Արշակյանի հայտարարությունը Նիկոլի վախեցած տակտիկական պաուզան էր

Վերլուծություն

Եւ այսպես, Հռոմի ստատուտի վավերացման թեման վերածվում է հերթական կլոունադայի: Երկար աղմուկից հետո ՀՀ իշխանությունները, ի դեմս ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյան, հայտարարեցին, թե` Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այսինքն, էլ Պուտինին չե՞ն ուզում ձերբակալել...

Ինչպես ավելի վաղ ենթադրել էինք, կգա պահը, երբ նիկոլյան խունտան կփորձի այդ ընդգծված արեւմտամոլական քայլը կապել Ադրբեջանի հետ, թե` վավերացնում են, որ հանցագործ ազերիներին հետո կարողանան դատել: Ու հիմա Արշակյանը դե է պնդում. «Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանին հնարավորություն կտա միջազգային քրեական դատարանում դնել Ադրբեջանի զինծառայողների գործած ծանրագույն հանցագործությունների համար պատասխանատվության հարցը...»: Ստում է, ոչ մի նման ռեալ հնարավորություն չկա: Լաչինի հետ կապված նույմ միջազգային դատարանը որոշում կայացրեց. ո՞ւր է պատասխանատվությունը:

Նաեւ, Արշակյանը փորձում է բացատրել, թե ինչու էին իրենց որոշ պատգամավորներ մինչ այս հայտարարում, թե այդ վավերացումը Պուտինին ձերբակալելու հնարավորություն է տալիս. «Մինչ իշխող խմբակցության պատգամավորի հայտարարությունը նմանատիպ հրապարակումներ կային ռուսական մամուլում: Սա չի նշանակում, թե ռուսական մամուլը դրանով իր ցանկություններն էր արտահայտում: Կարծում եմ մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ: Բնականաբար՝ իշխող կուսակցությունը եւ թիմը նման մտադրություն կամ ցանկություն չունի...»: ԱԱյսինքն, պետք էր այսքան ժամանակ սպասել, որ ասեին, թե իրենց պատգամավորը (համապատասխան տերմինը չենք օգտագործում) այդքան խեղճուկրակ տպավորվողի մե՞կն է:

Կարծ ասծ, ըստ Արշակյանի. «Կարծում եմ կկարողանանք այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին»:

Երկու հարց  այս ամենից: Ինչո՞ւ է այս մասին խոսում հենց Արշակյանը ու ինչո՞ւ երկար պաուզայից հետո:

Արշակյանի հարցը պարզ է. պետք եղավ, վաղը-մյուս օրը Ալենը կամ Նիկոլը կհայտարարեն, թե Արշակյանը «տպավորվել է սոցիալական ցանցերի քննադատությունից», եւ նրա ասածները «իշխող կուսակցության եւ թիմի կարծիքը չեն արտահայտում»: Պետք եղավ, կհաստատեն, թե, այո, մենք ենք Արշակյանին հանձնարարել, որ այդ տեսակետը ընչեցնի: Այսինքն, թե վաղը որ կողմ է պետք շրջվել:

Երկրորդը, ինչու այսօր: Այն, որ Նիկոլը սրանով փորձում է նորից կրկնակի խաղ խաղալ, ակնհայտ է: Մի կողմից, ՌԴ-ից եկած ազդակները շատ հստակ էին. Մոսկվան այս ամենը կարող է համարել ՌԴ-ի եւ անձամբ Պուտինի դեմ թշնամական քայլ, որի տակից դուրս գալու հարցում Նիկոլը լուրջ խնդիրներ ունի: Առավել եւս, որ ինչպես Լիսագորի, այնպես էլ` Տեղ գյուղի դրվագներին արագորեն խառնվեցին ռուս զինվորականները` ցույց տալով, որ Նիկոլին չեն թողնի քեֆը տվածի պես Ալիեւին հողեր տալ: Արագորեն փոխվում է նաեւ տարածաշրջանային ֆոնը, եւ լուրջ հարցականներ կան, թե Արեւմուտքը կկարողանա՞ Իրանի դեմ օպերացիան շարունակել: Իսկ եթե ոչ, ապա կկորի նաւե հետաքրքրությունը Նիկոլի հանդեպ, եւ այդ պահին պետք է նաեւ պատասխաններ տալ Պուտինին ձերբակալելու ծրագրերի մասով:

Այսպիսով, Արշակյանի այս հայտարարությունը կարելի է համարել Նիկոլի վախեցած տակտիկական պաուզան, թե վաղը ինչ կլինի:

Դեռ չեն հասկացել, բայց ոչինչ, քիչ է մնում, կհամոզվեն:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում