ԻՆՉ ԷՐ ԱՍՈՒՄ ՌԱԶՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԹՈՒՐՔ ԸՄԲԻՇԻՆ, ԵՐԲ ՀԱՂԹԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՔԱՇՈՒՄ ԷՐ ՆՐԱ ԱԿԱՆՋԻՆ

Սպորտ

Iravunk.com-ի զրուցակիցն է երիտասարդ, խոստումնալից, ազատ ոճի ըմբշամարտիկ, Հայաստանի հնգակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Աշխարհի գավաթի մրցանակակիր, սպորտի վարպետ, այժմ Ամերիկայում բնակվող 24-ամյա ՌԱԶՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ։

֊ Ողջույն, Ռազմիկ ։Ինչպե՞ս ես, կպատմե՞ս քո անցած մարզական ուղու մասին։

-Լավ եմ, շատ շնորհակալ եմ։ Միջազգային ասպարեզում իմ առաջին լուրջ նվաճումը 2016 թվականին էր, երբ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 18 տարեկանների առաջնությունում, հանդես գալով 46 կգ քաշային կարգում, դարձա փոխչեմպիոն։ 2019 թվականին 20 տարեկանում դարձել եմ ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթող 61 կգ քաշային կարգում։ Հաղթանակներ եմ տոնել բազմաթիվ միջազգային մրցաշարերում և այլն։ Կարծում եմ, որ իմ պատկերացրած հաջողություններին դեռ չեմ հասել։ Բայց նույնիսկ եթե դա ինձ մոտ չստացվի, ապա եղբայրներիցս մեկը անպայման դա կանի մեր բոլորի համար։

Միջնեկ եղբայրս ՀԱՅԿ ՊԱՊԻԿՅԱՆԸ , ըմբշամարտի Հայաստանի, Եվրոպայի չեմպիոն է ։Նա ոչ միայն իմ հարազատ եղբայրն է, այլ մենք հասցրել ենք իրար ամենամտերիմ ընկերներ դառնալ։ Հայկը Եվրոպայի չեմպիոն դառնալով, մասնակցեց նաև Աշխարհի առաջնությանը, որտեղ կիսաեզրափակչում ամերիկացի մարզիկին հաղթում էր 0-3 հաշվով։ Բայց երևի ինչ - որ բան այնպես չստացվեց, ու նա պարտվեց։

Վերջերս էլ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ժամանակ եղբայրս Հայկը, արծաթե մեդալ նվաճեց։ Ամեն դեպքում, մեր ընտանիքի մեծ նպատակը մնում է Աշխարհի չեմպիոնի բաղձալի տիտղոսը։ Կրտսեր եղբայր էլ ունենք ՄՀԵՐԸ, նա ևս ըմբշամարտով է պարապում։

֊Ինչպե՞ս ստացվեց, որ մեկնեցիր օվկիանոսից այն կողմ, հեռավոր ԱՄՆ, երբ ես տեղափոխվել Հայաստանից։

- ԱՄՆ մեկնել եմ 2022 թվականի ամռանը։ Նպատակս էր տեսնել ԱՄՆ-ն, սպորտով զբաղվել, այստեղ մասնակցում եմ նաև նահանգի առաջնությանը և հաղթել եմ ինձ համար նոր 65 կգ քաշային կարգում։ Հետո ստացա վնասվածք, բուժման փուլ եմ անցել, հիմա լավ եմ, ապաքինվել եմ։

Քո կարծիքով ինչպիսի երկիր է ԱՄՆ - ն։

- ԱՄՆ - ի մասին կարող եմ ասել միայն դրականը, շատ լավ երկիր է, որ ընդունել է ինձ, ստացել եմ փաստաթղթեր։ Սակայն, միևնույնն է, մեր հայկական հողն ու ջուրը, ապրելակերպը, մտածելակերպը, սովորույթները ոչ մի երկրի հետ չեմ փոխի։ Իմ հայրական տունը Հայաստանում է, Երևանում, ու ես այստեղ ժամանակավոր եմ գտնվում։

- Ռազմիկ, հիշում եմ, թե ինչպես տարիներ առաջ թուրք մարզիկին հաղթելուց հետո մի լավ դաս տվեցիր նրան. մրցագորգում քաշում էիր նրա ականջը։ Հետաքրքիր է, ի՞նչ էիր ասում նրան։

- Ինձ շատ լավ զգացի, որ հաղթել եմ թուրքին, երբ տեսա իմ հայ ազգի հպարտությունը ինձ համար հաղթանակից հետո։ Առաջարկում էի, որ գորգից դուրս խոսենք միջադեպի վերաբերյալ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի