչ սկսվել է նախորդ տարի, երբ գործարան են ներխուժել իրավապահ համակարգի ներկայացուցիչները և, «մասկի շոուի», «բռնեմ, փռեմ ասֆալտին» ոճի բոլոր «կանոններով» բերման ենթարկել գործարանի 83-ամյա տնօրենին: Խոսքը Հայաստանի ոսկերչության «ակսակալներից» մեկի՝ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող, ողջ կյանքը բանգավառի զարգացմանը նվիրած Էմիլ Գրիգորյանի մասին է:

Ընդ որում, մեր տեղեկություններով, նրա նկատմամբ իրականացվել է բռնություն: Սակայն այս ամենով «ոդիսականը» չի ավարտվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գրիգորյանին բավական թափանցիկ ակնարկներ են արվել՝ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու առումով՝ կապված գործարանի հետ: Էմիլ Գրիգորյանը հրաժարվել է ցանկացած տեսակի գործարքից, արդյունքում կալանավորվել է: Թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, կփորձենք ճշտել, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Պարզապես նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, դեռևս 2016 թ.-ին հարուցված է եղել քաղաքացիական գործ. իբր Ոսկերչական գործարանը պետությանը 1 մլրդ 90 մլն դրամի չափով գումար է պարտք:

Երեք ատյանի դատարաններին էլ բավարար ապացույցներ և փաստեր այս մասով չեն ներկայացվել, և վերջին ատյանի դատարանի՝ ուժի մեջ մտած որոշմամբ արձանագրվել է, որ գործարանը որևէ մեկին, առավել ևս՝ պետությանը, ոչինչ պարտք չէ: Սակայն այդպիսի որոշումից հետո, ի հակառակ ողջամիտ տրամաբանության և փաստացի ոտնահարելով օրենքը, 2021 թ.-ին, իբր նոր հանգամանքների ի հայտ գալով, արդեն քրեական գործ է հարուցվել գործարանի տնօրենի դեմ: Եվ սկսվել է գրոհների նոր շարք:

Ի մասնավորի, կալանք է դրվել գործարանի բանկային հաշիվների վրա, երեք խանութներից առգրավվել է շուրջ 400 մլն դրամի ապրանք: Դատական հինգ որոշում կա, ընդհուպ՝ Վճռաբեկ դատարանի, որոնց համաձայն, ապրանքը պետք է վերադարձվի գործարանին, սակայն այն ոչ միայն չի վերադարձվել, այլ հակառակը՝ քրգործում իրեղեն ապացույց է դարձել, ինչը իրավաբանները համարում են ոչ օրինական: Այս ընթացքում գործարանը մոտ 30 աշխատակից է կորցրել, հաճախորդներ ու գործընկերներ և հիմա սպասում է դատական հերթական նիստերին:

Թե ինչու են այս գործարանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում, իհարկե, կարելի է ենթադրել: Առնվազն առաջին հայացքից տպավորություն է, որ գլխավոր նպատակն է՝ հասնել նրան, որ սեփականատերերը «զզվեն» այս ամենից ու պարզապես ձեռք քաշեն գործարանից: Հաշվի առնելով գործարանի «աշխարհագրական դիրքը»՝ շատ հավանական է, որ ինչ-որ շրջանակներ աչք ունեն գործարանի վրա, բայց ոչ թե որպես աշխատող կառույց, այլ շենք-շինություն: Իսկ թե ինչի կարող է վերածվել այդ տարածքը նման պարագայում, դժվար չէ պատկերացնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին