Դժվար պայմանները կարող են դառնալ զարթոնքի սկիզբ եթե...
ՎերլուծությունՏիգրան Մարտիրոսյանը գրում է
Դժվար պայմաններն ինքնաբերաբար խելք չեն դառնում, ոչ էլ միասնություն:
Վտանգավոր ու անհիմն սպասելիքներից մեկն էլ այն է, թե իբր շուտով մարդիկ խելքի կգան, շաաատ դժվար պայմանների մեջ հայտնվելով:
Ու այդ ժամանակ էլ ի հայտ կգա խելացի ու գործունյա ընդդիմությունն իր ողջ հզորությամբ:
Դա չափազանց սխալ ու անհիմն սպասելիք է, նաև չափազանց վտանգավոր:
Դժվար պայմաններն իրենք իրենցով ոչ խելք են դառնում, ոչ էլ գիտելիք, ոչ էլ գիտակից ուժերի միասնությանը տանող հանգամանք:
Դժվար պայմանները բազմաթիվ ազգերի տարել են վերջնական ոչնչացման ու դա բազմաթիվ անգամ ապացուցված փաստ է:
Հայաստանն արդեն 35 տարի է ապրում է շատ դժվար պայմաններում, բայց դրանց ազդեցության տակ աճում է միայն տգիտությունը, ինքնահավանությունը, սեփական կեղծ շահերի համար ամեն ինչի պատրաստ լինելը, իր քթից այն կողմ ոչինչ տեսնել չկարողանալն ու հոգեբարոյական տհասությունը, որպես համատարած ստանդարտ:
Այս ամենը չտեսնել ու երեխայաբար սպասել, թե երբ են դժվարությունները ազգին խելոքացնելու, նշանակում է մասնակցել թշնամու կողմից ազգի սպանությանն ու սեփական ջանքերով ազգի ինքնասպանությանը:
Դժվար պայմանները կարող են դառնալ զարթոնքի սկիզբ միայն այն դեպքում, եթե կա առանձնահատուկ, իսկապես հզոր գաղափար, ձևակերպված պարզ ու բոլորին հասանելի լեզվով, համառոտ ու ոգևորիչ:
Ընդ որում խոսքը գնում է դրական ու ցանկալի գաղափարի մասին:
Մինչդեռ մենք ականատես եղանք, թե ինչպես թշնամին իր գիտելիքների շնորհիվ տեղեկատվական պատերազմի դաշտում հայրենասեր ուժերին պարտության է մատնում արդեն հինգ տարի ամեն օր:
Արդյոք անթույլատրելի չէ՞ սպասել, թե իբր այդ նույն թշնամին չի փորձելու դրական գաղափարի փոխարեն կրկին ու կրկին բազմաթիվ թունավոր ու կործանարար գաղափարներ տարածել:
Արդյոք նա չի փորձելու դրանցով ոչնչացնել դրականի ծագման ու տարածման շանսերը, միավորելով ազգի ամենադյուրահավատ զանգվածը ամենաթունավոր գաղափարների շուրջը:
Արդյոք նա չի անելու ամեն ինչ, որպեսզի թունավոր գաղափարների տարածման շնորհիվ առկա ծանր հանգամանքները դարձնի արագորեն դեպի անդունդը տանող գործոն:
Նման ամենաաթունավոր գաղափարներից մեկն էլ հակառուսականությունն է:
Այդ գաղափարական թույնը տարածվում է աճող արագությամբ, գրեթե չհանդիպելով որևէ դիմադրության, բոլոր դժվարությունների մեղքը միակ իսկական դաշնակցի վրա գցելով ու ազգի, պետության միակ հզոր հենարանը ոչնչացնելով:
Նման կործանարար գործընթացների դեմն առնելու, դրական հոգեկան էներգիայի համար ճանապարհ բացելու համար այսօր անհրաժեշտ է իմաստության ու մարդաբանության բնագավառում հզոր թռիչք կատարել, ժամանակից ու թշնամուց առաջ անցնել:
Իսկ նման թիչքի համար անհրաժեշտ են կոփված տրամաբանություն ունեցող, խորամիտ, ինքնահավանությունն ու գոռոզությունը հաղթահարած, միասնության ուժը գիտակցող, կյանքի փորձ ունեցող, ներքուստ հասուն մարդիկ:
Դրանց որակյալ շփման արդյունքում կարող է ծագել այն ուժն ու էներգիան, որն ընդունակ է իրավիճակը կտրուկ փոխել:
Սակայն առայժմ նման միջուկի ձևավորման հավանականությունը միայն փոքրանում է, ոչ թե աճում:
Ովքեր կարողանան ստեղծել նման միջուկ ու դրա շուրջը կենտրոնացնել լավագույն մտածողների ուշադրությունը, կդառնան ազգի կերպարանափոխության սկիզբը դնողներ:
Նման քայլի համար պատրաստ մարդիկ պետք է ակտիվորրեն փնտրեն միմյանց ու անհապաղ անցնեն համագործակցության ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:
Նման գիտակից ու խորամիտ մարդկանց խումբն ինքն իրենով հենց այն միջուկային զենքն ու էներգիան է տեղեկատվական պատերազմում, որը կարող է բերել հաղթանակ ցանկացած թշնամու նկատմամբ:
Այսօր հայկական միտքը կարիք ունի ոչ թե «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղին, որը մեծարում է չհասկացած տեղեկություններով լցված ինքնահավան փուչիկ դառնալու գրոծընթացը, այլ «Ին՞չ է կատարվում մեզ հետ ու աշխարհում, ինչու՞ է հենց սա կատարվում, ինչպե՞ս փոխել իրավիճակը» տրամաբանական ալգորիթմը, որի շուրջը պետք է մտածեն բոլոր հայերը:
Ու մտածեն ոչ թե ինքնաահավանության համար նոր առիթ փնտրելու նպատակով:
Մտածեն, իրավիճակի ամենախորը պատճառները բացահայտելու, դրանց ազդեցությունը չեզոքացնելու, դրանց հաղթելու համար հնարավորություններ գտնելու և իրականություն դարձնելու նպատակով:
Իսկ մտքի գործունեության այդ ալգորիթմը կարող է դառնալ համազգային միայն հարյուրավոր վառ օրինակներ ցուցաբերելուց հետո:
Առայժմ ինձ չի հանդիպել գրեթե ոչ մի օրինակ:
Մտքի էներգիան միջուկային է դառնում միայն համատեղ ջանքերով մտքի աննախադեպ խորության հասնելու շնորհիվ:
Նման գործընթաց իրականացնելու, այդ էներգիան հայտնաբերելու, ճիշտ օգտագործելու ընդունակություն առայժմ Հայաստանում գոյություն չունի:
Ուրեմն Հայաստանն առայժմ չունի տեղեկատվական պատերազմի դաշտում մտքի էներգիայով աշխատող միջուկային զենք, առանց որի հաջողությամբ պաշտպանվելն ու հաղթելն այսօր անհնար է:
Որքան շուտ դա գիտակցվի, դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն, այնքան ավելի լավ:
Դա պետք է արվեր արդեն երեկ, ծայրահեղ դեպքում՝ այսօր:
Որովհետև վաղը դրա հակառակը անելու է թշնամին, միտումնավոտր կերպով թունավորված նորանոր մտքերի էներգիան կրկին դարձնելով ազգի ինքնասպանության համար կիրառվող զենքեր:

