«Փաստ». «Բայց ես եմ մեղավո՞ր, որ ինձ ընտրել եք»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության իմացած բոլոր «երգերը» այլոց մեղավորության մասին են: Ինչ էլ լինի, իրենք իրենց մեղավոր չեն ճանաչում: Եթե թեկուզ կեսի կեսն այն ջանքերի, որ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները վատնում են «մեղավորներ» փնտրելու և «գտնելու» վրա, ուղղեին թեկուզ ի պաշտոնե իրենց անելիքներին, ապա Հայաստանում իրավիճակը հիմա ոչ թե բացարձակ կործանումային կլիներ, այլ, այսպես ասենք՝ նախակործանումային կամ կիսամղձավանջային: Նախօրեին, հասկանալի է, թե ինչ քարոզչական հնարք կիրառելով՝ շրջանառության մեջ նետվեց 44-օրյա պատերազմում իբր «11 հազար դասալիքների» ֆեյք թեման:

Հաշվարկն արդարացված էր այնքանով, որ խայծը գրավեց շատերին: Սակայն դա չէ էականը, ու, բնականաբար, կշրջանցենք այդ խայծը: Առավել հատկանշական է այլ բան: Տարիներ շարունակ, անկախ այն բանից, թե ինչպիսի «չէ-պէ» է եղել, ինչ պատահար, ինչ աղետ, քանի մարդ է զոհվել կամ մահացել, Նիկոլ Փաշինյանը և նրան պատճենող յուրայինները առաջին բանը, որ արել են, զանազան «մեղավորների» փնտրտուքն է եղել: Կարճ ասած, ինչ էլ լինի՝ «ով ասես՝ մեղավոր է», միայն թե՝ ո՛չ իրենք, ո՛չ Փաշինյանն ու իր իշխանությունը: Տպավորությունն այնպիսին է, որ մի ոչ այնքան գեղեցիկ օր էլ Նիկոլ Փաշինյանը կհայտարարի, որ մեղավոր են 680 հազարը, ովքեր 21-ին իրեն վերընտրել են: Կամ էլ կասի՝ 3 միլիոնդ եք մեղավոր:

Չէ՛, լուրջ, կարծես ամեն ինչ գնում է նրան, որ Փաշինյանը մի օր օրինակի համար այսպիսի ուղերձով հանդես գա. «Ի՞նչ եք ուզում ինձանից. երկիրը պատերազմի տարել եմ, բանակի ողնաշարը ջարդել եմ, հազարավոր զոհեր եմ տվել, կապիտուլ յատիվ հայտարարություն ստորագրել եմ, Արցախի ու Հայաստանի ահռելի տարածքներ թշնամուն տվել եմ, այդ թվում՝ առանց մի կրակոցի, «ադրբեջանական ժողովրդին» բերել ու Հայաստանի տարբեր հատվածներում գերիշխող դիրքերում նստեցրել եմ, բայց դուք էլի ինձ ընտրել եք, էլի դրել եք պետության ղեկին: Ամեն օր ու ոնց ասես՝ ձեզ խաբել եմ, կեղծ ու սուտ խոստումներ տվել եմ, ստերի հերն առհասարակ անիծել եմ...

Բայց մեկ է, դուք էլի ինձ ընտրել եք, էլի հանդուրժել եք, էլի թողել եք իշխանության ղեկին: Է՜հ, ես, ասենք, հա՛, պատասխանատու եմ, կամ՝ անպատասխանատու եմ, բայց ե՞ս եմ մեղավոր:Չընտրեիք, չհանդուրժեիք: Այդ դո՛ւք եք մեղավոր այն ամենի համար, ինչ որ արել եմ...»: Անհայտ է՝ կասի՞ Փաշինյանը նման բան: Բայց եթե ասի, երևի այն եզակի, բացառիկ դեպքերից կլինի, որ ինքն իրավացի կլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին