«Ժողովուրդ». Միջադեպի օրը Հայկ Կոնջորյանը զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն և լրագրող պահանջել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ուրբաթ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից անմիջապես հետո իշխող ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանն անմիջապես զանգահարել է Հանրային հեռուստաընկերություն եւ պահանջել, որ լրագրող ուղարկեն ԱԺ՝ միջադեպը լուսաբանելու:

Ըստ ՔՊ-ական պատգամավորներից մեզ հասած լուրերի՝ Կոնջորյանն այդ պահին անգամ Ազգային Ժողովում չի եղել, շփոթված զանգահարել է Հ1-ին, փոխանցել է, թե ծեծկռտուք է եղել Արծվիկ Մինասյանի եւ Մհեր Սահակյանի միջեւ: Լրագրողները, այդ ինֆորմացիան ստանալով, հասել են ԱԺ ու պարզել, որ իրականում մեկ այլ պատգամավորի՝ Մհեր Սահակյանի եւ Վլադիմիր Վարդանյանի միջեւ է եղել վիճաբանությունը: Ստացվում է՝ Կոնջորյանը, անգամ դեպքի մանրամասներին չտիրապետելով, շտապել է Հ1-ից լրագրող «պահանջել»: ՔՊ պատգամավորները մեզ հետ զրույցում դժվարացան ասել՝ Հայկ Կոնջորյանը Հ1-ի լուրերի տնօրենին է արդյոք զանգել ու լրագրող «պահանջել», թե ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի կնոջը, որը խմբագիր է աշխատում այնտեղ:

Ամեն դեպքում, կատարվածի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն վերցնել Հայկ Կոնջորյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ է անում, չպատասխանեց հեռախոսազանգերին եւ մեր նամակներին: Մենք չկարողացանք պարզել, թե որ իրավունքով է ՔՊ խմբակցության ղեկավարը զանգահարել Հ1, այլ ոչ, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»: Մարտի 31-ին՝ Հայաստանի Հան ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժղովում կայացած նիստի ժամանակ, երբ Վլադիմիր Վարդանյանի գոռալուց, ձեռքով սեղանին հարվածելուց ու ոտքի կանգնելուց հետո դաշնակցական պատգամավորն էլ էր կանգնել, հարվածել ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի դեմքին, ուշագրավ վիճակ է արձանագրվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երբ Մհեր Սահակյանը բռունցքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանի դեմքին, վերջինս անմիջապես ընկել է հատակին: Երբ փորձել են նրան բարձրացնել, առաջին անգամ չի ստացվել, Վարդանյանը նորից գետնին է ընկել, ինչպես բոքսի ռինգում. ըստ ամենայնի, մեկ հարվածը նոկաուտի է ենթարկել Վարդանյանին: Վայրկյաններ անց է միայն նա կարողացել ինքնատիրապետումը վերականգնել ու կանգնել ոտքի: Նա շտապել է դեպի դուռը, փորձել գտնել Մհեր Սահակյանին, սակայն Սահակյանը արդեն դահլիճում չէր: Սահակյանի հետեւից փորձել են դուրս գալ նաեւ Տրդատ Սարգսյանը, ապա՝ Վիգեն Խաչատրյանը, սակայն չեն հասցրել: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը նրանց ընթացքը խափանել է՝ հորդորելով հանգստանալ: Ինչեւէ, Վլադիմիր Վարդանյանին «Նաիրի» հիվանդանոց է տեղափոխել ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին